ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել կալանքի տակ դրված գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը 08/04/2020 14:39 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Դատարանը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը, որպիսի պարտականություն պաշտպանական կողմը չի կրում։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Էրիկ Ալեքսանյանը միջնորդություններ են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին։ Դատարանը գտել է, որ միջնորդության լուծման համար անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր։
Ալումյանը, ներկայացնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, նշեց, որ 07.06. 2019թ որոշմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, արձանագրվել էր Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, միաժամանակ մերժվել էր նաև Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու և քննիչին վարույթից հեռացնելու մասին պահանջներն այն պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի ավարտված լինելու պարագայում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով դիմողի իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն նրա իրավունքների խախտումն արձանագրելով և առանց այն վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու։ Ալումյանի փոխանցմամբ՝ դատարանը փաստել է, որ սույն դեպքով Ռ. Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելը հնարավոր չէ՝ անհասցե լինելու պատճառով, մինչդեռ, ներկա դրությամբ վարույթն իրականացնող մարմինը գործն, ըստ էության, քննող դատարանն է։
Ալումյանը տեղեկացրեց, որ սույն որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում առկա հիմնավորումները կրկնվել են նախորդ դատական նիստին՝ դատախազների կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելիս։ Ավելին՝ Ալումյանը նշեց, որ դատախազությունը հետ է կանգնել իր այն դիրքորոշումից, որն արտահայտել էր Վերաքննիչ դատարանում, մասնավորապես, որ գույքի վրա կալանք դրվել է միայն հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար, այլ ոչ թե հնարավոր բռնագանձման կամ բռնագրավման, ուստի՝ որոշման այդ մասով անդրադարձ կատարելն առարկայազուրկ է, մինչդեռ, դատախազությունն այժմ բերում է փաստարկ, որն առարկայազուրկ էր։
Բացի այդ՝ Ալումյանը նշեց, որ քննիչի որոշումն ուժի մեջ թողնելը որևէ պարագայում այլևս քննարկման առարկա լինել չէր կարող՝ ելնելով դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումներից։ Ալումյանի խոսքով՝ քանի դեռ չկա հստակ համոզմունք, որ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բովանդակությունը չի օգտագործվի ի վնաս Ռոբերտ Քոչարյանի և կալանքի տակ դրված գույքի արժեքը չի կարող արդարացնել քննիչի անօրինական որոշումն ուժի մեջ թողնելը, պաշտպանական կողմն օգտվում է իրենց իրավունքից և չեն ցանկանում ներկայացնել գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս հայտնեց, որ հրաժարվում են ներկայացնել գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը՝ նշելով, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը եղել է ապօրինի։
«Դատարանը պետք է առաջնորդվի այն հանգամանքով, որ կա խախտված իրավունք, դատարանը պետք է հաստատի այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանի խախտված իրավունքը շարունակում է գործել ու այդ խախտումը պետք է վերացվի», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Արմեն Գևորգյանի պաշտպանը ներկայացրեց անհրաժեշտ մյուս փաստաթղթերը՝ սեփականության իրավունքի վկայականը և այլ փաստաթղթեր։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/18/2021 11:23 Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու նստում հետը հաց ես կիսում. Ֆարմանյան
- 01/18/2021 10:53 Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով. Սուրենյան
- 01/18/2021 10:50 Ականներ են հայտնաբերվում ու ոչնչացվում Մարտակերտի մատույցներում. Մինչև օրս վնասազերծվել է ավելի քան 23,7 հազ. պայթուցիկ առարկա
- 01/18/2021 10:38 Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ.իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
- 01/17/2021 16:15 Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները