ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեսչյանը հաճախ ստորագրում էր իր համար անընդունելի որոշումների տակ, որովհետև կար քաղաքապետի որոշումը». Դավիթ Խաժակյան 08/04/2020 20:18 | ԼՐԱՀՈՍ
«Ես հեռանում եմ ամենից, ամեն տեսակ սուտ խաղերից, բարով մնաք...» Արթուր Մեսչյանի երգի այս տողերով է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բնորոշում այսօր մամուլում տարածված այն լուրերը, թե Երևանի գլխավոր ճարտատարապետ Արթուր Մեսչյանը պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից. «Ինչո՞ւ հիշեցի այս կատարումը, քանի որ այն ինձ հիշեցրեց քաղաքապետի ասուլիսը, որտեղ նա խոսելով գլխավոր ճարտարապետի հնարավոր հրաժարականի մասին, նշեց, թե Մեսչյանն իսկզբանե ասում էր, թե գալու է այդ օրը, երբ նա որոշակի աշխատանք կատարած հրաժարվելու է այդ պաշտոնից։ Ինքս էլ որքան հիշում եմ, խոսք էր գնում երկու տարվա մասին և, եթե դա այդպես է, ապա դա մոտավորապես հոկտեմբեր ամիսն է»։
Ֆեյսբուկյան ուղիղ միացմամբ Դավիթ Խաժականը մի շարք պարզաբանումներ է տալիս մամուլում տարածված լուրերին. «Կուզենայի քաղաքաշինական գործառույթների մասին որոշակի խոսք ասել, ինչի վերաբերյալ երկու տարի լռել եմ, որովհետև ինձ, որպես Մեսչյանի ստեղծած արվեստի երկրպագուի, որպես ավագանու ընդդիմադիր անդամ միշտ դժվար է եղել քննադատել քաղաքապետարանի ճարտարապետական բլոկը, առավել ևս՝ անվանական գլխավոր ճարտարապետին։ Հիմա էլ խոսքս չեմ կառուցի որպես քննադատություն, այլ որպես վերլուծություն»։
Դավիթ Խաժակյանը նկատում է՝ մեր քաղաքաշինական նորմերն այնպես են գրված, որ ինչ - որ հարց վիճարկելը շատ դժվար է դառնում և, եթե նախկինում մարդիկ հույս ունեին, որ նոր քաղաքապետը և առավել ևս, պարոն Մեսչյանը՝ որպես գլխավոր ճարտարապետ, թույլ չեն տա այս կամ այն շենքի կառուցապատումը, բայց դա սկսեց իրարհետևից տեղի ունենալ. «Մեզ ահազանգում էին տարբեր շենքերի բնակիչներ, ասում, որ մեկ – երկու տարի առաջ եկել են քաղաքապետարան, ներկայացրել են խնդրահարույց հարցերն ու անթույլատրելի շինությունների կառուցապատումների օրինակները, որին պարոն Մեսչյանը պատասխանել է՝ քանի ինքը գլխավոր ճարտարապետ է, նման բան տեղի չի ունենա, բայց բոլորովին այդպես չի եղել, այլ հակառակը։ Ստացվում էր այնպես, որ արդեն իսկ կառուցապատված շենքի թույլտվության դեմ պայքարելը դառնում էր շատ բարդ մի բան և խնդիրը գնալով ավելի խնդրահարույց էր դառնում։ Ակնհայտ էր դառնում, որ այս կամ այն կառուցապատողների կողմից քաղաքապետարանին արված որոշակի նվիրատվությունները, համայնքների հետ որոշակի փոխհարաբերությունները շինթույլտվություններ տալիս ազդեցություններ են ունեցել և որոշումները կայացվել են ոչ այնքան քաղաքաշինության տրամաբանության մեջ, որքան ինչ որ բան տալու պատրաստ կառուցապատողին շինթույլտվություն տալու գործելաոճով։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են քաղաքով մեկ և, առնվազն ցավալի է, որ պարոն Մեսչյանը որոշակի գործառույթ է ունեցել այս պրոցեսի մեջ։ Համոզված եմ, շատ անգամներ նա ստորագրում էր այնպիսի փաստաթղթերի տակ, որոնք իր համար ընդունելի չէին, բայց, կար քաղաքապետի կողմից կայացված քաղաքական որոշում»։
Դավիթ Խաժակյանը ցավով արձանագրում է. «Այս ողջ ընթացքում քաղաքապետարանում համակարգաստեղծ գործունեություն չի ծավալվել, ինչն ամեն օր գլխացավանք է դառնում մեր քաղաքի բնակիչների համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ