ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացվել է 08/03/2020 20:54 | Քրեական խրոնիկոն
Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատախազությունը վերացրել է մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Պաշտպանի խոսքով՝ դատախազի կողմից կայացված որոշման իրավաբանական ձևակերպման համաձայն՝ նախաքննության ներկայիս փուլում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական գործողությունների հիմնական մասը և նվազել է հավանականությունը, որ Զավեն Գրիգորյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, սակայն պաշտպանական կողմը վստահ է, որ դատախազությունը նույնպես համոզված է, որ Զավեն Գրիգորյանը դարձել է «սուտ մատնության զոհ և առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի»։
«Հակառակ պարագայում, դատախազությունը ոչ միայն չէր վերացնի գրավը, այլ կաներ ամեն ինչ, որ Զավենը Հարություն Գրիգորյանի նման գտնվեր կալանքի տակ»,- նշեց Սահակյանը։
Նշենք, որ գործով որպես մեղադրյալ են անցնում Զավեն Գրիգորյանը և Հարություն Գրիգորյանը։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել գործից մաս անջատելու և Հարություն Գրիգորյանի մասով գործը դատարան ուղարկելու մասին։ Պաշտպան Լևոն Սահակյանը, ով նաև Հարություն Գրիգորյանի պաշտպանն է, նշեց, որ այդ որոշմանը բացասաբար է վերաբերում։ Ըստ Սահակյանի՝ գործում առկա ապացույցները բավարար էին, որ Զավեն Գրիգորյանի վերաբերյալ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և սուտ մատնության հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու համար։ Դիտարկմանը, որ տուժող կողմը պնդում է, որ ապացույցները բավարար էին նաև Զավեն Գրիգորյանի մասով քրեական գործը դատարան ուղարկելու համար, առավել ևս,որ Հարություն Գրիգորյանի մեղադրանքի ծավալում նշված է նաև Զավեն Գրիգորյանի մասնակցության, նրա գործողությունների մասին՝ պաշտպանը պատասխանեց, որ սա այն դեպքերից է, երբ դատավարական հակառակորդի հետ համաձայն է և քննիչի որոշումը հակասում է ինքն իրեն։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն ավելի քան 10 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Մամուլի տեղեկություններով, հարազատների պնդմամբ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից լիազորությունները վայր դնելու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, սակայն գործը դատարան է գնացել մեկ մեղադրյալի մասով, նախկին մարզպետի օգնականի դրվագը նախաքննական մարմինը դատարանի չի ուղարկել։ Մեղադրյալներից մյուսի՝ Հարություն Գրիգորյանի մասով, ով Զավեն Գրիգորյանի եղբայրն է, գործն անջատվել է ուղարկվել է դատարան։ Հատկանշական է, որ, թեև քրեական գործն անջատվել է, սակայն Հարություն Գրիգորյանի մեղադրանքում ընդգրկված են նաև Զավեն Գրիգորյանի գործողությունները։ Նշենք, որ դեռևս նախաքննության փուլում Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։ Հարություն Գրիգորյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ