Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Առ այսօր չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն. Արևիկ Պետրոսյան. News.am 08/03/2020   22:35  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին  ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Արևիկ Պետրոսյանն առ այսօր կրագադրությունը չի ստացել։ Այս մասին և ՍԴ դատավորին հետ կանչելու ընթացակարգի մասին ընդհանրապես NEWS.am–ը զրուցել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի հետ։

Տիկին Պետրոսյան, օրերս NEWS.am- ում  հրապարակվեց տե­ղեկատվություն, որ Սահմա­նա­դրա­կան դատարանի նախագահի լիա­զո­րու­թյուն­ները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Ձեզ հետ է կանչել ար­ձա­կուրդից: Ստացել ե՞ք արդյոք համապա­տաս­խան կարգա­դրու­թյունը:

 
Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշ­խա­տակիցներից մեկը օրերս անձնական հաղորդագրություն էր ուղարկել, գրելով ընդամենը, որ եղել է ինձ ար­­­­­­ձա­­կուր­դից հետ կան­­­չե­լու կարգադրություն: Անգամ դրան ծա­նոթանալով, հենց առա­ջի­կա աշ­խա­տան­քա­յին օրը` հուլիսի 27-ին, գրություն եմ ուղարկել պարոն Խաչատրյա­նին, որով, ի թիվս այլնի, փորձել եմ ճշտել, թե համա­պա­տաս­խա­նո՞ւմ է հիշյալ տեղե­կու­թյունն իրա­կանությանը, եթե այո, ապա իրազեկել եմ, որ ար­ձա­կուրդի իրա­­վուն­քի իրաց­­ման շրջա­նակում վե­րա­կանգնում եմ առողջությունս, և, որ այն դեռ առնվազն երկու շաբաթ պետք է ըն­թանա:

Ինչո՞ւ եմ նշվածը կատարել գրությամբ, քանի որ տեղեկացել էի նաև, որ ար­ձա­կուրդից հետ կան­չե­լու կարգա­դրու­թյունն ինձ փոխա­ն­ցում են փոս­տով: Նման պահանջ չի դրվել: Որոշվել է պաշ­տո­­նական ըն­թա­­ցա­կար­գով, խնդրեմ: Երևի ցան­կացել են ապա­հովել պատ­շաճ ծա­նուցում, որն իրա­վունք­ների պաշտ­պա­նության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է: Իհարկե, այդ դեպքում նաև կարևոր և անհ­րա­ժեշտ պայ­ման է այն, որ պետք է առկա լինի այդ ծա­նու­ցումը փաս­տա­ցի ստա­նա­լու հա­վաս­տումը: Ի դեպ, հիշյալն ամ­րագրված է նաև Սահմանա­դրա­­կան դատա­րա­նի որոշում­նե­րով, այդ թվում` վերջերս ըն­դունված ՍԴՈ-1529 որոշ­մամբ, որով զե­կուցող դա­տա­վորը հենց պարոն Խա­չատր­յանն էր:

Առ այսօր փոստով կամ որևէ այլ եղանակով չեմ ստացել ինձ ամենամյա արձա­կուրդից հետ կան­չելու կար­­գա­­դրություն:

Սահ­մա­նադրական դատարանի դատավորը չպետք է իրեն արձակուր­դից հետո կան­չելու կար­գա­դրության մասին տեղեկանա աշխատակիցների անձնական հաղորդա­գրու­­թյուն­նե­րով կամ մամուլից, այն էլ ոչ լիարժեք: Ե՞րբ է պարոն Խա­չատր­յանն ստո­րագրել այդ կար­գադրությունը, ի՞նչ պատճա­ռա­­բա­նությամբ, ի՞նչ ժամկետից սկսած և ի՞նչ ժամկե­տով է հետ կանչել արձա­կուր­դից: Սրանք հարցեր են, որոնց պա­տաս­խանները չունեմ:

Պարոն Թովմասյանին ևս Աշոտ Խաչատրյանը հետ է կանչել ար­ձա­կուրդից: Դեռ չենք կապվել պարոն Թովմասյանի հետ: Տեղյակ ե՞ք արդյոք՝ նա ստացե՞լ է հա­մա­պա­տաս­խան կարգա­դրու­թյուն: Անհրաժեշտությո՞ւն էր արդյոք երկու դատավորին միա­ժամանակ արձակուրդից  հետ կանչելը:

Նախորդ շաբաթվա վերջին եմ զրուցել պարոն Թովմասյանի հետ: Այդ պահի դրությամբ նա ևս չէր ստացել:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի երկու դատավորին միաժա­մա­­­նակ արձակուրդից հետ կանչելուն, ապա նշեմ, որ այո այդ հարցադրումը կա, սա­կայն, չեմ կարող պատասխանել պարոն Խա­չատրյանի փոխարեն: Նշեմ միայն, որ ըն­թացիկ գործերով Սահմանադրական դա­տա­րանի բնա­­կանոն գոր­ծու­նեու­թյունն ապա­հովելու, Սահմանադրական դա­տա­րա­նի նիս­տերի իրա­վա­զոր լինելու համար բա­վա­րար է Սահմանադրական դատարանի հինգ դա­տավորի ներկայությունը, այսինքն  եղած տեղեկատվության պարագայում կարող եմ ասել, որ երկրորդ դատավորին արձակուրդից կանչելու անհրաժեշտություն չկար, սակայն կրկնում եմ՝ պարոն Խաչատրյանը պետք է այդ հարցի պատասխանի։

Մինչ այս դեպքը գործնականում ի՞նչ ընթացակարգով է Սահմանա­դրա­­կան դա­տա­­րանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորին հետ կանչել ար­ձա­կուրդից:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում թե պարոն Հարությունյանը, և թե պարոն Թովմասյանը Սահմանա­դրա­­կան դա­տա­­րանի դա­­­տավորին ամենամյա արձակուրդից հետ են կանչել, այսպես կոչված գործընկերային փոխհարա­բերու­թյուն­նե­րի շրջանակներում, նախ` նախապես զրու­ցել են Սահմանադրական դատարանի դատավորի հետ, տեղեկացրել են արձակուրդից հետ կանչելու անհրաժեշտության և ժամկետների մասին, սակայն նաև ճշտել են գործնականում ինչ խնդիրներ կարող են լի­նել դատավորի արձակուրդից հետ կանչելու դեպքում, քանի որ դատավորը կարող է բա­ցակայել, այդ թվում` երկրից, ունենա առողջական խնդիրներ, այլ հարգելի պատ­ճառ­ներ, դրանք պար­զելուց հետո միայն, եթե առկա չեն նման խնդիրներ, ստորագրել են հա­մա­պա­տաս­խան կարգադրությունը և ապահովել դրա տրամադրումը, որը եղել է աշխա­տան­քային կարգով և դատավորն այն ստացել է: Այդ դեպքում արդեն անգամ խնդիր չի եղել փաս­տացի կարգադրությունը երբ է ստացվել: Հիմա էլ նման ընթացակարգը խնդիր հարուցել չի կարող:

Այսինքն, պարոն Խաչատրյանը, որպես Սահմա­նա­դրա­կան դատարանի նա­խագահի լիա­զո­րու­թյուն­ները ժամանակավորապես կատարող, նախընտրում է աշխա­­տել վարչահրամայական մեթոդներով: Դա անփորձության արդյունք է, թե՞ կարող են լինել այլ պատճառներ, որոնք միտված են արհեստական խնդիրներ ստեղծելուն:

Վարչա­հրա­­մայական մե­թոդների գործելաոճ Սահ­մա­նադրական դատարանում չի եղել և չի կա­րող լինել:

Սահմա­նա­դրա­կան դատարանի նախագահի լիա­զո­րու­թյուն­ների ժամանակա­վորա­պես կատարումը պարոն Խաչատրյանի առաջին փորձն է: Կարծում եմ որևէ խնդիր չի հարուցում Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապա­­­­հովման փորձ ունեցող իր գործընկերների հետ խորհրդակցելը:

Ինչ վերաբերում է արհեստական խնդիրներ ստեղծելուն միտված պատճառ­նե­րին, ապա դրանց տեղյակ չեմ: Դա կլինի ցավալի արձանագրում:

Առ­կա են Սահ­մա­նա­դրա­կան դա­տա­րանի բնականոն գոր­ծու­նեությունն ապա­­­հովելու հետ կապ­­ված հարցեր, որոնք աշ­խա­տանքի վերադառ­նա­լուց հետո, անշուշտ, կդարձ­­վեն քննարկ­ման առարկա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:00 03/08/2020  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Խաժակյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել
14:57 03/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին
14:27 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Փաշինյանը գտնում է, որ դաշտում պետք է լինի միայն ինքը, և ցանկացած ոք, ով ընդունակ է անգամ իրեն քննադատել՝ պետք է հետապնդվի» Արգիշտի Կիվիրյան
22:22 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովը կողմ է քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը
21:56 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵս երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան.news.am
00:43 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. նոր զարգացումներ
23:21 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀիշեք` իսկական ունևորից չեն խլել, և չեն խլելու, քանզի նրանք վաղուց միասին են, Արա Վարդանյան
22:57 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Եթե օրենքը ժամկետ սահմաներ, բոլորս կհայտնվեինք անելանելի վիճակում. թողնված է ըստ ոլորտների օրենսդրական կարգավորումների» Հայկուհի Հարությունյան
20:47 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ լավ պրոֆեսիոնալ մասնագետ է, բայց հանձնաժողովը բարեվարքությունը պետք է ստուգի. Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին
18:17 29/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավորների ընդհանուր ժողովում կքննարկվի ՍԴ դատավորի ընտրության հարցը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]