ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը 08/03/2020 14:31 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ 27-ով կամ 64%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 31-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ կադաստրային, 1-ը՝ բանկային, 6-ը՝ առողջապահության, 7-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 5-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:
2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 87 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 23 ղեկավար, դպրոցների և մարզդպրոցների 16 տնօրեն, 4 փոխտնօրեն, 8 ուսուցիչ, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 3 տնօրեն, բժշկասոցիալական ոլորտի ծառայության 1 ղեկավար և 2 աշխատակից, ՊՈԱԿ-ի 6 տնօրեններ, հիվանդանոցի 3 տնօրեններ և 9 բուժաշխատողներ, 8 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 9-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 4 քրեական գործ, որոնցով 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 137.650.210 ՀՀ դրամ, որից 17.185.074 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ մարզի դատախազության դատախազների ներկայացրած բոլոր հայցերը՝ ընդհանուրն մոտ 13մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:
2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին և պետական այլ կառույցներ ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 26 միջնորդագրեր, որոնցից 12-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:
Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 263 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտներ:
Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 26 քրեական գործ։
Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար:
Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի) 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի):
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել