ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շողոքորթության դրսևորու՞մ և ակնարկ այլ սփյուռքահայերին 08/02/2020 13:24 | Վերլուծություններ
Օրերս, Փաշինյանների ընտանիքի բազմազավակ մայրիկ Աննա Հակոբյանը /իր խոսքերն են/ տեղեկատվություն տարածեց, թե՝ հուլիսի 15-ին ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս հստակեցրել է Ա. Հակոբյանի հետ զրույց ունենալու իր ցանկությունը, թե՝ «Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:
Սովորաբար, սփյուռքահայերը շատ են սիրում մասնակից և խորամուխ լինել իրենց բարեսիրական նախաձեռնությունների արդյունավետ օգտագործման հարցին, սակայն այս դեպքում՝ Բաղումյանը լիակատար ազատություն է տվել Ա. Հակոբյանին՝ իր մտածած ծրագրերը որպես աջակցություն հայրենիքի պաշտպաններին իրականացնելու համատեքստում, ասելով, թե վստահում է նրան և 250 հազար դոլարը կփոխանցի տիկին Աննայի հիմնադրամին, որ վերջինս որոշի՝ ինչպես այն օգտագործել ի շահ հայ զինվորի:
Այսպիսով, ըստ էության, սփյուռքահայ գործարարը վարչապետի տիկնոջը, որը պետական պաշտոնյա չէ և ի պաշտոնե չի ներկայացնում պետությունը, օժտել է պետության գործառույթով, իր վերաբերմունքով փաստելով, թե՝ այսպիսով վստահում է վարչապետին և նրա տիկնոջը՝ որպես թե՝ պետությունը դուք եք, ձեր ընտանիքն է, դուք էլ միանձնյա կամ՝ ամուսիններով որոշեք:
Ավելին, տեղի ունեցածը եթե նախադեպային է, կարել է համարել ուղղակի ակնարկ՝ ուղղված այլ սփյուռքահայ մեծահարուստների, այն համատեքստում, որ դուք մեր հաշվին փոխանցեք, մենք ծրագրեր կներկայացնենք:
Սա , կարե՞լի է ասել՝ տարարեսակն էր Աննա Հակոբյանի՝ հայաստանյան գործարարներին ուղղված կոչի: Բնականաբար, մարդիկ չեն մոռացել նրա հայտարարությունը, երբ կոչ արեց գործարարներին՝փոխանցել գումարներ իր ֆոնդերին, քանի որ ինքը նպատակային կօգտագործի: Եվ ոչինչ, որ նախկինում ինքն ու իր ամուսինը շատերի ունեցածը կեղտոտ գումարներ են համարել, հիմա, քանի որ իր նպատակը բարի է, կեղտոտ գումարները կմաքրվեն, եթե դրանք իր ֆոնդերին ուղղվեն:
Այսինքն, պետությունը մեր բոստանն է /մեր գրպանն է/, ոնց ուզենք՝ կվարենք-կցանենք /կմսխենք գումարները/:
ՈՒշագրավ է, որ հենց նույն օրերին Յուքոմի բոլոր բաժանորդները նամակ ստացան հիշյալ ընկերությունից, ուր Յուքոմը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին՝ ներողություն խնդրելով հուլիս ամսին իրենց բաժանորդներին պատճառած անհարմարությունների՝ կապի խափանումների համար:
Միաժամանակ Յուքոմն իր բաժանորդներին, որոնց ըստ սակագնային պլանի՝ պատճառված ստրեսի հատուցումը կարող էր կազմել 500-2000 դրամ, առաջարկում էր գումարի տնօրինման բավական հետաքրքիր մասնակցային ծրագիր, այն է՝ հաղորդագրություն ստանալով ընտրել երկու տարբերակ՝ հիշյալ 500-2000-ի կարգի գումարը կամընտրությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և կամ՝ ստանալ իրենց հատուցումը:
Ինքս արդեն կատարել եմ իմ ընտրությունը՝ համաձայնություն տալով փոխանցել իմ գումարը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և վստահ եմ, որ շատերը նույն կերպ կվարվեն:
Այս գումարը մոտավորապես այնքան է, որքան սփյուռքահայ մեծահարուստի տրամադրած գումարն էր, սակայն այս դեպքում՝ քաղաքացին Յուքոմի միջոցով իր լուման է ներդնում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, մինչդեռ առաջին դեպքում մասնակցայնության իսպառ բացակայության հետ գործ ունենք:
Մասնավոր անձը մասնավոր անձին, որը մեր բանակի հետ պաշտոնական որևէ առնչություն չունի /բացի՝ պարբերաբար՝ խաղաղության քարոզ կարդալը և կամուֆլյաժով զորամասերից սելֆիներ անելը/, գումար է փոխանցում և ազատություն տալիս այն տնօրինելու առումով:
Հայաստանը պետություն է, և եթե այն նպատակը, որի համար տվյալ բարերարը գումար է տալիս՝ ունի իր կոնկրետ հիմնադրամը, ապա՝ ի՞նչ իմաստ ունի վարչապետի տիկնոջը խառնելը:
Սա ի՞նչ է, սփյուռքահայի շողոքորթությու՞ն, թե՞ իմքայլական հիմնադրամի բարեկամի միջոցով հերթական ակնարկը՝ այլ սփյուռքահայերին՝ բանակին ուղղված ծրագրային գումարները Աննայի միջոցով իրականացնելու համար:
Հեղինակ՝ Արթուր Գահնապետյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ