ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռեստորանային ոլորտի շրջանառության անկումը 65-70 տոկոս է. ավելի շատ տուժել են հայկական խոհանոց ունեցող ռեստորանները. Վահե Գևորգյան 08/01/2020 16:38 | Տնտեսություն
Կառավարությունը ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունքում որոշել է համաֆինանսավորել ռեստորանների աշխատավարձային ֆոնդը։
Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս ոլորտում կարևոր է մարդկային գործոնը, այն է՝ աշխատատեղերի պահպանումը, հետևաբար այս ուղղությամբ անհրաժեշտ էր իրականացնել ոչ թե մեկանգամյա աջակցության ծրագիր, այլ երկարաժամկետ. «Գումարը ռեստորաններին է տրվելու, և ռեստորաններն այդ գումարն օգտագործելու են աշխատատեղերը պահպանելու համար։ Ինչ-որ X ռեստորան ամսական որոշակի գումար է ծախսում իր աշխատողներին վարձատրելու համար։ Պատկերացրեք, որ այդ գումարի մի մասն անվարձահատույց, այսինքն որպես դրամաշնորհ կառավարությունն է տրամադրելու իր կողմից։ Այսինքն` բիզնեսի վրայից այդ բեռը թեթևացնելու է։ Դա մեծ աջակցություն է բիզնեսին և լինելու է ոչ թե մեկ ամիս, այլ բավական երկար ժամանակ, մինչև սահմանները կբացվեն, զբոսաշրջային հոսքեր կլինեն»,-ասաց Վահե Գևորգյանը։
Թե որքան է կառավարությունը պատրաստվում համաֆինանսավորել՝ նրա փոխանցմամբ հաջորդ շաբաթ ավելի պարզ կլինի, այժմ դեռ աշխատանքային գործընթացում են։ Վահե Գևորգյանը կարևորեց այն, որ սկզբունքային համաձայնություն է կայացվել, և այդ աջակցությունը շոշափելի է լինելու. «Խոսքը չի գնալու ինչ-որ սիմվոլիկ մի քանի տոկոսի մասին, այլ բավականին լուրջ տոկոսի մասին։ Սա լավ օրինակ է, թե պետությունն ինչպես է կարևոր հարցով բիզնեսի հետ համագործակցում»,-նշեց Վահե Գևորգյանը։
Հարցին՝ կա՞ արդյոք վիճակագրություն, թե այս ընթացքում հանրային սննդի ոլորտում որքա՞ն մարդ է գործազուրկ դարձել, Վահե Գևորգյանն ասաց, որ իրենց միության անդամների մեծ մասը թեթև օպտիմիզացիա է իրականացրել։ Ռեստորանների հայկական միության անդամների 80 տոկոսից ավելին գնացել է աշխատատեղերը պահպանելու ուղղությամբ. «Հնարավոր է՝ ինչ-որ մարդու աշխատաժամը կրճատվել է՝ ելնելով ծանրաբեռնվածության պակասից, բայց նրանք աշխատել են տեղերը պահել։ Ընդհանուր մոտ 15-20 տոկոսով է եղել այսպես կոչված ժամանակավոր դադարը»,-ասաց Վահե Գևորգյանը։
Վերջինս հավելեց՝ դեռ մայիսին հռչակագիր էին ընդունել, որով վարձատուներին կոչ էին արել զեղչային համակարգ կիրառել և նրանց մեծ մասը դրական է արձագանքել այս կոչին. «Մենք առաջարկել էինք մինչև 50 տոկոսը դիտարկել որպես հնարավոր զեղչ։ Մեկը 20 տոկոս է կիրառել, մեկը 30, 50։ Այն ժամանակ, երբ ոլորտը փակ էր, եղել են վարձատուներ, որ ընդհանրապես գումար չեն վերցրել։ Այսինքն` փոխզիջումային, գործընկերային հարաբերություններ են»,-ասաց Վահե Գևորգյանը։
Ինչ վերաբերում է ռեստորանային ոլորտի շրջանառությանը, ապա այս ընթացքում շրջանառության մոտ 65-70 տոկոս անկում է գրանցվել։
Շրջանառության անկումն ավելի շատ է հայկական ազգային խոհանոց ունեցող ռեստորանների մոտ, ինչը Վահե Գևորգյանը պայմանավորեց երկու գործոնով. «Այդ ռեստորաններն ավելի շատ զբոսաշրջային այցելուներ էին ունենում, իսկ հիմա զբոսաշրջիկ չկա։ Մյուս գործոնն էլ մեծ միջոցառումներն են՝ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, որոնք այժմ չեն անցկացվում։ Այդ առումով հայկական խոհանոցով ռեստորանները հնարավոր է՝ ավելի շատ են տուժել, օրինակ 80 տոկոս անկում ունեն»,-եզրափակեց Վահե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին, վարչապետը հանդիպում է ունեցել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ