ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարետի որոշումները մինչև մայիսի 7-ն իրավական հիմք չեն ունեցել. սահմանադրագետ 08/01/2020 15:54 | ԼՐԱՀՈՍ
Արտակարգ դրության ժամանակ մի շարք սահմանափակումների արդյունքում մարդկանց և իրավաբանական անձանց վրա նոր, լրացուցիչ պարտավորությունները, որոնք հանգեցնում են նաև ֆինանսական ծախսերի, ենթակա են փոխհատուցման։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Սահմանադրագետի խոսքով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անհատական պաշտպանության միջոցների ապահովումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները. «Այս դեպքում ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակում ֆիզիկական անձանց վրա չպետք է լիներ այդ անհատական պաշտպանության միջոցը ձեռք բերելու պարտականությունը։ Այստեղ ուրիշ խնդիր ունենք, որ բավականին լայնամասշտաբ կերպով մարդիկ տուգանվում են։ Սահմանադրությամբ ունենք վնասի հատուցման իրավունք, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքում նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք»,-ասաց Գոհար Մելոյանը։
Սահմանադրագետն այստեղ իրավաչափության խնդիր է տեսնում, քանի որ նրա խոսքով արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը նախկինում նախատեսել էր պարետի ինստիտուտ, սակայն պարետի ինստիտուտի համար արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին միայն ապրիլի 29-ին ԱԺ-ում հրավիրված նիստում, որի ժամանակ էլ նախատեսվեց պարետի կողմից որոշում ընդունելու հնարավորությունը. «Մարտ ամսից մեր երկրում արտակարգ դրություն էր հայտարարված, պարետի կողմից մի շարք որոշումներ էին ընդունվել, սակայն միայն մայիսի 7-ին ապրիլի 29-ին ընդունված օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտան։ Այսինքն` որպես օրենք իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը, սակայն, ավելի լուրջ է, որովհետև անգամ իրավական հիմքի բացակայության պարագայում էլ, երբ օրենքում փոփոխություններ կատարվեցին և պարետին նորմատիվ ակտ ընդունելու հնարավորություն տրվեց, այս պարագայում նույնպես խնդիր է առկա։ Միայն սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։ Պատահական չէ, որ նախկինում արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, նախատեսելով պարետի ինստիտուտը, չէր նախատեսել նրա կողմից որոշումներ ընդունելու հնարավորությունը»,-ասաց սահմանադրագետը։
Վերջինս ընդգծեց՝ վարչարարության տեսանկյունից պարետի բոլոր որոշումները ենթակա են վիճարկման և այս համատեքստում յուրաքանչյուր ոք հատուցման իրավունք ունի։ Հետևաբար` քաղաքացիները կարող են բողոքարկել Վարչական դատարան։ Գոհար Մելոյանը համոզված է՝ նորմալ հայցադիմում ներկայացնելու դեպքում այդ բողոքը կբավարարվի։ Այսպիսով` ստացվում է՝ կառավարության որոշմամբ հայտարարվել է արտակարգ դրություն, այնուհետև այս ամբողջ ընթացքում դրանից բխող հարցերը կարգավորվել են պարետի որոշումներով, որոնք մինչև մայիսի 7-ն ընդհանրապես իրավական հիմք չեն ունեցել։
Քաղաքացիները կարող են բողոքարկել պարետի որոշումը, որը հնարավոր է հիմք է հանդիսացել իրենց պարտադրելու X քանակի գումար ծախսել այս ամբողջ ժամանակահատվածի համար և դիմակ ձեռք բերել. «Այստեղ իրավիճակը երկու մասի է բաժանվում, այսինքն` այն անձանց շրջանակը, որոնք արդեն իսկ տուգանվել են և բողոքարկում են հատուցում ստանալու նպատակով և երկրորդ հատվածն էլ նորմատիվ ակտի գոյության փաստն է, որի հիման վրա անձանց պարտադրում են կոնկրետ գործողություններ իրականացնել»,-հավելեց սահմանադրագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել