ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունքներ տալ. Կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում. hraparak.am 08/01/2020 17:31 | ԼՐԱՀՈՍ

ԱԱԾ-ն նոր քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի դեմ՝ ապօրինի զենքի մեղադրանքով: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը հայտնաբերվել է ԱԱԾ զինապահեստում:
«Հրապարակի» ԱԱԾ աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումներից: Այս արշավի հեղինակների անբարոյականությունն այն աստիճանի է հասել, որ իրենց ենթակայության տակ աշխատող կնոջը սպառնացել են ամուսնուն նստեցնել, իրեն աշխատանքից հեռացնել՝ եկամուտից զրկելով և նրա անչափահաս երեխաներին սովի մատնելով:
«Բանն այն է, Վանեցյանին մեղադրանք առաջադրելու օպերացիան այժմ գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ, տխրահռչակ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե կարողանա քրեական պատասխանատվության կանչել Վանեցյանին։
ԱԱԾ աղբյուրները մեզ հայտնում են, որ ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցից հանվել են ապօրինի զենքեր, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գրանցված զենքեր չեն։ Միքայել Համբարձումյանն անձամբ է իրականացրել խուզարկություններն ու հարցաքննությունները ԱԱԾ-ի ներսում։ Սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին նախ համոզել են, հետո ստիպել, իսկ վերջում վախեցրել, որ ցուցմունք տա այն մասին, թե իբր հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Ա.Թորոսյանը հրաժարվել է սուտ ցուցմունքներ տալուց, ինչի հետևանքով էլ նրան ձերբակալել են։
Ապա ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի ուղիղ ցուցումով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել նաև սպառազինության բաժնի ձերբակալված պետի կնոջը, ով նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան նախ համոզել են, որ ամուսնուն ստիպի ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել են՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»:
Թորոսյանի կնոջ հարցաքննությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։ Կեսգիշերին նրան բաց են թողել: Թե ինչ շարունակություն կունենա այս պատմությունը, կներկայացնենք հաջորդիվ»,- գրում է «Հրապարակը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/25/2021 09:56 «Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել. «Ժողովուրդ»
- 02/25/2021 09:53 Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:49 Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին եւ վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին․ «Փաստ»
- 02/25/2021 08:46 Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ»
- 02/25/2021 08:44 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»
- 02/25/2021 08:42 Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ․ «Ժողովուրդ»
- 02/25/2021 08:40 Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն» «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
Մեկնաբանություն
- 02/26/2021 00:29 Ադրբեջանցիների արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Վարդան Բադալյան
- 02/25/2021 22:37 Կարևորը ժողովրդավարությունն է, ոչ թե ձեր հետամնաց պատկերացումներով ինչ-որ Արցախ, Հայաստան, հայրենիք. Իշխանյանը մեկնաբանել է Փաշինյանի ելույթը
- 02/25/2021 22:18 Հայաստանի գերագույն շահերը պետք է վեր մնան ամեն բանից. Արամ Ա
- 02/25/2021 22:15 Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները