ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ Քայլն» այլևս լեգիտիմ չի. Ստեփան Դանիելյան 07/31/2020 16:13 | Մեկնաբանություն
Այսօր կառավարման համակարգի լեգիտիմության հարցը դառնում է ամենագլխավոր քաղաքական խնդիրը, համապատասխան հետևանքներով հանդերձ,- նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
««Ինչո՞ւ «Իմ Քայլն» այլևս լեգիտիմ չի
Նախ «լեգիտիմության» մասին, հետո՝ «Իմ Քայլի»
Շատերը լեգիտիմությունը շփոթում են լեգալության հետ, այսինքն իշխանության օրինականության՝ օրինական ընտրություններով իշխանության գալու հետ։ Եթե այդպես լիներ, ապա իմաստ չէր ունենա նույն միտքն արտահայտող երկու տերմին հորինել։
Լեգիտիմությունը ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե տվյալ պահին որքան հեղինակություն ունի այս կամ այն քաղաքական կազմակերպությունը, կամ անձը։ Լեգիտիմությունը փոխկապակցված է լինում որևէ գաղափարի հետ, եթե այս կամ այն քաղաքական ուժը, կամ անձը մարմնավորում է հանրության համար ընդունելի ու կենսական որևէ գաղափար, ապա, բնականաբար, նա ունենում է համապատասխան լեգիտիմության աստիճան, ինչը տատանվող հասկացողություն է և կապ չունի օրինական ընտրությունների արդյունքների հետ։
Անցնենք «Իմ Քայլին»
«Իմ Քայլը» կառավարող ֆրակցիան հիմնականում բաղկացած է հանրության համար անհայտ (անգամ երկու տարի պատգավորությունից հետ) և քաղաքականապես անհաս մարդկանցից։ Սակայն, 2018-ին նրանք մարմնավորում էին «հեղափոխության» գաղափարը:
Մինչ 2018-ը հանրության մոտ կար մեկ հիմնական լեգիտիմ գաղափար՝ փոխել իշխանությունը, սակայն չկար հանրության մեծ մասի համար վստահելի մի որևէ քաղաքական կազմակերպություն։ Փոփոխությունների գաղափարը և «սերնդափոխության» կեղծ կարգախոսը, որն ընդունեց հանրության մեծ մասը, քանի որ չկար այլ կարգախոս, «Իմ Քայլին» լեգիտիմություն հաղորդեց, ինչի արդյունքն ընտրությունների ժամանակ մենք տեսանք։
Իշխանությունն արդեն փոխված է և հանրությունը սպասում է հաջորդ քայլին՝ իմաստավորել այդ փոփոխությունն, այսինքն սպասում է արդյունքներին։
Արդյունքները տխուր են՝ համատարած ոչ պրոֆեսիոնալիզմ, պետական ինստիտուտների քայքայում և ապաքաղաքական հռետորաբանություն։ Իսկ աշխարքաղաքական թեժ վիճակն ու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լարվածությունը ցույց տվեցին, որ այս կառավարությունը չունի ոչ ստրատեգիա, ոչ տակտիկա, այսինքն, առհասարակ թեմայի մեջ չի։
Դրա վերջին մեխը RBK հեռուստատեսությանը տված վարչապետի հարցազրույցն էր։ Դա "հեղափոխության" ավարտը գուժող հարցազրույց էր։ Ըստ էության Փաշինյանը հայտարարեց վերադարձ մինչ 2018 եղած քաղաքականությանը։ Դա կարելի է բնութագրել այսպես․ Փաշինյանը ընդամենը ցանկանում է դառնալ մի նոր Սերժ Սարգսյան։ Փաստորեն դա էր "հեղափոխության" ողջ արդյունքը․ ՉԿԱ ԳԱՂԱՓԱՐ, ՉԿԱ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ։
Ոչ լեգիտիմ Խորհրդարան
-------------------
Հայաստանում կա մեկ քաղաքական մարմին, որը ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով և այդ մարմնի լեգիտիմությունը խիստ կարևոր է պետության համար․ դրա վրա է կառուցվում ողջ կառավարման համակարգը։ Խորհրդարանի հիմնական նպատակը քաղաքական գործընթացները փողոցից դահլիճ տեղափոխելն է։ Հենց դրա համար է ժամանակին ստեղծվել այդ մարմինը։
Սակայն խորհրդարանում այսօր կա երեք ֆրակցիա՝ ռեգիոնալ նշանակություն ունեցող ԲՀԿ-ն, ոչինչ չարտահայտող ԼՀԿ-ն և լեգիտիմությունը կորցրած «Իմ Քայլը»։
Քաղաքական փորձ ու հեռատեսություն չունեցող ներկա կառավարությունն ամեն ինչ արեց, որ այդ երկու ֆրակցիաները հանրության մոտ դարձնի ոչ լեգիտիմ՝ այսինքն հեղինակազրկի, չհասկանալով, որ նվաստացնելով ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ին որպես քրեական կազմակերպություն ներկայացնելով, ապալեգիտիմացնում է ողջ խորհրդարանը։ Սակայն ամբողջատիրական մղումներից ելնելով գործող վարչապետն իր ոտքերի տակ փոս փորեց։
Ինչևէ, այսօր կառավարման համակարգի լեգիտիմության հարցը դառնում է ամենագլխավոր քաղաքական խնդիրը, համապատասխան հետևանքներով հանդերձ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ