ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշ գործարարներ նեղսրտել են. Գագիկ Մակարյանը՝ կառավարության եւ բիզնեսի երկխոսության մասին 07/29/2020 15:45 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության և բիզնեսի միջև երկխոսությունը դրական է և ոչ թե ուշ-ուշ պետք է լինի, այլ պարբերաբար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հուլիսի 22-ի վարչապետի և Արդյունաբերողների ու գործարարների միության անդամների հետ հանդիպմանը։
Հայաստանի գործատուների միությունը, ինչպես նաև այլ ասոցիացիաներ հանդիպմանը հրավիրված չեն եղել։ Գագիկ Մակարյանը նկատեց՝ հավանաբար վարչապետը կարևորել է խոշոր բիզնեսի հետ հարցի քննարկումը, քանի որ հանդիպմանը մասնակցել են հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։ «Այլ հարց է՝ արդյոք այդ հանդիպումը հաջողվեց, թե ոչ։ Իմ կարծիքով այնպես է ստացվել, որ կարծեք թե գործարարները չեն հասցրել իրենց բոլոր հարցերը տալ։ Լսել եմ՝ ավելի շատ վարչապետն է ներկայացրել, քան գործարարներն են հասցրել խոսել, դրա համար էլ գուցե որոշ գործարարներ նեղսրտել են, քանի որ չեն հասցրել իրենց հարցերի պարզաբանումները ստանալ։
Վարչապետը տնտեսվարողներին առաջարկներ է արել իրենց գործունեության արդիականացման, մենեջմենթի թափանցիկության, բիզնեսի մեջ նոր մեթոդներ կիրառելու վերաբերյալ։ Իմ գնահատմամբ կառավարության և բիզնեսի միջև այս երկխոսությունը պետք է պարբերաբար լինի, հատկապես հիմա»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Տնտեսագետը կարծում է, որ նախարարները նման հանդիպումներ կարող են կազմակերպել ամիսը կամ եռամսյակը մեկ, վարչապետը ևս կարող է ավելի հաճախ հանդիպել գործարար հատվածի հետ։ Մասնագետի խոսքով երբ շատ մեծ ինտերվալ է լինում, կորցնում են նախկին ինֆորմացիայի հետևելիությունը։ Հաճախակի հանդիպումները կօգնեն ավելի հեշտ հասկանալ՝ դինամիկան որ կողմի վրա է գնում. «Այստեղ կարևորում եմ նախարարների դերը։ Օրինակ Էկոնոմիկայի նախարարն այնտեղ ներկա էր, նրան ոչ ոք չի խանգարում, որ պարբերաբար հանդիպի, բայց չի հանդիպում։ Օրինակ մեր միության հետ երբեք չի հանդիպել. Ո՛չ զանգահարել է, ո՛չ էլ հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է այդ հանդիպումների պակասն է, որ երբեմն դժվարանում են գտնել համակարգային լուծումներ, տնտեսագետը նկատեց՝ այստեղ և՛ այդ հանդիպումների պակասն է, և՛ համակարգային մտածելակերպի ու համարձակ հարցեր դնելու խնդիրը.
«Տնտեսության վերականգնումն այս իրավիճակում շատ ստրատեգիական բաղադրիչներով պետք է դրսևորվի։ Ստրատեգիական նշանակությամբ պետք է նայել տնտեսության վերականգնմանը, ինչը դեռ չեմ տեսնում»,-հավելեց Գագիկ Մակարյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ