Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն. ՀԱՀ 07/29/2020   00:11  |  ԼՐԱՀՈՍ

Համահայկական Ազգային Համաձայնությունը (ՀԱՀ) հանրակրթական նորարարությունների առումով ջախջախիչ հայտարարություն է անում:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, տարբեր ոլորտ­ներում այսպես կոչված բարեփոխումները ներառեցին նաև հանրակրթության և բարձ­րագույն կրթության մարզը: Կրթության և գիտության յուրաքանչյուր նախարար նպա­տակ է դրել տարբեր ծրագրեր պարտադրել այս մարզին՝ կարծես այն լինի «որբի գլուխ», որի վրա կարելի է սափրիչություն սովորել: Բարեփոխումներ կարելի է անել, եթե դրանք չեն վնասում հազարամյակների հայկական մշակույթի փոխանցմանը՝ կրթության էությանը, և նպաստում են մեր ժամանակների պահանջներին։ Սակայն նախորդ տասնամյակների իրողությունները ցույց են տալիս, որ ամեն կերպ աշխա­տանք է տարվում ապազգայնացնելու և կազմաքանդելու ՀՀ հանրակրթության, բարձ­րագույն կրթության և գիտության մարզերը:

Նախորդ տասնամյակում «Օպտիմալացում» պիտակի տակ ծանր հարված հասց­վեց հանրակրթությանը, որին հաջորդեց Համաշխարհային Բանկի մշակած ու պար­տադրած ապազգային «Հանրակրթության պետական կրթակարգի» ներմուծումը, որ­տեղ ամրագրված է հայության հոգեբանությանը հարիր ուսուցչակենտրոն կրթության փոխարինումը աշակերտակենտրոն կրթությամբ: Իսկ այսօր ՀՀ «հեղափոխական» իշ­խանությունները կարծես մրցավազքի են ելել օր առաջ ամբողջովին հողին հավասա­րեցնելու նախորդ վարչակարգերի հետևողական քանդումներից փրկված կրթական վերջին ավերակները: Եթե ինչ որ կերպ կարելի էր հասկանալ «Հայ Եկեղեցու պատմու­թյուն» առարկայի միավորումը «Հայոց պատմություն» առարկային, ապա հիմնովին անընդունելի են ՀՀ ԿԳՄՍՆ-ի՝ վերջին օրերին հրապարակած նորարարությունները հայ գրականության և հայոց պատմության դպրոցական ծրագրերում: Դրանց կազմող­ները չեն էլ թաքցնում որ առաջնորդվել են ամերիկյան և սինգապուրյան դպրոցի մոդելներով: Սինգապուրն ու ԱՄՆ-ը բազմազգ-բազմացեղ երկրներ են, ավելի ճիշտ՝ մարդկային տարբեր հավաքականությունների խառնարան-ձուլարաններ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն աշխարհի այն եզակի երկրներից է, որի բնիկները կազմում են բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Հետևաբար, հարկավոր էր առաջնորդվել հայկական դպրոցի ազգային մոդելով։

«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպո­լիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղա­քացուն, ծուռ մեկնաբանությամբ ազգային հավաքական իրավունքները տրամագծո­րեն հակադրելով մարդու իրավունքներին և այլն:

Ստորև ներկայացնում ենք մի քանի նմուշ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ծրագրած դավադրական փոփոխություններից:

«Հայոց պատմության» դպրոցական ողջ ցիկլից դուրս է մնացել հայոց բազմահա­զարամյա պատմության կեսից ավելին՝ այն սահմանափակելով մ. թ. ա. 1-ին հազարամ­յակից մինչև այսօր: Դասագրքերում բացակայում են՝ հայկական պետական հնագույն կազմավորումները, հնագույն մշակույթը (օրինակ՝ Մեծամորը, Քարահունջը), թույլ են տրված ժամանակագրական բացեր և խախտումներ:

Ընդհանուր գրականություն հատվածում առանձնացված չէ ու չկա՛ «Հայ գրա­կանություն» առարկան։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ուղղորդված «բարեփոխում­ների» այս նոր նախագծում բերված են ընդհանրապես գրականությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, և անհասկանալի է, թե ո՞ր երկրի համար է այն կազմված։ «Գրականության» դասավանդումը չի՛ կարող հայկական դպրոցում իրականացվել առանց «Հայ գրականության»։ «Հայ գրականությունը» որպես առանձին առարկա պար­տադի՛ր է հայ դեռահասի համար իր ազգային ինքնությունը հասկանալու ու դրա կրողը դառնալու համար։ Եվ հարց է առաջանում՝ դպրոցական ո՞ր առարկաների շնոր­հիվ պետք է 98% միատարր էթնիկ երկրի քաղաքացին ձևավորի ի՛ր ինքնության գի­տակցությունը և լինի ի՛ր մշակույթի կրողը, եթե ոչ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ընդգծված ու խորացված ուսուցման շնորհիվ։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրականությունը կառուցվում է ճշմարտությունից զգալի նահանջների վրա, սակայն այդ նահանջների արդյունք հան­դիսացող կեղծիքը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ներկայացվում է որպես ճշմարտություն։ Մեր իրականության մեջ կեղծիքը ճշմարտության փոխարեն ներկա­յացնելը կարճ ժամանակում դարձավ վարքականոն ու վարքագիծ։ Այսօրվա քննարկ­վող հանրակրթական ծրագրերի խնդիրը լիովին տեղավորվում է այդ շրջանակում։ Սա մեր երկրի օլիգարխիկ համակարգով պայմանավորված կոսմոպոլիտ քաղաքացու դաս­տիարակության ծրագրի բացահայտ տարբերակ է, որի դաստիարակությամբ կերտ­ված քաղաքացին մինչև վերջին հնարավորությունը կհարստահարի սեփական ժողո­վըրդին և, եթե սեփական երկիրն իրեն արդեն չբավարարի, կարող է նստել ինքնաթիռ և մեկնել այն երկիրը, որի բանկերին նախապես պահ էր տվել իր կապիտալը։ Եվ ընդ­հանրապես, եթե լինեինք ոչ բռնատիրական երկիր, ապա նորարարություններ հրա­պարակ հանելուց առաջ, հարկավոր էր բոլոր առաջարկները քննարկել համապա­տասխան փորձագիտական, կրթական և համալսարանական շրջանակների հետ, կազմակերպել հանրային քննարկումներ, նաև հաշվի նստել այս ոլորտներում սփյուռ­քում հեղինակություն վայելող մանկավարժների կարծիքների հետ: Մեզ անհրաժեշտ է համահայկական կրթական հայեցակարգով առաջնորդվել, եթե հավատում ենք մեր ազգային միասնականությանը և միասնական ապագային: Ուստի պարզ է, որ հանրա­կրթական այս ազգաքանդիչ ծրագիրն ուղղված է սեփական երկրի համար պատաս­խանատվություն չկրող կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակությանը։

Համահայկական Ազգային Համաձայնությունը հարց է տալիս. ի վերջո ո՞րն է ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասավանդելու իսկական նպատակը. դրանք պահել ձևականորե՞ն, թե՞ դրանց միջոցով ձևավորել ապագա հայ անհատին, միաժամանակ՝ ՀՀ վաղվա քա­ղաքացուն: Մեր համոզումով, ՀՀ հանրակրթությունը պարտավոր է կերտել մարդ­կային և ազգային վեհ արժեքներով ու առաքինություններով թրծված նոր սերունդ, իսկ համալսարանական կրթությունը՝ կյանքի զանազան ոլորտների լավագույն մաս­նագետներ: Լավ մասնագետ, լավ մարդ և լավ հայ. ահա սրբազան եռամիասնությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրթության գերնպատակը: Այս երեքից որեւէ մեկի, տվյալ դեպքում՝ հայ անհատի կերտման բացակայությունը, պարզապես աղետ է լի­նելու ՀՀ պետության և հայ ազգի համար, ինչը թույլ չե՛նք տա:

Մեր խստագույն բողոքն արտահայտելով առաջարկվող փոփոխությունների հա­մար, կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը՝ անհապա՛ղ չեղարկել այս ապազգային չափորոշիչները և առաջնորդվել ազգային կրթական չափորոշիչներով: Եթե մեր պահանջը ինչ-ինչ պատճառներով (արտասահմանյան կապվածություններ, պատվերը կատարելու դիմաց դրամաշնորհներ և այլն) չեք կարող իրականացնել, ապա բարի եղեք վայրկյան առաջ կամովին հեռանալ իշխանությունից՝ նախքան դա ուշ լինի ձեզ համար: Ի սեր Աստծո՝ հեռացե՛ք․ ձեր գլոբալիստական բոլշևիզմն ապազ­գային աղետ է հայոց պետականության համար։ Հայ ժողովուրդը թե՛ ՀՀ նախկին վար­չակարգերի ավազակապետների, թե՛ ձեզ նման ապիկար ապազգայնականների դեմ ունի՛ այլընտրանք:

ՀԱՀ մտավորականների խորհուրդ,

համակարգող՝ Արթուր Արմին (Բաբայան)

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,

համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների

և նախաձեռնությունների խորհուրդ,

համակարգող՝ Աշոտ Աշոտյան (Կոշկակարյան)

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:04 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍԽիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը. «Ամուլսար» նախաձեռնության հայտարարությունը
20:07 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով. Ամփոփ
19:41 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակը հայինն է լինելու. ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության հայտարարությունը
09:55 28/07/2020  |  Մամուլ«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»
20:50 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարն ամփոփել է ընդունելության քննությունները (տեսանյութ)
15:23 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԷս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք. Նաիրա Զոհրաբյանը՝ ուսումնական ծրագրերում հայ գրականություն առարկայի փոփոխությունների մասին
13:19 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել, մի նեղացրեք քննարկումները. Սրբուհի Գրիգորյան
12:45 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍՈրևէ տեղ նշված չէ ազգային, ավելորդ է ասել՝ քրիստոնեական ինքնության գիտակցության, ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. Լիլիթ Տեր-Գրիգորյան
11:26 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԷս ի՞նչ են բերում մեր սերունդների գլխին. Գևորգ Պետրոսյան
10:10 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում. Սոֆյա Հովսեփյան

Արխիվ

[]