Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   20:37 Կարո՞ղ ես դուրս գալ առանց թիկնապահի, գնալ Եռաբլուր և ասել՝ կներեք երեխանե՛ր, որ կռվել եք մեր անկախության համար, որը սկուտեղի վրա տվել ենք թշնամուն. Մարտոյանը՝ Փաշինյանին 11/28/2020   20:31 ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/28/2020   20:17 Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ. Աշոտյան 11/28/2020   20:04 Զոհված զինվորները, գերիները, մեր հողերը, որ օրի օրի տեսնում ենք թշնամին էլի է առաջ եկել. Աշոտ Ղազարյան 11/28/2020   20:01 Ֆիզուլիում 4 ադրբեջանցի է մահացել ականի պայթյունի հետևանքով 11/28/2020   19:56 Բագրատաշենում և Գոգավանում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը 11/28/2020   19:53 Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան 11/28/2020   19:46 «Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   18:36 «Հայաստանի իշխանությունները 450 կամավորների թույ չեն տվել մեկնել Արցախ». Արմեն Մարտոյան 11/28/2020   18:30 Ես ատում եմ բոլոր հեղափոխությունները.Դավիթ Հակոբյան 11/28/2020   18:14 Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը 11/28/2020   18:14 GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա. Հայկ Նահապետյան 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020   18:03 Փաստացի ի՞նչ ունենք այսօր. Թոփ 25 11/28/2020   17:59 Միթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր. քաղաքագետ 11/28/2020   17:57 «Ֆարխոյանի ցուցակում» հայտնվողները կպատժվեն՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու համար. Մալյան 11/28/2020   17:53 Ժամկետային զինծառայողների հարազատները կհանդիպեն Պաշտպանության նախարարի հետ 11/28/2020   17:52 Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին.բողոքի ակցիա «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում. Mediaport 11/28/2020   17:45 ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի անվտանգության հարցերով ներդրողը պետք է զբաղվի. Ո՞ր ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին. փորձագետ 11/28/2020   17:40 Նոյեմբերի 10-ի համաձայնագիրում կան հաշվի չառնված կետեր. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար 11/28/2020   17:31 Ֆրանսիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է տեղափոխել 25 տոննա օգնություն 11/28/2020   17:12 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 11/28/2020   17:09 Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/28/2020   16:52 10 մլն նամակ պետք է գնա աշխարհով մեկ. Արվեստագետները վաղը քայլերթ կիրականացնեն 11/28/2020   16:41 Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 11/28/2020   16:30 Մեր դարավոր նյութական ժառանգությունը թողել ենք թշնամուն՝ փաթեթով ու փնթի 11/28/2020   16:19 «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը 11/28/2020   16:09 ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերեվարված 11 անձի և ձերբակալված 3 քաղաքացիների վերաբերյալ 11/28/2020   16:04 Եկեք հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն իշխանությունն է. Վարդան Պետրոսյան 11/28/2020   15:59 Սա դավաճանություն է ակնհայտորեն՝ բոլոր փաստերով եզրահանգումներով,հայ զինվորը չէր կարող պարտվել.Միքայել Պողոսյան 11/28/2020   15:43 Արթուր Դավթյանը պնդում է՝ արդարադատության նախարար դառնալու հավակնություն չունի 11/28/2020   15:30 ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 11/28/2020   15:21 Պետք է միավորվեն նրանք, ովքեր այլ քաղաքական հայացքներ են ունեցել, մոլորված են եղել. Դեղտրիկյան 11/28/2020   15:19 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելու քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   15:09 Ադրբեջանի առջև պետք է պայման դնել և կանգնեցնել տարածքների վերադարձի գործընթացը, մինչև գերիները վերադառնան տուն.Հրանտ Թոխատյան 11/28/2020   15:06 Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան 11/28/2020   14:58 Կա վախ՝ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության. Հրանտ Թոխատյան 11/28/2020   14:50 Հայաստանում իշխանություն չկա, որն ի վիճակի կլինի լուծել գերիների փոխանակման հարցը և կարող է բանակցել. Մհեր Մկրտչյան 11/28/2020   14:38 Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին հորդորում են մնալ. Մուշեղ Ալավերդյան 11/28/2020   14:34 Աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականում 11/28/2020   14:20 Ռազմական գործողություններին մասնակցելու համար արգելանքից ազատված, բայց ծառայությունից խուսափած անձանց վարքագիծը կքննարկվի. դատախազություն 11/28/2020   14:16 Ադրբեջանն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում՝ 21-րդ դարում պետական ահաբեկչության համար 11/28/2020   14:14 Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, մենք պետություն և պետականություն այլևս չենք ունենա. խմբագիր 11/28/2020   14:03 Վարչապետի դավաճանությունը պատժելու ու հրաժարականի պահանջով հացադուլ է իրականացնում 6 քաղաքացի 11/28/2020   14:01 Արցախի իշխանություն ասելով ու՞մ նկատի ունեք՝ Մոսկվայում իր հարցերը լուծող Ստեփանակերտի ժեկի պետ Արայիկ Հարությոնյա՞նին. Արփինե Հովհաննիսյան 11/28/2020   13:52 Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը». Մելոյան
11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   15:33 «Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են

Հայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան 07/29/2020   10:49  |  Վերլուծություններ

Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջեւանում եւ Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր ջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախկինում եւս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու եւ հզորության։

Ինչը նաեւ պակաս կարեւոր չէ՝ թե Ադրբեջանում եւ թե Թուրքիայում բացահայտ խոսվում է նրա մասին, որ սա հոգեբանական ճնշման միջոց է հայկական կողմի վրա, Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Այն, որ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունները առիթ էին տալու Թուրքիային ակտիվանալ, թերեւս կասկած չէր հարուցում, հաշվի առնելով նրա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը այդ օրերին։

Սակայն այն, թե ինչ արագությամբ եւ մասշտաբներով դա տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ մենք մեր վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ բախվում ենք Թուրքիայի հետ անմիջական ռազմական հակամարտության իրական վտանգի հետ, եւ դա կապված է այդ երկրի էապես փոփոխված աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։

Վերջին տաս տարիների ընթացքում, Թուրքիան արագ տեմպերով դարձել է տարածաշրջանի առավել ագրեսիվ խաղացողը։ Եթե նախկինում այն ռազմականորեն ներգրավված էր միայն Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ այն իր զինված ուժերն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արեւմուտքում, ռազմակայան է ստեղծել Քաթարում, իր նկրտումներն է դրսեւորում Հունաստանի ծովային շելֆի եւ Բուլղարիայի հարավային շրջանների նկատմամբ։

Հրաժարվելով Եվրոպական Միության անդամակցության, եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցության հեռանկարից, այս երկիրը այժմ որդեգրել է «Նեօսմանյան» դոկտրինա, որով այն հավակնում է իր ազդեցությունը հաստատել 100 տարի առաջ կործանված կայսրության նախկին տարածքների վրա, դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդը, եւ դրանով քայլ առ քայլ հետեւողականորեն վերածվել գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական նոր կենտրոնի, ինչպիսին եղել է նույն Օսմանյան կայսրությունը 15-19-րդ դարերի ընթացքում։

Այս հավակնոտ հեռանկարի ճանապարհին, Թուրքիային բնականաբար խանգարում է «հայակական սեպը», եւ առաջիկա տարիներին այն կարող է ողջ թափով ներգարվվել այն մեջտեղից հանելու գործին, հնարավոր բոլոր միջոցներով ավելացնելով ճնշումը մեզ վրա, ընդհուպ սպառնալով ռազմական միջամտությամբ։

Եթե նախկինում մեր ռազմական դիմակայությունը տեղի էր ունենում միայն Ադրբեջանի հետ, եւ այս կամ այն չափով այստեղ կողմերի ուժերը իրար համարժեք էին (թեեւ ոչ հավասար), ապա Թուրքիայի դեպքում իրավիճակը այլ է՝ այս երկիրը ունի մեզնից 10 անգամ մեծ բանակ, 30 անգամ մեզ ռազմական բյուջե, սեփական զարգացած ռազմական արդյունաբերություն՝ սա հնարավոր ռազմական բախման ելքը կանխորոշում է բնավ ոչ մեր օգտին։

Այստեղից էլ անմիջականորեն հետեւում է, որ Հայաստանը պետք է հնարավոր միջոցներով խուսափի այդպիսի ռազմական բախումից, եւ գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ, առավել եւս, որ Թուրքիայի հավակնությունները այլ աշխարհաքաղաքական կենտրոններին բոլորովին էլ չեն ոգեւորում։

Թուրքիան իր նկրտումներում պատմականորեն բախվում է Ռուսաստանի շահերին, սակայն վերջին շրջանում, այն որոշ դեպքերում արդեն սկսում է հակադրվել նաեւ ԱՄՆ-ին, իսկ նրա հեռագնա պլանները՝ միավորելու թյուրքական աշխարհը, անմիջականորեն բախվելու են նաեւ Չինաստանի շահերին՝ թե սեփական Սինձյան նահանգում, եւ թե Միջին Ասիայում։

Կարեւոր է նաեւ Իրանը, որի պատմականորեն մրցակցում է Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում։ Այս ամենը պետք է հուշի, որ մենք կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ, որոնք կարող են մեզ օգնել չեզոքացնելու Թուրքիայի հնարավոր նկրտումները, սակայն դրա համար մեզ պետք է նրանց հետ ակտիվ եւ հետեւողական աշխատանք՝ համատեղելու սեփական շահերը։

Ցավոք, մեր հարաբերությունները այս կարեւորագույն ուժային կենտրոնների հետ վերջին շրջանում գտնվում եմ ոչ բարվոք վիճակում։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի գործող իշխանությունը հարաբերությունները բարդացրել է բազմաթիվ անհեռատես եւ անիմաստ քայլերի պատճառով, դրանց ցուցակը մեզ պարբերակաբար ներկայացվում է ռուսական կողմից։ ԱՄՆ գործող ադմինիստրացիայի հետ ակտիվ հարաբերություններ չկան, չկա շատ թե քիչ լուրջ համագործակցության օրակարգ կամ համատեղ նախաձեռնություններ։

Չինաստանը իր Նոր Մետաքսյա ճանապարհի (One road One belt) ռազմավարական ծրագրում ընդգրկել է Ադրբեջանը, սակայն չի ընդգրկել Հայաստանը, եւ վերջին շրջանում էապես նվազեցրել է ներգրավումը Հայաստանում։ Իրանի հետ հարաբերությունները եւս գտնվում են անհասկանալի վիճակում՝ մասամբ պայմանավորված այդ երկրի ներքին դժվարություններով, բայց նաեւ մեր կողմից նախաձեռնության բացակայությամբ։

Այս ամենը պատահական չի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը բոլոր եղածների մեջ ամենա «հակադիվանագիտականն» է, եւ դա արդեն հնարավոր չի թաքցնել։ Կենտրոնացած լինելով սեփական ներքաղաքական օրակարգի վրա, չունենալով բավարար փորձ եւ դիվանագիտական ազդեցություն երկրից դուրս, եւ նաեւ փչացնելով հարաբերությունները հայկական իրականության այն խաղացողների հետ, որոնք այդպիսի ազդեցություն ունեն, այն փաստացի ձախողել է մեր երկրի դիվանագիտական աշխատանքը մի շարք առանցքային ուղղություններով, եւ այսօր մենք ակնառու տեսնում ենք դրա հետեւանքները։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները վերջին հիշեցումներից մեկն են այն մասին, որ մենք բախվում ենք նոր մասշտաբի ու սրության մարտահրավերների հետ, եւ պետք է արմատապես վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը՝ խուսափելու անշրջելի կորուստներից։

Բազմաթիվ գիտակ մարդիկ սրա մասին վաղուց էին զգուշացնում, սակայն այսօր մեր ժամանակը սպառվում է, եւ Նախիջեւանի սահմանին ամեն մի պատակահական կրակոց կարող է վառել նոր պատերազմի կրակը՝ այս անգամ արդեն շատ ավելի հզոր եւ վտանգավոր հակառակորդի հետ։ Եթե ցանկանում ենք խուսափել այս հեռանկարից, մեր երկրի կառավարման համակարգում պետք է օր առաջ էական փոփոխություններ տեղի ունենան եւ մեր ազգային ռեսուրսները պետք է մոբիլիզացվեն՝ ապահովելու երկրի անվտանգությունը եւ խաղաղ զարագացումը»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:18 27/07/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան
11:20 23/07/2020  |  Մեկնաբանություն«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան
10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան
10:21 13/07/2020  |  ՄեկնաբանությունՏավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
11:05 29/06/2020  |  ՄեկնաբանությունԿասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, «Իմ քայլը» դրա վրա կանգ չի առնի. Չալաբյան
16:03 26/06/2020  |  ՄեկնաբանությունԵս կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ. Չալաբյան
12:36 24/06/2020  |  ՄեկնաբանությունԷդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց. Չալաբյան
10:10 23/06/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է «Լուսավոր Հայաստանի» եւ նրա առաջնորդի ձեռքում. Չալաբյան

Արխիվ

[]