Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/12/2020   18:52 Քաղաքական հետապնդումները շարունակվում են՝ թավշյա փաթեթավորմամբ. Վարուժան Ավետիսյան 08/12/2020   18:46 «Հուսով եմ, այս ահազանգի հետքով նաև իրավապահները կգնան». Հակոբ Կարապետյանը՝ Կիևյան 1 հասցեում ապամոնտաժված ապօրինի պատշգամբի վերաբերյալ 08/12/2020   18:42 Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է 08/12/2020   18:41 ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստանի»-ի՝ արտակարգ դրությունը վերացնելու մասին նախագիծը 08/12/2020   18:35 Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:23 Ջալալ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միության» անդամներին 08/12/2020   18:09 Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել. ermenihaber.am 08/12/2020   18:04 Նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 08/12/2020   17:59 Հպարտ եմ, որ ավագ որդիներս ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան 08/12/2020   17:52 Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   17:35 «Հարսանիքար, թե ուտուշ-խմուշ, պետքա 40 հոգու փոխարեն թույլատրել 60 հոգի». Սասուն Միքայելյան 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   17:21 Ես որևէ խոստում չեմ հիշում, որը խոստացել և չենք արել» Ավինյան 08/12/2020   17:11 Դատախազները պահանջում են «Սասնա Ծռեր- 1» գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման 08/12/2020   17:04 «Այսօր պատերազմները գնում են նավթի համար, վաղը` մաքուր ջրի համար». Նազելի Վարդանյան 08/12/2020   16:40 Մարզերի ուսանողները չգիտեն Երեւանում բնակարան վարձե՞ն, թե՞ ոչ. Պատգամավորը՝ պարետին 08/12/2020   16:31 ՊԵԿ-ը մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ 08/12/2020   16:25 Քաղաքացին ցած է նետվել կամրջից 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   15:56 Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսվեն. Ավինյան 08/12/2020   15:37 Մինչև երբ պետք է պատանդ պահեք ժողովրդին. Ակցիայի մասնակիցները պնդում են՝ սահմանները պետք է բացվեն 08/12/2020   15:35 Օտարերկրացիներն օդային ճանապարհով կկարողանան Հայաստան գալ 08/12/2020   15:28 Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 08/12/2020   15:24 Երկկողմանի սահմանները բացելու հետ կապված ՌԴ-ի հետ աշխատանք է տարվում. Ավինյան 08/12/2020   15:16 «Չեմ կարծում, որ որևէ մեկը հիմարություն կանի ու կհավատա, որ Լիդիանն այլևս աշխատելու է». Նազելի Վարդանյան 08/12/2020   15:01 Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան 08/12/2020   14:59 Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի 08/12/2020   14:57 Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 08/12/2020   14:42 Ջերմուկցիների պայքարից չեն կարող քաղաքական դիվիդենտներ ստանալ. Նազելի Վարդանյան 08/12/2020   14:35 Նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են. Աբրահամյան 08/12/2020   14:29 Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 08/12/2020   14:22 Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 08/12/2020   14:20 Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում 08/12/2020   14:16 Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ 08/12/2020   14:08 Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. ermenihaber.am 08/12/2020   13:58 «Սասնա Ծռեր 1» գործով մեղադրող դատախազները հրապարակում են մեղադրական ճառը 08/12/2020   13:51 Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան 08/12/2020   13:47 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին տվյալները համադրման փուլում են. Հարությունյան 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   13:18 Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:42 Պատգամավորն իրեն դրել է օրենքից դուրս.փաստաբան 08/12/2020   12:26 Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   12:01 Իշխանական պատգամավորը խոչընդոտել է սփյուռքահայ ներդրողի գործունեությանը, հրահրել անկարգություններ 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան 08/12/2020   11:37 Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել 08/12/2020   11:30 Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով կերկարաձգվի 08/12/2020   11:24 Ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում. Փաշինյան
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   22:59 Արդյո՞ք Քննչական Կոմիտեն պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի դեմ նույնպես քրեական գործ հարուցել. Հայկական Վերածնունդի բաց նամակը ՀՀ վարչապետին 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ» 08/12/2020   11:41 Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան

«Տպավորությունն է, որ Նախիջևանում անցկացվող զորավարժությունները մշտապես պաշտպանողական կամ հակահարձակվողական սցենարով են եղել». վերլուծաբան 07/29/2020   13:33  |  Հարցազրույց

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր տեսանյութ է տարածել Նախիջևանի Սադարակի շրջանում Արաքսի վրա «Հույս» կամրջին թուրք-ադրբեջանական դրոշների փոխանակման և նախատեսված զորավարժություններին մասնակցող թուրք զինվորականներին դիմավորելու արարողության վերաբերյալ։ Հանդիսավոր արարողության ընթացքում, ինչպես հակառակորդի ռազմական գերատեսչությունն է տեղեկացնում, Թուրքիան օդ է բարձրացրել կործանիչներ: Զորավարժություններին մասնակցող թուրք զինվորականների համար նախատեսված է առանձին բանակային ճամբար:

Թուրք ադրբեջանական համատեղ զորավարժությունների թեմայով «Փաստինֆո»-ն զրուցել է Ռազմինֆոյի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի հետ.

- Ինչո՞վ են առանձնահատուկ այսօրվանից մեկնարկած թուրք ադրբեջանական պլանային զորավարժությունները դրանից առաջ տեղի ունեցած նմանօրինակ համատեղ զորավարժություններից։

-Թուրք ադրբեջանական այս զորավարժությունները, որ տեղի են ունենալու ինչպես Նախիջևանում, այնպես էլ, այսպես ասած, մայրցամաքային Ադրբեջանում, պլանային զորավարժություններ են և պարբերաբար ամեն տարի անցկացվում են։ Պարզապես այս տարի այնպես ստացվեց, որ դրանց նախորդեցին վերջին շրջանի տավուշյան լարվածությունները, ինչպես նաև դրան հաջորդած Թուրքիայի ագրեսիվ արձագանքները։ Թերևս միակ առանձնահատկությունը սա է։ Մնացած բոլոր առումներով բուն զորավարժությունները նորություն չէին, ասեմ ավելին՝ սպասելի էին, քանի որ, եթե նայում ենք զորավարժությունների անցկացման ժամանակացույցը, ապա կտեսնենք, որ ամեն տարի նույն ժամանակահատվածում էլ անցկացվում են։ Նախիջևանում, օրինակ, թուրք ադրբեջանական ցամաքային զորավարժությունները հենց ամռանն են անցկացվում։

- Եթե հարցին նայենք այն տեսանկյունից, որ տավուշյան սահմանային լարվածություններին զուգահեռ, վերջին օրերին կրակոցներ են հնչել նաև Նախիջևանի սահմանին՝ Զանգակատան ուղղությամբ, արդյո՞ք սա մեզ որոշակի ձևով սթափության ազդակ չի հանդիսանում։

-Անկախ ամեն ինչից՝ լինելո՞ւ են այնտեղ զորավարժություններ, թե ոչ, կրակոցներ այդ հատվածում պարբերաբար լինում են։ Այնպես որ, ուղղակիորեն կապել իրար հետ այս պահին Նախիջևանի սահմանին անցկացվող զորավարժություններն ու նույն ուղղությամբ հնչած կրակոցները, մի քիչ դժվար է։

- Դուք տիրապետո՞ւմ եք տեղեկատվության, թե ի՞նչ տեսակի զրահատեխնիկա և ի՞նչ մարդկային ռեսուրսներ է այս անգամ պատրաստվում օգտագործել թուրք ադրբեջանական կողմը զորավարժությունների ընթացքում։

-Զորավարժությունները երկու կոմպոնենտով են՝ ռազմաօդային և ցամաքային ուժերի մասնակցությամբ։ Եթե անդրադառնանք ռազմաօդային ուժերին, ապա սրանք սովորաբար գնում են դեպի մայրցամաքային Ադրբեջանի ուղղությամբ, ռազմատրանսպորտային ինքնաթիռները անձնակազմի անդամներ են տեղափոխում, ինչպես նաև Թուրքիայի զինուժի կործանիչներ, մասնավորապես F16 –ներ և հարվածային ու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ։ Այս անգամ, ինչպես նաև նախորդ տարի, մենք տեսնում ենք, որ ողջ զորավարժության ընթացքում կիրառելու են նաև թուրքական տեղական արտադրության «Աթաք» հարվածային ուղղաթիռներ, այդ թվում նաև ՝ Նախիջևանում։ Ինչ վերաբերում է Նախիջևան մեկնած զորախմբն, ապա, որքան էլ որ նրանք փորձում էին տեխնիկան հմտորեն թաքցնել բրեզենտի տակ, նկատելի էր, որ տեղափոխում էին ACV 15 հետևակի մարտական մեքենաներ, որոնք անցյալ տարի ևս օգտագործվել էին զորավարժությունների ընթացքում։

- Եթե համեմատելու լինենք անցյալ տարվա ընթացքում օգտագործած ռազմատեխնիկայի թվաքանակն ու այս տարվանը, նկատելի փոփոխություններ կա՞ն։

 

- Քանի դեռ բուն զորավարժությունները չեն մեկնարկել, դեռևս դժվար է դա գնահատել, լրացուցիչ ուսումնասիրելու և վերլուծելու կարիք կա, որ հենց զորավարժությունների ընթացքում կլինեն։ Բայց, ընդհանուր առմամբ, մոտավոր գնահատականով Նախիջևանում մեկնարկած զորավարժություններին մեկ գումարտակի չափ ստորաբաժանում է ներգրավված, թեև նորից եմ կրկնում, սա շատ նախնական տվյալ է։ Թուրք ադրբեջանական զորավարժություններին, որպես կանոն, մարդկային թվաքանակի մասին որևէ տեղեկատվություն չի հայտնվում։ Ամեն դեպքում, դրանք քիչ թե շատ չափելի են և կազմում են մոտավոր մեկ գումարտակի չափ։

 

-Հաշվի առնելով վերջին շաբաթների սահմանային լարված իրավիճակը, ինչպես նաև Էրդողանի ռազմաշունչ հայտարարությունները, մտավախություն կա՞, որ այս զորավարժությունները կարող են վերաճել Թուրքիայի մասնակցությամբ ռազմական գործողությունների։

- Ուղիղ սպառնալիք այս պահի դրությամբ մի քիչ դժվար է կանխատեսել։ Այնուամենայնիվ, պատասխանելով հարցին՝ կա՞ սպառնալիք, թե՞ ոչ, պետք է ասեմ՝ սպառնալիք միշտ կա։ Գործնականում տվյալ պարագայում մի քիչ հեռու եմ այդ մտքից, որովհետև, նորից եմ կրկնում՝ սրանք պլանային, սպասված զորավարժություններ էին։ Վերլուծելով թե՛ Նախիջևանի առանձին համազորային բանակի զորավարժություններն առանձին վերցված, թե՛ Թուրքիայի հետ համատեղ արվածները, մշտապես այն տպավորությունն է եղել, որ հենց այդ հատվածում նրանք մշտապես անցկացնում են հիմնականում պաշտպանողական կամ հակահարձակվողական սցենարով զորավարժություններ։ Հարձակվողական սցենարով զորավարժություններ Ադրբեջանը միշտ անցկացնում է, այսպես ասած, մայրցամաքային Ադրբեջանում, այլ ոչ Նախիջևանում։

-Այսինքն, դուք փաստո՞ւմ եք, որ Նախիջևանում մեկնարկած այս զորավարժությունը նույնպես պաշտպանողական և հակահարձակվողական սցենարո՞վ է նախատեսված։

-Նախիջևանում անցկացվող զորավարժությունները մշտապես հենց այդպիսին են եղել, այս մեկի վերաբերյալ՝ մինչև այն չմեկնարկի, հստակ ասել չենք կարող։

Հեղինակ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:41 25/07/2018  |  Միջազգային լրահոսՉավուշօղլու. «Մենք չենք ընդունի այն, ինչ Ադրբեջանի համար անընդունելի է»
13:07 06/05/2017Ադրբեջանն ունի զենք, ունի մարդուժ, բայց չունի բանակ. Արա Պապյան
12:16 03/05/2017  |  ԼՐԱՀՈՍ«Եթե զորավարժություններին սադրանքներ լինեն, մենք կարձագանքենք». Դավիթ Բաբայան
15:45 01/05/2017  |  ԼՐԱՀՈՍԶինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Դավիթ Բաբայան.Tert.am
13:40 01/05/2017  |  Միջազգային լրահոսԹուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
18:18 27/09/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
10:45 14/06/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիան նոր դեսպաններ է նշանակել Ադրբեջանում, Գերմանիայում եւ Ռուսաստանում
11:42 03/06/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի վարչապետը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան
14:51 31/05/2016  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է
12:40 16/05/2016  |  Միջազգային լրահոսԹուրքիայի պաշտպանության նախարարն Ադրբեջանում խոսել է Արցախի խնդրի մասին

Տեսանյութեր

08/12/2020   12:18 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում առերես հարցաքննության ժամանակ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]