ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարունակելու եմ հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ պաշտպանների անձնական կյանքի գաղտնիություն են պարունակում. դատախազ 07/28/2020 17:01 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազը հայտարարել է, որ շարունակելու է հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ պաշտպանների անձնական կյանքի գաղտնիություն են պարունակում։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը նման հայտարարությամբ հանդես է եկել այսօրվա դատական նիստում՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունների քննարկման ժամանակ՝ ավելացնելով, որ այլ կերպ հիմնավորել գույքի նկատմամբ կիրառված արգելանքի իրավաչափությունը և դրա շարունակությունը՝ հնարավոր չէ։
Անդրադառնալով Արամ Վարդևանյանի այն հայտարարությանը, որ դատախազը հրապարակել է թվեր, ինչը համարվում է բանկային գաղտնիք՝ Պ.Պետրոսյանը նշեց, որ բազմահատոր քրեական գործն ուղարկվել է դատարան և կողմն ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի՝ հստակեցնելու, թե որոնք են անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունները և արդյոք դրանք կարող են հրապարակային լինել, թե ոչ։
«Ի՞նչ է ակնկալում կողմը, ակնկալում է, որ ամեն նյութից առաջ մենք հարցնենք՝ թույլ տալի՞ս եք սա հրապարակել կամ սա խախտու՞մ է ձեր անձնական գաղտնիության տվյալները»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ արդյո՞ք քննարկման առարկա չէր դառնում այդ հանգամանքը, երբ նախաքննության ընթացքում դռնբաց դատական նիստեր էին լինում՝ գույքի արգելանքի վերաբերյալ։
Հովհաննես Խուդոյանն էլ արձագանքեց դատախազի հայտարարությանը՝ նշելով, որ,եթե դատախազությունը ցանկանում է հրապարակել այնպիսի տվյալ, որոնք իրենք ի պաշտոնե պարտավոր են գիտակցել, որ պարունակում է անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն, ապա, այո, պետք է հարցնեն թույլտվություն։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նյութեր հրապարակելիս թույլտվություն չեն հարցնելու, բայց կան գործի նյութեր, որոնք վերաբերում են բանկային հաշիվներին և դրանցում առկա գումարին և, եթե չկա միջնորդություն դռնփակ նիստում քննարկելու համար, ապա միջնորդությանը ներկայացված առարկությունները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել տվյալներ՝ բանկային գաղտնիք կազմած փաստական տվյալներից։
Հովհաննես Խուդոյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ իրենց վստահորդների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս ունենում են նրանց համաձայնությունը, իսկ այսուհետ ցանկացած դեպքում, երբ խոսքը կգնա բանկային, բժշկական կամ պետական և ռազմական գաղտնիքին, ապա կպնդեն, որ նիստերն ընթանան դռնփակ կարգով, եթե իրենց վստահորդները նման ցանկություն հայտնեն։ Պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ, եթե մեղադրող կողմը պատրաստվում է գաղտնիք հանդիսացող տվյալներ ներկայացնել, ապա միջնորդում է քննարկել հարցը դռնփակ ռեժիմով, ինչին ի պատասխան մեղադրող Պետրոսյանն ասաց, որ կփորձի չհրապարակել նման տվյալներ։
Ներկայացնելով առարկությունները՝ դատախազ Պետրոսյանն ասաց, որ Արմեն Գևորգյանին մեղսագրված արարքների դրվագով գործ ունեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված 309 մլն դրամի հետ և այդ համատեքստում սանկցիաներն ուսումնասիրելիս առկա է լրացուցիչ պատիժ՝ գույքի բռնագանձումը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց դեպքում գույքի բռանագնձման ինստիտուտը կիրառելի է։ Ինչ վերաբերում է արժեքը որոշելուն, դատախազը նշեց, որ խնդիրները հաճախ առաջանում են տեխնիկական խնդիրների պատճառով, երբ հաշվի վրա դրված կալանքից հետո գումար է ավելանում հաշվի վրա և բանկային համակարգը թույլ չի տալիս դրանք տնօրինել, բացի այդ, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի բնագավառում, պետություններին պարտավորեցնում են առանց հապաղելու կիրառել գույքի սառեցման միջոցները։
Բաղդասարյանի դիտարկմամբ՝ եթե դատարանը կգտնի, որ առկա է անհամաչափություն կամ կարող է այդպիսի անհամաչափություն առաջանալ, ապա դատարանը կարող է որպես վարույթն իրականացնող մարմին որոշել արժեքը և վերացնել անհամաչափությունը։
Բաղդասարյանը խնդրեց դատարանից մերժել միջնորդությունները։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ