Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Ինչ է կատարվում Ամուլսարում 07/28/2020   17:17  |  Բնապահպանական իրավունք

Վերջին շրջանում Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունները կարիք ունեն պարզաբանման, որը ներկայացնում ենք կետերով։

 

Լիդիան ընկերության և նրա որդեգրած նոր ռազմավարության մասին

Լիդիանն այլևս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում և Ջերսիում ամիսներ տևած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին և 2018թ-ի օգոստոսին Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերության միջոցով ձուլվեց SL Newco ընկերությանը և հիմա Restructured Lydian է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ Լիդիան Արմենիան և պատկանում է Restructured Lydian-ին։ Լիդիանը շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին և Caterpillar Financial Services UK ընկերությանը, Ամերիա բանկին և արժետոմսեր ունեցող բազմաթիվ նախկին բաժնետերերի, այդ թվում՝ Թուրքիայից։

Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են և ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետևյալ դեպքերում՝

ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել,

բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների,

գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին Լիդիանի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։

Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե Լիդիանը մուտք ունենա Ամուլսարի տարածք և կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:

Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018թ․ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, ԷԼԱՐԴ-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018թ-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում և չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը։

Այդուհանդերձ արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարևոր գործոնն է, որն այսօր խանգարում է Լիդիանի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2019թ-ի հանրային կարծիքի հարցման համաձայն Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին (CRRC, Կովկասյան Բարոմետր 2019):

Ուստի Լիդիանի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝

ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին,

բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում,

գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար:

Վերը նշված առաջադրանքներն իրագործելու քայլերից մի քանիսը հետևյալն են։

1. Սադրել բռնի գործողություններ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների դեմ։ 2020 հունիսին Լիդիանը փոխում է Ամուլսարի պահնորդական ծառայությունը: Նոր ընկերության անունն է «Հատուկ անվտանգության ծառայություն», որը հիմնադրվել է 2017թ-ին։ Լուրեր կան, որ այս ընկերությունում ներգրավված են նախկին զինվորականներ և արևելյան մարտարվեստներով զբաղված մարդիկ, որոնց տրված է հստակ առաջադրանք՝ բացել շրջափակված ճանապարհները։ Նրանք Ամուլսար ժամանեցին չափազանց ագրեսիվ կեցվածքով՝ վրաերթի ենթարկելով Ամուլսարի դիմադրական կետերում ապրող շան 3 ձագերին, զինվորական համազգեստով, հրազենով ու մահակներով շրջապատելով Ջերմուկ տանող հիմնական ավտոճանապարհը, իրենց վրա չունենալով օրենքով պահանջված՝ ընկերության անվանումն ու անհատ պահնորդների անունները: Մի քանի օր շարունակ նրանք սադրանքների էին գնում, խախտում տեղացիների հետ համաձայնությունները, լարված վիճակ ստեղծում: Այս տակտիկայի նպատակը տեղացիներին բռնությունների մեջ ներքաշելն է, որպեսզի հիմնավորվի ոստիկանության միջամտությունը։

2. Ստեղծել Ամուլսարում աշխատանքներ անելու պատրանք։ Նոր պահնորդական ընկերության հրահրած գործողություններին անմիջապես հետևեցին Վայքում գրանցված «Էկո Բիլդինգ» ընկերության գործողությունները։ «Էկո Բիլդինգը» պայմանագիր ունի Լիդիանի հետ և իբր՝ վերանորոգման աշխատանքներ պիտի անի Ամուլսարի տարածքում: Ընկերության հիմնադիրները կապված են Արամ Սարգսյանի հետ, 2018թ-ին վերջինիս գլխավորած նախընտրական «Մենք» դաշինքի անդամներ են: Ընկերության աշխատողներն իրենց բռնի են պահում, մի քանի օր առաջ տարածված տեսանյութից իմանում ենք, որ մահակներով, էլեկտրաշոկերով և այլ միջոցներով ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից որոշներին: Երեք օր առաջ այս ընկերության 6 աշխատողներ Սարավան գյուղի կողմից մտել են Ամուլսարի տարածք և դուրս չեն գալիս: Հուլիսի 27-ին Ջերմուկի բնակիչները հավաքվել էին Ամուլսար տանող ճանապարհների մոտ՝ կոչ անելով, որպեսզի նրանք դուրս գան այնտեղից։ Ոստիկանությունը բերման երթարկեց տասից ավելի մարդկանց, «Էկո Բիլդինգի» աշխատողների շարունակեցին մնալ Ամուլսարի տարածքում:

3. Իրականացնել տեղեկատվական գրոհ։ Լիդիանին ծառայող լրատվամիջոցները, որոնց ցանկն, ի դեպ, համընկնում է ռոբասերժական լրատվամիջոցների հետ, նորից ակտիվացել են։ Թե՛ լրատվամիջոցերի, թե՛ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ընկերությունը տարածում է զրպարտող տեղեկություններ Ամուլսարի պահապանների մասին։ Օրինակ, «հիմնավոր կասկածներ» բառակակապցության տակ տպավորություն են ստեղծում, թե իրենց տարածքից գողություն է արվել՝ բարդելով պատասխանատվությունը Ամուլսարի պահապանների վրա։ Այնինչ այս ամբողջ ընթացքում տարածքը գտնվել է Լիդիանի պահնորդական ծառայությունների, տեսանկարահանող սարքերի մշտական հսկողության ներքո։ Այս տակտիկան ուղղված է ինչպես հայաստանյան լսարանին, որպեսզի հանրային կարծիք ձևավորեն, այլև հնարավոր է՝ պարտատերերին, որպեսզի իրենց գույքի հետ կապված սպեկուլյատիվ ինֆորմացիա դուրս թողնեն։

Ընկերությունն ու իրեն սպասարկող ֆեյք օգտատերերը տեղական և միջազգային հարթակներում շարունակում են ստեր տարածել, թե իբր Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ կոնկրետ տեղից։ Տեղեկատվական դաշտում ընկերությունը փորձում է ատելություն քարոզել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնապահպանների, տեղացիների նկատմամբ: Ոչ միայն Լիդիանին սպասարկող ֆեյք օգտատերերն ու էջերը, այլ նույնիսկ Լիդիանի փաստաբանն է շարունակում Ամուլսարի համար պայքարողներին ներկայացնել իբրև Հայաստանի պետական շահերի դեմ գործողներ, որոնք ի թիվս այլ բաների նաև վնասում են Հայաստանի բանակին, մանավանդ՝ հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի վերջին սրացման օրերին։

4. Քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիդիանն ակտիվորեն աշխատում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի վերջինները սատարեն Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։ Ըստ մեր տեղեկությունների, Լիդիանը փորձում է գործարքների գնալ մերժված կուսակցությունների և նրանց կողքին հայտնված նորահայտ քաղաքական ուժերի հետ, որոնք ակտիվորեն աշխատում են ընդդեմ ներկայիս կառավարության։

Ակնհայտ է, որ Ամուլսարում երբևէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացվելու, սա երաշխավորում են տեղի բնակիչները և Հայաստանի գիտակից քաղաքացիները։ Սակայն Հայաստանին իրավական ծուղակները գցելու միջոցով ընկերությունն ու նրա նոր տերերը կարող են նոր իրավիճակից ելնելով մտնել ներդրումային արբիտրաժ և գումարներ կորզել Հայաստանից։ Լիդիանի նոր գրանցումը այդ նոր իրավիճակի գործոններից մեկն է։ Որևէ կերպ չպետք է թույլ տալ մյուս գործոնի իրականություն դառնալը՝ Ամուլսարում աշխատելու պատրանք ստեղծելը։ Նույնիսկ եթե Լիդիանը ֆիկտիվ գործունեություն ծավալի, ու դրանից հետո կառավարությունը որոշի Լիդիանի գործունեությունը դադարեցնել, ապա դա Լիդիանին առիթ է տալու մտնել արբիտրաժ ընդդեմ Հայաստանի և նրա քաղաքացիների։

Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք։

 

 

Հայկական բնապահպանական ճակատ

կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

28.07.2020

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 28/07/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսարում գտնվող վեց աշխատակիցները «Լիդիան Արմենիա»-ի կապալառու կազմակերպության աշխատակիցներ են». Շիրակ Բունիաթյան
12:11 28/07/2020  |  Քրեական խրոնիկոնԱմուլսարի տարածքից հուլիսի 27-ին բերման է ենթարկվել 9 քաղաքացի
15:26 22/07/2020  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարում վերջին շրջանի լարվածության կապակցությամբ և Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը
12:39 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲաց Նամակ ՀՀ Վարչապետին
15:55 21/07/2020  |  Բնապահպանական իրավունքԴեռևս ապացուցված չէ՝ կա՞ արդյոք Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում
23:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի պատմությունը «Մի կաթիլ մեղրն է դառնալու», վերջում էլ՝ «Ձախորդ Փանոսը». Արամ Սարգսյան
14:09 17/07/2020  |  Բնապահպանական իրավունք3-4 մեքենա մահակներով զինված ոստիկաններով շարժվում է Ամուլսար Հայկ Բարսեղյան
13:44 17/07/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսարի հարցում բոլորիս կարիքը լինելու է և շատ հավանական է, որ հենց այսօր». Շիրակ Բունիաթյան
23:22 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի թողտվությամբ կրկին սրվում են հանքը շահագործողների ու տեղացիների միջև եղած տարաձայնությունները. Վահագն Վարագյան
21:47 13/07/2020  |  Բնապահպանական իրավունքԹուրքական կապիտալը Լիդիանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]