Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

«Երբ ապօրինությունը ամիսներ շարունակ չի կանխվում, դրա հետևանքը չի կարող վտանգավոր չլինել հանրության համար». Նասիբյան 07/28/2020   18:27  |  Հարցազրույց

Հուլիսի 27-ին` ժամը 22:00-ի սահմաններում, բախումներ տեղի ունեցան Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ: Ոստիկանները բերման ենթարկեցին Ջերմուկի 9 բնակչի: Բախումների ժամանակ բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը սոցցանցի միջոցով հայտարարեց, որ երկու օր առաջ 6 բանվոր մտել են Ամուլսարի տարածք, ինչ-որ աշխատանքներ արել և այն բանից հետո, երբ իմացել են, որ իրենց մասին բնակիչները գիտեն, դուրս չեն գալիս հանքի տարածքից։ Ամուլսարում տիրող վիճակի մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Լիդիան Արմենիայի իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը։


-Այս պահին Ամուլսարի տարածքում աշխատանքները վերսկսվե՞լ են, թե ոչ: Բնապահպանները հայտարարել են, որ 6 աշխատակիցներ մուտք են գործել հանքի տարածք ու աշխատանքներ են իրականացնում։

-Ինչպես արդեն հայտնել էինք, Ամուլսարի տարածքում այս պահին տեղի են ունենում գույքագրման աշխատանքներ, որի վերջնական արդյունքների ամփոփումից հետո Ընկերությունը մտադիր է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, որովհետև արդեն իսկ առկա են առերևույթ գողության հանցանշաններ: Բացի դրանից, հաշվի առնելով, որ երկու տարի շարունակ տարածքը գտնվել է բարձիթողի վիճակում, այս պահին նաև տեղացի կապալառուների 10-15 հոգանոց խումբը արդեն մի քանի օր զբաղված է աշխատակիցների համար նախատեսված ճամբարի վերանորոգման աշխատանքներով: Տարածքում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ:

-Այս պահին կարծես թե կա լուռ համաձայնություն աշխատանքներ չիրականացնել, քանի դեռ կառավարությունը չի որոշել իր հետագա գործողությունները, հետեւապես ինչու են աշխատակիցները մուտք գործել։

-Նման բան չկա: Ավելին, ուզում եմ մի բան արձանագրենք: Միակ պատճառը, որ ընկերությունը այս ողջ ընթացքում չի իրականացրել աշխատանքներ Ամուլսարի տարածքում, եղել է ճանապարհների ապօրինի շրջափակումը՝ պատկան մարմինների անգործության պայմաններում: «Լիդիան Արմենիայի» օրինական գործունեությունը ոչ մի օրենքով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ այլ կարգով չի սահմանափակվել: «Լիդիան Արմենիան» գործել և գործում է օրենքի տառին համապատասխան և տիրապերում է Ամուլսարի տարածքում օրենքով թույլատրված գործունեություն իրականացնելու բոլոր իրավունքներին, ինչը չենք կարող ասել տևական ապօրինություն իրականացնող մի խումբ անձանց մասին։

-Բնապահպանների հայտարարության համաձայն՝ աշխատակիցները վախենում են դուրս գալ տարածքից, թեեւ երաշխավորվել է նրանց անվտանգությունը։ Փաստացի քանի՞ օր է, որ նրանք գտնվում են այնտեղ, ինչպե՞ս է կարգավորվում նրանց սնունդի հարցը։

-Գիտեք, վերջին օրերին բնապահպանի անվան տակ ապօրինություն իրականացնող այդ մի խումբ անձինք հանդես են եկել տարբեր մանիպուլատիվ հայտարարություններով ու կեղծ ահազանգերով: Ուստի նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ հերթական ապատեղեկատվությանը: Միայն կասեմ, որ ցանկացած անձի, այդ թվում նաև «Լիդիան Արմենիայի» յուրաքանչյուր աշխատակցի օրենքով սահմանված իրավունքների իրացման և անվտանգության ապահովման երաշխավորը պետք է լինի ՀՀ ոստիկանությունը: Այո, տարածքում կան Ջերմուկ համայնքից աշխատակիցներ, որոնք իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը՝ օրինական աշխատանքով վաստակում են իրենց ապրուստի միջոցը: Ընկերությունը ապահովում է իր աշխատակիցների համար սնունդը և բոլոր անհրաժեշտ որակյալ պայմանները, թեև ցուցարարները պարբերաբար խոչընդոտում են աղբահանության, սննդի մատակարարման և այլ կենսական նշանակություն ունեցող ծառայությունների իրականացմանը Ամուլսարի տարածքում, ինչի մասին ընկերությունը տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը, նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

-Արդյո՞ք այսօր վտանգված է այդ աշխատակիցների առողջությունն ու կյանքը։

-Այս հարցի պատասխանը կարծում եմ կգտնեք երեկվա տեսագրություններում և այս երկու տարվա ընթացքում Ամուլսարի շրջակա համայնքներում տիրող վախի, ապօրինության և ամենաթողության մասին աղաղակող բազմաթիվ փաստերում: Իհարկե, ցանկացած անիշախնության իրավիճակ, երբ օրինախախտներն իրենց ամենակարող են զգում, վտանագավոր է այլ օրինահարգ անձանց համար։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք հասարակության այլ անդամների վճարած հարկերի հաշվին վարձատրվում են հասարակական կարգը պահպանելու համար։ Երբ ապօրինությունը ամիսներ շարունակ չի կանխվում, դրա հետևանքը չի կարող վտնագավոր չլինել հանրության համար։


-Բնապահպանը նշում էր, որ «6 հոգով ոչ կարող են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ անել, ոչ հանք բացել, նրանց նպատակը իրենց ներկայությամբ սադրելն է»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

-Ինչպես արդեն ասացի՝ չեմ պատրաստվում մեկնաբանել բնապահպանի անվան տակ ապօրինություններ իրականացնող անձանց հայտարարությունները: Այդուհանդերձ, այո, փոքր խումբը հանք շահագործել չի կարող և ոչ էլ որևէ մեծ ծավալի գործունեություն կարող է իրականացնել, ուրեմն ո՞վ է սադրում՝ թույլ չտալով, որ այդ խումբը կատարի ընկերությանը պատկանող գույքի հաշվառում, ի՞նչ բնապահպանական հարց են իրենք այսօր լուծում այդ մարդկանց աշխատանքը խոչընդոտելով։ Եվ հենց իրենց դիտարկումը ապացուցում է, թե ով է սադրում, ում է պետք յուրաքանչյուր առիթով մեծ աղմուկ բարձրացնել և դրանով իսկ մեծացնել իրենց կատարած ապօրինի գործողության արժեքը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:17 28/07/2020  |  Բնապահպանական իրավունքԻնչ է կատարվում Ամուլսարում
14:44 28/07/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսարում գտնվող վեց աշխատակիցները «Լիդիան Արմենիա»-ի կապալառու կազմակերպության աշխատակիցներ են». Շիրակ Բունիաթյան
12:11 28/07/2020  |  Քրեական խրոնիկոնԱմուլսարի տարածքից հուլիսի 27-ին բերման է ենթարկվել 9 քաղաքացի
16:31 24/07/2020  |  Քրեական խրոնիկոնԳողություն եւ վանդալիզմ Ամուլսարում
12:39 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲաց Նամակ ՀՀ Վարչապետին
15:55 21/07/2020  |  Բնապահպանական իրավունքԴեռևս ապացուցված չէ՝ կա՞ արդյոք Ամուլսարի դեմ պայքարի հետեւում այլ հանքերի կողմից ֆինանսավորում
23:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի պատմությունը «Մի կաթիլ մեղրն է դառնալու», վերջում էլ՝ «Ձախորդ Փանոսը». Արամ Սարգսյան
14:09 17/07/2020  |  Բնապահպանական իրավունք3-4 մեքենա մահակներով զինված ոստիկաններով շարժվում է Ամուլսար Հայկ Բարսեղյան
13:44 17/07/2020  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսարի հարցում բոլորիս կարիքը լինելու է և շատ հավանական է, որ հենց այսօր». Շիրակ Բունիաթյան
23:22 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի թողտվությամբ կրկին սրվում են հանքը շահագործողների ու տեղացիների միջև եղած տարաձայնությունները. Վահագն Վարագյան

Արխիվ

[]