Թեմաներ
Հինգշաբթի 03 / 04 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/04/2021   22:14 «Ինչպես արցախցուն դավաճանեցինք, այսօր էլ դավաճանում ենք սյունեցուն, վա՞ղը․․․». Ավետիք Իշխանյան 03/04/2021   21:49 ԵՄ-ն ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան ռազմագերիների հարցում․ Այվազյան 03/04/2021   21:40 Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված 9 զինծառայողների շարքում էր գեներալ Օսման Էրբաշը 03/04/2021   21:24 Բերման է ենթարկվել «Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ Լենինականսկին» 03/04/2021   21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ 03/04/2021   21:11 Զոհված թուրք գեներալը կանգնած է եղել Բայրաքթարների ստեղծման ակունքներում 03/04/2021   20:55 Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ 03/04/2021   20:41 Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին. Միքայել Մինասյան 03/04/2021   20:36 ԱԺ պատգամավորներին թվում է, թե իրենք այս երկրի տերն ու տիրականն են. Զոհրաբյան 03/04/2021   20:31 Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան 03/04/2021   20:26 Սա մի ծաղրածուի կրկես է, և ցավոք, ծաղրածուները քաղաքական որոշում ընդունելու լիազորությամբ են օժտված.Ալեն Ղևոնդյան 03/04/2021   20:11 Թուրքիայում ռազմական ուղղաթիռ Է կործանվել 03/04/2021   19:59 «Մեր երկիրը վտանգի մեջ է, պետք է ոչ թե թուլանալ, այլ մոբիլիզացվել». Լարիսա Ալավերդյան 03/04/2021   19:58 Բաղրամյան պողոտայում քաղաքացիները ծաղրում են դիպուկահարների ներկայությունը խորհրդարանում, պնդում՝ վախեցած է միայն Փաշինյանը 03/04/2021   19:53 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. Ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ 03/04/2021   19:41 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա 03/04/2021   19:33 Պաշտպանության նախարարը Զինված ուժերից զորացրել է Հայկազ Բաղմանյանին 03/04/2021   19:26 Այս խունտան՝ անհավասարակշիռ անձի գլխավորությամբ, երկար դիմանալ չի կարող. Սերժ Սրապիոնյան 03/04/2021   19:13 Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով Երևանում և Արարատում ջուր չի լինի 03/04/2021   19:09 «Դըմփ-դըմփ-հու»-ն չի իրականացվել Մյասնիկյանի հրապարակի շրջանակում, այլ քայլելու ընթացքում. Աղազարյան 03/04/2021   19:08 Եթե գլխավոր շտաբի պետը գտնում է, որ Աղազարյան Հովիկը դավաճան է եւ ինքը Աղազարյան Հովիկին չի գնդակահարում, ապա դավաճանը ինքն է. Աղազարյան 03/04/2021   18:51 Կամ Արամին թողեք կամ ինձ էլ կալանավորեք. փաստաբան 03/04/2021   18:36 Որ օրն այստեղ թշնամին նման աշխատանքներ կատարի, հերները կանիծենք․ Շուռնուխի գյուղապետը՝ խրամատ փորելու մասին 03/04/2021   18:35 «Դե, մենք վախկոտ ենք, ՀՀԿ–ն վախկոտ չէր». Աղազարյանը՝ դիպուկահարների՝ ԱԺ-ում գտնվելու մասին 03/04/2021   18:23 Գեղարքունիքի և Արմավիրի փոխմարզպետերը ազատվել են պաշտոնից 03/04/2021   18:19 Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը 03/04/2021   18:12 ԱԱԾ-ն խուզարկել է Դիլիջանում անհնազանդության ակցիայի մասնակից, փաստաբան Աննա Մանթաշյանի ու նրա որդու տունը. սանկցիան տվել է Կարեն Ֆարխոյանը 03/04/2021   18:06 Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է 03/04/2021   18:03 Փաստաբանների պալատը կոչ է անում զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու գործերով պետտուրքի արտոնություն կիրառել 03/04/2021   17:59 Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 միլիոն դրամ 03/04/2021   17:47 Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրեական գործերով վերականգնվել է համայնքներին պատճառված 127մլն ՀՀ դրամի վնաս, 27 համայնքներում վարձակալության պայմանագրերը լուծվել են 03/04/2021   17:41 Աղքատության մակարդակը ՀՀ 4 ղեկավարների օրոք 03/04/2021   17:33 Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը 03/04/2021   17:29 Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս փուլում չի դադարեցվի.դատարանը միջնորդությունը թողել է առանց քննության 03/04/2021   17:28 Սոթքի ոսկու հանքավայրի 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, 100-ն արդեն կրճատվել է. Թագուհի Թովմասյան 03/04/2021   17:14 Անհետացած ինքնաթիռի հետ կապված ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը 03/04/2021   17:09 Որոտանում մարդիկ անհանգստանում են՝ ինչու են ադրբեջանցիները խրամատ փորում. Սահմանապահները դրա իրավունքը չունեն 03/04/2021   17:07 Քոչարյանը հնարավոր է համարում, որ կորոնավիրուսի թեստի արդյունքները կեղծվել են Մոսկվա մեկնելուց առաջ 03/04/2021   16:36 Օնիկ Գասպարյանի հարցերը լուծելուց հետո իշխանություններն անցնելու են բանակի լուծարման գործընթացին. Արմեն Մանվելյան 03/04/2021   16:30 Խորհրդարանը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր 03/04/2021   16:30 «Վրեժխնդրության մասին չեմ էլ մտածում, դա թույլ ու խոցելի մարդկանց բաժինն է». Քոչարյանը՝ Փաշինյանի ճակատագրի մասին, իր իշխանության գալու դեպքում 03/04/2021   16:07 Դիպուկահարների նշանառության տակ էր հնարավոր պոտենցիալ հանցագործը.Հայկ Գևորգյան 03/04/2021   15:52 Մինչ օրս 2000 զինծառայողի մարմին է նույնականացվել․ Ավանեսյան 03/04/2021   15:47 Համարում ենք, որ նոր սահմանափակումների շարժառիթներն ունեն բացառապես քաղաքական հիմք. «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ 03/04/2021   15:42 Հորդորում եմ բոլորին դիմակ կրել․ Անահիտ Ավանեսյան 03/04/2021   15:36 Ցավում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը քաղաքական որոշման արդյունքում է կատարվում.Արսեն Մկրտչյան 03/04/2021   15:33 Փրկել Արցախի մշակութային-հոգեւոր ժառանգությունը. Նաիրա Զոհրաբյան 03/04/2021   15:27 Մակունցի մեկնաբանությունը՝ խորհրդարանում դիպուկահարների առկայության մասին 03/04/2021   15:26 Եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է. Փաշինյան 03/04/2021   15:23 Դատավորի վարկանիշի խնդիր է նման գործի հիման վրա մարդուն կալանավորելու որոշում կայացնելը․ Գոհար Մելոյան
03/03/2021   22:31 Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան 03/03/2021   08:37 Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ» 03/03/2021   18:35 Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կհանդիպի ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարների հետ 03/04/2021   18:12 ԱԱԾ-ն խուզարկել է Դիլիջանում անհնազանդության ակցիայի մասնակից, փաստաբան Աննա Մանթաշյանի ու նրա որդու տունը. սանկցիան տվել է Կարեն Ֆարխոյանը 03/03/2021   17:03 Խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. Իրավական ուղի 03/03/2021   17:23 Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. Նոր ներկայացում է պատրաստվում 03/03/2021   11:27 Սկսվել է Հայրենիքի փրկության շարժման պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահի հետ 03/03/2021   19:59 Սահմանված հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը խստացվում է 03/03/2021   18:59 Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք. Արմեն Աշոտյան 03/03/2021   21:35 Փաշինյանը մեկ օրում երեք մինուս վաստակեց. քաղտեխնոլոգ 03/02/2021   23:40 Սպասվում է ծանր խոսակցություն ՀՀ նախագահի հետ. Հանդիպումը նախատեսված է մարտի 3-ին 03/03/2021   12:36 ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցի վերաբերյալ Նախագահը նոր հայտարարությամբ հանդես կգա 03/04/2021   19:33 Պաշտպանության նախարարը Զինված ուժերից զորացրել է Հայկազ Բաղմանյանին 03/03/2021   15:58 Հրատապ. Փաշինյանի իշխանությունը դիպուկահարներ է ուղարկել իր հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ. Նրանք տեղակայվել են ԱԺ շենքում 03/04/2021   00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը 03/03/2021   17:18 Անհնազանդության ակցիա Դիլիջանում. փակում են կենտրոնական ճանապարհը՝ ի համերաշխություն բանակի 03/03/2021   08:34 Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել․ «Ժողովուրդ» 03/04/2021   13:39 Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի 03/04/2021   12:59 «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան . 168. am 03/02/2021   22:37 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները

Տավուշյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանաթուրքական զորավարժությունների անցկացումը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում. Տիգրան Աբրահամյան 07/28/2020   15:15  |  Հարցազրույց

«Չեմ ուզում ենթադրություններ անել, որովհետև դեպքերը կարող են շատ անսպասելի և արագ զարգացումներ ունենալ։ Պետք է պարզապես սպասել և զգոն հետևել դեպքերի ընթացքին, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով վաղը մեկնարկելիք թուրք – ադրբեջանական համատեղ զորավարժություններ անցկացնելու թեմային, ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

Հիշեցնենք , որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է նաև, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում: Ադրբեջանը և Թուրքիան նախկինում ևս երկու ձևաչափով էլ պարբերաբար անցկացրել են համատեղ վարժանքներ ինչպես Ադրբեջանում, այնպես նաև Թուրքիայում:Հաշվի առնելով Տավուշի սահմանային վերջին զարգացումները, արդյո՞ք հերթական պլանային զորավարժությունները կվերաճեն ռազմական մեծածավալ գործողությունների և ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։ Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ։

- Առհասարակ, Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած համագործակցություն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության համար։ Սա միանգամից պետք է արձանագրել։ Երկրորդ՝ հատկապես Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո, այս զորավարժությունների անցկացումը, բնականաբար, վտանգավորության առումով շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան մեկ այլ ժամանակ։ Երրորդ հերթին՝ դեռ պետք է ամբողջապես հասկանալ, թե իրականում ի՞նչ ծավալներ են իրենց մեջ ներառում այս զորավարժությունները։ Պետք է հստակեցնել զորատեսակները, մարդկային ուժի մասնակցության ծավալները և այլն, որովհետև այս մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, իսկ այն, ինչ հրապարակվեց երեկ, իր մեջ շատ ընդհանուր բնույթի տեղեկություն էր պարունակում։ Այն տեսանյութերը, որ հրապարակվել էր թուրքական մասնակցության մասին, զուտ կադրերից դատելով՝ այնքան էլ մեծածավալ չէին։ Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ մասնակցության ծավալները չեն մեծանա, կամ ընդգրկվածությունն այլ ձևով չի ընդլայնվի։ Ամեն դեպքում, այս պահին հստակ որևէ բան դժվար է ասել։ Առաջիկա օրերին, երբ կերևա, թե զորատեսակների և, առհասարակ, ի՞նչ ծավալի մասնակցություն կա, դրա վտանգավորության մասին ավելի հստակ կարող ենք խոսել։ Զորավարժությունների ընդգրկվածության առումով խոսք է գնացել նաև ռազմական օդանավակայանների մասին։ Սա փաստում է զորավարժություններում օդուժի ներգրավվածության մասին։ Չպետք է բացառել նաև այն հանգամանքը, որ սրանով նրանք հետտավուշյան փուլում, բանակցային գործընթացի վերսկսումից առաջ, պարզապես փորձում են ճնշում գործադրել և այլն։ Տարբերակաները շատ են, բայց մի բան միանշանակ է՝ ցանկացած պարագայում թուրք ադրբեջանական զորավարժություններն, ըստ էության, իրենց մեջ սպառնալիքներ են պարունակում։

- Եթե առաջիկա զորավարժությունները դիտարկենք Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ադրբեջանական ռազմական վերջին ագրեսիային անվերապահ աջակցություն հայտնելու համատեքստում, ապա մեր սահմանների նկատմամբ Թուրքիայի ներգրավվածությամբ ռազմական վտանգի հավանականությունը չի՞ մեծանում։

- Իհարկե, Թուրքիայի անուղղակի վտանգների մասին շատ է խոսվել և դա բոլոր ճակատներում անդադար արտահայտվել է, սկսած՝ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական, լոբբիստական, որ ըստ էության, Թուրքիայի ուղիղ աջակցությունն է ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ուղիղ միջամտությանը, ապա այստեղ պետք է դիտարկենք տարածաշրջանում վերջին 10 տարիներին Թուրքիայի դրսևորած վարքագիծը, համաձայն որի, այս պետությունը ագրեսիվ գործողություններ է ծավալել Իրաքում, Սիրիայում, այս պահին էլ ակտիվ միջամտություն ունի Լիբիայում։ Այս տեսանկյունից դատելով, Թուրքիայի կողմից որևէ քայլ չենք կարող բացառել, իմանալով նաև նրա իրական մոտեցումներն ու քաղաքականությունը։ Ամեն դեպքում, միայն ժամանակը ցույց կտա, թե այս պարագայում Թուրքիայի միջամտությունը մեր տարածաշրջանում ինչպիսին կլինի։ Հաշվի առնենք նաև այն, թե տարածաշրջանային և առհասարակ մեր ռեգիոնում շահեր ունեցող այլ երկրներ կոնկրետ ի՞նչ հետաքրքրություն ունեն Թուրքիայի չեզոքացման առումով։ Այսինքն, Թուրքիայի այս ներգրավվածությունը զուտ Հայաստան- Արցախ հարթությունում չէ, այլ շատ ավելի մեծ վեկտոր է ընդգրկում, որտեղ Թուրքիան որոշակի հակադրության է արժանանում այլ երկրների կողմից։

- Խոսելով հակադրությունից՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը, որի անդամ երկիր է հանդիսանում ՀՀ-ն, ի զորու է այս իրավիճակում զսպել Թուրքիայի ագրեսիվ վարքը հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական գործողությունների ընթացքում և ի՞նչ դեր կարող է ունենալ այս պրոցեսում հատկապես Ռուսաստանի Դաշնությունը։

- Ռուսաստանը դաշնակցային ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունների մեջ է մեր հանրապետության հետ։ Տարածաշրջանում այդ հարաբերություններն ամենաբարձր մակարդակով է դրված ՀՀ-ի հետ։ Բնականաբար, յուրաքանչյուր պետություն նախ և առաջ իր շահերով է առաջնորդվում, բայց ինչպես Ռուսաստանն, այնպես նաև Իրանը խնդիր ունեն առաջին հերթին կանխելու և չեզոքացնելու Թուրքիայի՝ տարածաշրջանում իր ազդեցության մեծացնելու նկրտումները։ Սա նույնպես զսպօղակ հանդիսացող շատ կարևոր գործոն է, որն, ի դեպ, միակը չէ։ Այս պարագայում, խոսելով ՀԱՊԿ-ում մեր ներկայացվածության մասին, պետք է նկատի ունենանք նաև մյուս ռազմաքաղաքական դաշինքները, օրինակ՝ ՆԱՏՕ-ն, որտեղ մենք ներկայացված չենք, բայց տարբեր ձևաչափով աշխատելու հնարավորություններ ունենք, որովհետև այնտեղ մենք ունենք մեզ հետ բարեկամական կապով կապված երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք այդ դաշինքի առանցքային անդամներ են։ Գրագետ աշխատանքի արդյունքում մենք հնարավորություն կունենանք նաև նրանց միջոցով կանխելու Թուրքիայի ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Այսինքն՝ դիվանագիտական մակարդակում մենք ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև մեր տարածաշրջանը ներկայացնող ռազմաքաղաքական այլ ուժերի հետ մեծ ձևաչափի կատարելիք աշխատանք ունեն։

- Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ի սենատի կողմից օրեր առաջ ընդունած հակահայկական բանաձևը մեզ հուշում է, որ օրինակ ԱՄՆ-ի հետ առանձնապես մեծ հույսեր կապել չի կարելի։

- Չեմ կարծում, որովհետև բազմաթիվ այլ բանաձևերով նույն ԱՄՆ-ի մեզ համար շատ նպաստավոր այլ իրավիճակներ է սահմանել։ Այստեղ խնդիրը հատկապես դիվանագիտական կորպուսի կատարած աշխատանքի որակի մեջ։ Ոչ մի երկիր պարտավոր չէ մեզ որևէ բան տալու, եթե մենք ինքներս ջանքեր չենք ներդնում և համապատասխան օղակներում գրագետ ու արդյունավետ աշխատանք ու քաղաքականություն չենք վարում։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե բոլոր երկրները պարտավոր են հաշվի առնել Հայաստանի շահն ու գործոնը, մի կողմ դնելով, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերը։ Այդպես չի լինում։ Պատասխանելով ձեր հարցին ուզում եմ ասել՝ իսկ ի՞նչ աշխատանք է տարվել մեր պետության կողմից վերջին տարիներին տարբեր երկրների ու դաշինքների հետ պաշտոնական, դիվանագիտական օղակներում, քանի՞ պաշտոնական այցեր են եղել, դրանցից քանի՞սն են փոխադարձ եղել, քանի՞ հեռախոսազանգ ենք մենք ունեցել, ի՞ հարցեր ենք քննարկել այդ զանգերի ընթացքում, ի՞նչ համաձայնությունների ենք եկել և դրանիցի քանի՞սն են կոնկրետ մեր պետական շահը սպասարկել։ Եթե դու չես ուզում կամ ընդունակ չես որևէ գործուն քայլերի, այսինքն, ոչինչ չես տալիս, ուրեմն, ի՞նչ ես պահանջում կամ ակնկալում միջազգային հանրությունից։ Եթե վերլուծենք այս ամենը, կհասկանանք, որ այն, ինչ կատարվում է հիմա մեր պետության հետ, բացարձակ օրինաչափ երևույթ է։ Ակնկալիքներն ու սպասելիքները պետք է համարժեք լինեն այն հարաբերությունների ծավալին, որը դու այս կամ այն պետության հետ կառուցում ես։ Ուրեմն, եկեք վերջին շաբաթների ընթացքում մեր պետության առաջ ծառացած խնդիրներին ու դրանց հավանական պատասխաններին այս տրամաբանությամբ մեջ փորձենք լուծումներ գտնել։

Հեղինակ Նվարդ Մանվելյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:00 27/07/2020  |  Մեկնաբանություն«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ն փորձում է Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների հարթություն». Տիգրան Աբրահամյան
15:35 25/07/2020  |  ՄեկնաբանությունՈւղերձում ամրագրված է ՀՀ-ին ու Արցախին սպառնացող անվտանգային ամենամեծ ռիսկի մասին. Աբրահամյան
11:07 22/07/2020  |  ՄեկնաբանությունԹուլանալու, դանդաղելու ժամանակ չունենք. Տիգրան Աբրահամյան
19:23 21/07/2020Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել և ակտիվացնելու է դիպուկահար խմբերին. Տիգրան Աբրահամյան
11:54 21/07/2020  |  ՄեկնաբանությունՏիգրան Աբրահամյան. Քաղաքական իշխանությունն այդ արձանագրումը պետք է կարողանա տեղափոխի դիվանագիտական հարթություն
10:23 20/07/2020  |  ՄեկնաբանությունՍահմանին հետաքննության մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անտանգություն չի ապահովի, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը.Տիգրան Աբրահամյան
14:57 18/07/2020  |  ՄեկնաբանությունԱրցախի օդային տարածքի անցման միակ փորձն առավոտյան էր՝ ոչնչացման ելքով. Աբրահամյան
11:47 18/07/2020  |  ՄեկնաբանությունՏիգրան Աբրահամյան. Տավուշի ռազմական գործողություններ այդպես էլ չեն հանրայնացվելու
11:46 17/07/2020  |  Մեկնաբանություն«Անհասկանալի է ՆԱՏՕ-ի լռությունը իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների, սպառնալիքների վերաբերյալ». Տիգրան Աբրահամյան
16:16 16/07/2020  |  ՄեկնաբանությունՏիգրան Աբրահամյան. Ամենամեծ տապալումը հենց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրամանատարությանն է

Արխիվ

[]