ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաղթանակը հայինն է լինելու. ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության հայտարարությունը 07/28/2020 19:41 | ԼՐԱՀՈՍ

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Մենք հավատարիմ ենք Համախմբման մեր կոչին, իսկ պատերազմի և համաճարակի պայմաններում ազգի մեջքից հարվածողները կկանգնեն օրենքի առաջ:
2020 թվականի մարտի 16-ին, Կովիդ 19-ի տարածման պայմաններում Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ իրավիճակի պատճառով «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, հասկանալով, որ կորոնավիրուսի համաճարակին հետևելու են տնտեսական, սոցիալական, քաղաքական ճգնաժամեր, դադարեցրեց ոչ միայն «Բոյկոտի ու համերաշխության շտաբի» գործողությունները, այլև նույնիսկ 243 օր անընդմեջ տևած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող աննախադեպ ստորագրահավաքը:
Իմ Քայլը դաշինքի պատասխանը համերաշխության մեր կոչին չուշացավ, և մայիսի 11-ին, որպես ԱԺ մեծամասնություն, առանց հանրային քննարկումների, արտակարգ իրավիճակի պայմաններում մեկ ընթերցմամբ դավադրաբար հաստատվեց Լանզարոտեի կոնվենցիան:
2020 թվականի հուլիսի 12 –ին ՀՀ պետական հյուսիս- արևելյան սահմանին տեղի ունեցող հարձակումների կանխարգելման կարևորության ու հրատապության համատեքստում, մենք կրկին կարևորեցինք համահայկական համերաշխությունն ու ընդհանուր զորաշարժի անշրջանցելիությունը և հայտարարեցինք ցանկացած ձևաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար, մինչև ՀՀ պետական սահմանների հարաբերական անդորրի վերականգնումը:
Մեր զգոնության և պատասպխանատու պահվածքի պատասխանն այս անգամ կրկին չուշացավ, և ԿԳՄՍ նախարարությունը հրապարակեց դպրոցում գրականություն առարկայի դասավանդման նոր չափորոշիչների ապազգային նախագիծը:
Հարգելի' Կամքականներ, դաշնակի'ց և համախոհ կազմակերպություններ,սատարո'ղ քաղաքացիներ, սույն թվականի հուլիսի 29 -ից մինչեւ օգոտսոսի 10-ը մեր պետության արևելյան և արևմտյան սահմաններում անցկացվելու են թուրք֊ադրբեջանական աննախադեպ լայնածավալ զորավարժություններ, ընդ որում շեշտվում է հատկապես օդուժի մասնակցությունը Նախիջևանում, Գանձակում և Եվլախում, և այս ամենն այն պայմաններում, երբ Թուրքիայի կայսերապաշտ նախագահ Էրդողանը Հայաստանը որակել է որպես զավթիչ պետություն և խոստացել է ջանք չխնայել` օգնության ձեռք մեկնելու եղբայրական Ադրբեջանին:
Նման պայմաններում մենք մի անգամ ևս կոչ ենք ուղղում ընդիմադիր ուժերին և համայն ժողովրդին հետաձգե'լ իմքայլականների դեմ անհեռատես գործողությունները և կանգնե'լ Հայակական Բանակի և նրա հրամանատարության կողքին այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի հանդարտվել մեր սահմաններում:
Ինչ վերաբերվում է իմքայլականների ազգադավ քաղաքականությունը տնօրինող, ստվերում գործող օտար ուժերի ծառաներին, ովքեր ջանք չեն խնայում օր օրի խայտառակել իշխանություններին և ժողովրդի փոփոխության կամքը, նրանց տեղեկացնում ենք, որ գործեն այն գիտակցությամբ, որ պատերազմական և համաճարակի պայմաններում սեփական ժողովրդի մեջքից հարվածելու համար շուտով կանգնելու են օրենքի առջև:
Սիրելի' հայ ժողովուրդ, պահը պատասխանատու է, հուլիսի 12-ին սկսված հերթական ճակատամարտը տակավին չի ավարտվել և մենք պարտավոր ենք օր ու գիշեր պատրաստվել հետագա զարգացումներին: Դիմում ենք բոլորին և կոչ ենք անում՝ մեկ մարդու նման կանգնե'նք հայ զինվորի կողքին: Հաղթանակը հայինն է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
- 01/25/2021 23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները