Թեմաներ
Երեքշաբթի 10 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/20/2020   00:20 Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մի շարք հասցեներում գազ չի լինելու 10/19/2020   23:46 Մեկ օրում ոչնչացվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք 10/19/2020   23:32 Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է․ Կարին Տոնոյան 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/19/2020   23:07 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած 10/19/2020   22:51 Մայք Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ 10/19/2020   22:37 Արցախում ունենք մարդասիրական աղետ. ԱԳՆ-ում դիվանագետներին ներկայացվել է վիճակն Արցախում 10/19/2020   22:30 Դիակները հուղարկավորելու համար անվտանգության երաշխիքներ են պետք. Հովհաննիսյան 10/19/2020   22:21 Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել. Վահրամ Պողոսյան 10/19/2020   22:19 Բարձր ձայնով հայրենասիրական երգեր լսելով կամ քաղաքում պտտվելով չենք ոգևորում մեր զինվորներին. Արտակ Հովհաննիսյան` Հրետանավոր Ալբերտի հայր 10/19/2020   22:08 Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:49 Եթե իմ երկրի համար անհրաժեշտ լինի, ես կլինեմ. Լեւոն Արոնյան 10/19/2020   21:31 Կան ՄԻԵԴ նախադեպեր. կարող ենք պահանջել՝ Ադրբեջանում հայտնված ռազմագերիներին ազատ արձակել կամ փոխանակել 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/19/2020   21:16 Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին 10/19/2020   21:01 Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել է հայկական կողմի քայլերը 10/19/2020   20:56 Այս պատերազմից մենք պետք է դասեր քաղենք ոչ թե այն ավարտելուց հետո, այլև հենց հիմա. Սենոր Հասրաթյան 10/19/2020   20:52 «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС» լ/գ-ին 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   20:33 Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրները. Շարմազանովը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին 10/19/2020   20:24 Վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումն ավարտվեց 10/19/2020   20:14 «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի. Անժելա Թովմասյան 10/19/2020   20:06 Եթե պետությունը թքած ունի բոլոր կանոնների վրա, ապա կարող է հեռացվել ԵԽ-ից. դա ծայրահեղ միջոց է. Արմեն Գալստյան 10/19/2020   19:49 Քաղաքական տունտունիկների ժամանակ այլևս չկա. Վրթանեսյան 10/19/2020   19:39 Ադրբեջանական ԶՈւ-երի հրետակոծությունից վիրավորված 14-ամյա Նարեկի և13-ամյա Ռոբերտի վիճակն արդեն կայուն է 10/19/2020   19:37 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 10/19/2020   19:26 Սիրելի հայ տղամարդիկ, Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը 10/19/2020   19:22 Հոկտեմբերի 19-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք 10/19/2020   19:14 Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ 10/19/2020   19:07 Հանդիպման հիմքում պետք է լինի փոխզիջումային տրամաբանություն. Մանե Գեւորգյանը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:49 ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի. Վարչապետի հարցազրույցը «ТАСС»-ին 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:23 Շոմբի Շարփն ասաց, որ աշխատում են մարդասիրական խողովակ բացել և հասնել Արցախ․ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ 10/19/2020   18:16 Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է վարձկանների հարցը 10/19/2020   18:05 Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 10/19/2020   18:04 Մարտունիում սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, 42ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ 10/19/2020   18:01 Պլանային անջատումներ 10/19/2020   17:55 ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առջև ծաղիկներ են խոնարհում զոհված զինվորների հիշատակին 10/19/2020   17:53 «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ 10/19/2020   17:36 Թշնամական «ծիտիկ» եմ խփում, սպասում եմ «ծիտիկներին», ուրիշ պակաս բան չունենք. ՀՕՊ մասնագետ Հարութ Աճեմյան 10/19/2020   17:14 «Ինչքա՞ն պետք է որոշեն, մինչև էդ երեխեքը մեռնե՞ն..., պիտի երեխեքը մեռնեն, որ իրենք հանգստանա՞ն...». մանկահասակ տղան՝ ՄԱԿ-ին 10/19/2020   16:55 Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված 19 զինծառայողի անուն 10/19/2020   16:54 Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ Սեյիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը 10/19/2020   16:27 Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի․ Լավրով 10/19/2020   16:16 Երեւանն ու Բաքուն պարտավորվել են Ղարաբաղի շուրջ վեճը լուծել խաղաղ. ԵԽ գլխավոր քարտուղար 10/19/2020   16:15 Այո, ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում. Լիլիթ Գալստյան 10/19/2020   15:59 Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ POLITICO-ին 10/19/2020   15:46 Օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջը կառավարությունն ընդունել է ի գիտություն. խոսնակ 10/19/2020   15:45 «Ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում սա շատ լավ հասկանում են». միջազգայնագետ 10/19/2020   15:28 Համահայկական հիմնադրամը հավաքել է 130 միլիոն դոլար
10/19/2020   00:18 Ադրբեջանի ԶՈՒ զինվորականը զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը. ՀՀ ՄԻՊ 10/18/2020   09:05 Հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային` Խուդաֆերինի ջրամբար ուղղությամբ. ՊՆ խոսնակ 10/18/2020   11:05 Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 40 զոհված հայորդիների անունները 10/18/2020   09:42 Հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ. Շ.Ստեփանյան 10/18/2020   23:46 Իսպանիայում վերջին հրաժեշտն են տվել Արցախի հերոս Արմեն Կնյազյանին 10/19/2020   00:13 Կարևոր պահ. Շուշան Ստեփանյանի գրառումը 10/18/2020   20:11 «Մեզ սթափվել է պետք, քանի դեռ ուշ չէ». Տիգրան Աբրահամյան 10/18/2020   19:26 Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 37 զոհված հայորդիների անունները 10/18/2020   22:45 Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կին զինծառայողներ․ Արծրուն Հովհաննիսյան 10/18/2020   10:38 Հակառակորդի թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է. Դավիթ Բաբայան 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/19/2020   08:59 Հերոսական դրվագ. գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել 10/19/2020   00:51 Դոնալդ Թրամփի ավտոշարասյանը դիմավորեցին Արցախի և Հայաստանի դրոշները պարզած 10/18/2020   08:45 Առավոտյան հակառակորդը, խախտելով հրադադարը, անել է հարձակման. կան զոհեր ու վիրավորներ. ՊԲ 10/18/2020   13:44 Թալիշ զինվորականի թաղման թափորը չի ունեցել Ադրբեջանի որեւէ խորհրդանիշ. Բաքվի բռնապետն անհանգստացած է 10/19/2020   16:54 Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ Սեյիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը 10/19/2020   01:20 Առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին. Սյունիքի մարզպետ 10/18/2020   17:07 Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. Փաշինյան 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին

Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր է կազմակերպել նաեւ քրեակատարողական հիմնարկում. Եղիշե Կիրակոսյան 07/27/2020   19:39  |  Հարցազրույց

Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը եւ միջանկյալ որոշմամբ պահանջել ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։

Այս մասին հայտարարեցին Գ.Խաչատրյանի փաստաբանների Որոշումից անցել է 6 օր, սակայն հենաշարժողական խնդիրներ ունեցող Գ.Խաչատրյանը շարունակում է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ առանց համապատասխան բուժօգնության։ Նշենք, որ շուտով կլրանա մինչդատական վարույթի փուլում մեկ տարի կալանքի տակ գտնվելու ժամկետը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ստանալուն պես ծանուցվել են բոլոր իրավասու գերատեսչությունները, որոնք այդ հարցով որոշակի անելիք ունեն, այդ թվում ՀՀ արդարադատության նախարարությունը, Գլխավոր դատախազությունը, վարույթն իրականացնող մարմինը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ամենօրյա աշխատանքային ռեժիմով քննարկում են, թե ինչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Նրա խոսքով մինչև որոշման կայացումն էլ Գագիկ Խաչատրյանի առողջության ապահովման նպատակով ակտիվ քայլեր են ձեռնարկվել հենց քրեակատարողական հիմնարկում։

- Պարոն Կիրակոսյան, այսինքն` Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում բուժու՞մ է ստանում։ Նրա փաստաբանը նշում է, որ ամեն առավոտյան բժիշկը չափում է Գագիկ Խաչատրյանի ճնշումը, ջերմությունը, ցավազրկողներ տալիս ու համարում, որ սա բավարար է։

- Ավելի մանրամասն տեղեկատվություն, թե ինչ են անում, նախարարությունից էլ կստանաք։ Վստահ կարող եմ ասել, որ պարբերաբար առողջական վիճակի մասին տեղեկատվություն են ստանում, հսկողության տակ է գտնվում։ Առաջարկվել է նաև իր բժշկին ասել, որ այցելություն կատարի ՝ նրան ստուգելու համար։ Ամենաուշը 15-օրյա ժամկետում դատարանին պետք է ծանուցենք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս որոշման շրջանակներում, ինչը գուցե անենք ավելի շուտ։

- Գագիկ Խաչատրյանը հնարավո՞ր է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց։

- Այս պահին նման գնահատականներ չեմ կարող տալ, որովհետև դա կախված է, թե բժիշկների եզրակացությունն ինչպիսին կլինի։ Ժամանակը ցույց կտա։ Այս պահի դրությամբ այն, ինչ կա իմ գիտությամբ և նաև վերջին եզրակացության արդյունքներով, բուժումը հնարավոր է կազմակերպել նաև քրեակատարողական հիմնարկում։

- Եթե Գագիկ Խաչատրյանը կարող է շարունակել մնալ քրեակատարողական հիմնարկում և հիվանդանոց չտեղափոխվի, ապա ՄԻԵԴ-ն ի՞նչն է բավարարել։ Նման հարցադրում է բարձրացնում նաեւ փաստաբանը։

- ՄԻԵԴ-ի որոշման մեջ ակնհայտ գրված է, որ անհրաժեշտության դեպքում նաև բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում։ Եթե մասնագետների կողմից գնահատվի, որ իրոք անհրաժեշտություն կա, կարծում եմ կկատարվի այդ քայլը։ Այս պահի դրությամբ նման որոշման մասին չեմ կարող խոսել։ Ամեն դեպքում վերջին փորձագիտական եզրակացության տրամաբանությունից ելնելով, այնտեղ արձանագրվածի վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ այն բուժումը, ինչը նախատեսված է, նաև ֆիզիոթերապիան, որը ցուցված է եղել, հնարավոր է կազմակերպել քրեակատարողականում։ Եթե այլ հարց այնտեղ չի բարձրացվել։ Վիրահատությունն էր, որի հրատապության մասին, կարծես, եզրակացության մեջ չի արձանագրվում։ Ըստ եզրակացության՝ այս պահին հրատապություն չկա, իսկ եթե անհրաժեշտ լինի, գրված է, որ կարող է դա կազմակերպվել քաղաքացիական հիվանդանոցում, ՀՀ տարածքում։

-Փաստաբանները խնդրահարույց են համարում նաև վերջին փորձագիտական եզրակացությունը, նշելով, որ մեկ օրում նման ծավալով ուսումնասիրություն, եզրակացություն հնարավոր չէ անել։

-Ժամկետների առումով չեմ կարող ասել։ Չէի համաձայնվի, որ ժամկետների բերումով կամ ժամկետը որպես պատճառաբանություն բերելով՝ կարող են կասկածի տակ դնել մասնագետների եզրակացությունները, որովհետև նախկինում էլ դիմումատուի առողջական վիճակն անընդհատ հսկողության տակ է գտնվել։ Այսինքն մասնագետներն անընդհատ գնահատել են դա։ Ամեն դեպքում ժամկետի առումով խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ՝ հնարավոր է մեկ օրում էլ գնահատականը տալ։ Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են գործընթացում, ճանաչված մասնագետներ են։ Այն անհրաժեշտ քայլերը, որոնք ֆիքսվել են ՄԻԵԴ-ի որոշման մեջ, այդ քայլերը ձեռնարկելուն ուղղված գործողություններ հիմա էլ արվում են։ Եթե դիմումատուն չհրաժարվի կամ եթե համագործակցի, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա։ Ամեն դեպքում այս պահին բոլոր այդ քայլերն արվում են, հսկողությունը կլինի՝ ապահովելու դիմումատուի առողջական վիճակը։

-Ճի՞շտ եմ հասկանում, որ նախքան ՄԻԵԴ դիմելը քրեակատարողական հիմնարկում որոշ գործողություններ չեն իրականացվել, այդ թվում նաև ֆիզիոթերապիան և այս որոշումից հետո դրանք պարտադիր են։

-Եթե չեմ սխալվում, նման ցուցում եղել է նաև քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխելուց հետո։ Այսինքն մինչ այդ որոշումը, որովհետև տեղափոխելու պատճառներից մեկը նա էր եղել, որ նույն ֆիզիոթերապիայի կազմակերպումը հնարավոր է նաև ՔԿՀ-ում՝ մասնագետի այցելելու պարագայում։ Եթե չեմ սխալվում, դիմումատուն որոշ դեպքերում նաև հրաժարվել է որոշակի բուժումներ անցնելուց։ Մինչև ՄԻԵԴ-ի որոշումը, իրենց ֆիզիոթերապիայի առաջարկ է եղել, ու ինքը հրաժարվել է։ Այսօրվա դրությամբ ձեռնարկված քայլերից է նաև այն, որ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ նամակ է ուղղվել իրեն բուժող բժշկին, որով առաջարկվել է՝ իրականացնել զննություն, ինչպես նաև համապատասխան բուժում նշանակել։ Հուլիսի 24-ին ենք ուղարկել նամակը Գագիկ Խաչատրյանին Հայաստանում բուժող բժշկին և սպասում ենք պատասխանին։ Առաջարկվել է և՛ ֆիզիոթերապիա կազմակերպել, և՛ իր ընտրությամբ արտասահմանցի բժշկի զննություն, որից կարծես էլի հրաժարվել է։ Ամեն դեպքում այս քայլերն արվել են ու էլի կարվեն։ Ինքն ասել է, որ հրաժարվում է և ասել է, որ իր կարծիքով այդ պայմաններում հնարավոր չէ և ցանկացել է, որ տանեն քաղաքացիական հիվանդանոց։ Ամեն դեպքում այն, ինչ գրված է որոշման մեջ, բոլորն ակնհայտորեն հնարավոր է կազմակերպել քրեակատարողական հիմնարկում և՛ ֆիզիոթերապիա, և՛ բուժող բժշկի զննելը, և՛ մնացած բուժումները։ Այս քայլերն արվում են, ես ամենօրյա կապի մեջ եմ նրանց հետ։

-Եթե կառավարությունը ՄԻԵԴ-ի որոշումը կատարի, նախքան այդ եղած վիճակից ի՞նչն է փոխվելու։

-Այն, ինչ կար, արվում էր և էլի արվելու է։ Կառավարության կողմից ակնհայտ, հստակ քայլեր ցուցադրվում են, որ դիմումատուին տրամադրվեն իր համար անհրաժեշտ բոլոր բժշակական ծառայությունները։ Այնպես էլ չէ, որ այս պահի դրությամբ վիճակը ծայրահեղ է, իսկ կառավարությունը քայլ չի ձեռնարկում, որ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Պետությունն իր պարտականության մասով հնարավորն անում է։ Եթե Աստված մի արասցե ավելի սրվի, բնական է՝ այդ դեպքում էլ անհրաժեշտ միջոցներ վստահ եմ ձեռք կառնվեն։ Այսինքն` եթե անհրաժեշտությունը կա, որ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կարծում եմ՝ դա պետք է արվի, բայց այսօրվա պայմաններում այս ամբողջն առաջարկվում է դիմումատուին։ Այն, ինչ հիմա արվում է , կտեղեկացնենք ՄԻԵԴ-ին։ Այս ամբողջն արձանագրվում է և՛ առաջարկ անելը, և՛ հրաժարվելը, և՛ նամակ ուղարկելը, ամբողջը գրավոր արձանագրվում է։ Դա մենք անպայման փաստաթղթավորված կներկայացնենք ՄԻԵԴ-ին։ Ընթացքը ցույց կտա՝ ՄԻԵԴ-ն ինչ կորոշի։ Մենք մեր պարտականություններն ամբողջությամբ անելու ենք։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍYahoo Financе, The Daily Press. Միջազգային մամուլն արձագանքել է ՄԻԵԴ-ի որոշմանը Գագիկ Խաչատրյանի գործով
16:50 25/07/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանը դեռ ՔԿՀ-ում է. բուժօգնություն տրամադրելու ՄԻԵԴ պահանջը դեռ չի կատարվել
20:04 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորների «պաշտոնանկությանն» ուղղված գործընթացում խախտվել է Կոնվենցիայի 5 հոդված
15:26 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են. պաշտպանների հայտարարություն
20:22 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները պարտադիր են. Սիրանուշ Սահակյան
20:13 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը, կարծեք թե, վտանգավոր խաղ է խաղում ՄԻԵԴ-ի հետ. փաստաբան
18:28 23/07/2020  |  ՄեկնաբանությունՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը
13:56 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում է
23:20 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀասարակությունը ողջունում մարդկանց տառապանքները, ելնելով ոչ թե մարդու իրավունք հասկացողությունից, այլ , այսպես կոչված «նախկինների» նկատմամբ ատելությունից. Իշխանյան
18:38 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Իշխանություններից պահանջվում է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա նաև ֆիզիոթերապիա

Տեսանյութեր

10/19/2020   19:13 Սպասում ենք թշնամու «ծիտիկներին», որ խփենք

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]