ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման կանոնները կպահպանվեն 07/25/2020 15:30 | ԼՐԱՀՈՍ
Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարն աշխարհում շարունակվում է, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի ֆեյսբուքյան գրառումը կանաչ լույս բերեց սիրո մայրաքաղաք Փարիզի սիրահարների համար։ Ֆրանսիական Air France ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը, բայց ուրախանալ դեռ վաղ է՝ 14-օրյա կարանտինն ուժի մեջ է՝ պարետատունն այս մասով դեռ հստակ որոշումներ չի կայացրել.
«Վերջնական նման որոշում չկա, որ արդեն վերսկսելու են թռիչքները և երբվանից։ Պետք է սա պաշտոնապես լինի, և պատասխանատու մարմինները պետք է հասկանան, թե ինչ միանման կանոններ պետք է գործեն։ Որ կանոնների դեպքում, օրինակ, Հայաստանից մեկնողներին կընդունեն և այլն։ Նույնը վերաբերում է նաև թեստի մասով, պարտադիր լինելու են թե ոչ։ Եթե Air Franc-ը հայտարարել է, որ կարող են ինչ որ ժամկետից վերսկսվեն թռիչքները, ապա մեզ մոտ էլ պետք է լինեն կանոնները, որով մեր ուղևորները պետք է առաջնորդվեն։ Հայաստան եկողների համար ինքնամեկուսացման կանոնները՝ 14-օրյա կարանտինը պահվում է», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հավելելով, որ Հայաստան ժամանողները կարող են չինքնամեկուսանալ, եթե պարետատնից ունեն հատուկ թույլտվություն՝ թեստ հանձնելուց հետո, բայց այս պահին բոլորի համար գործում է մեկ կանոն՝ ինքնամեկուսացում։
Նշենք, որ օգոստոսի 1-ին տեղի է ունենալու նաեւ Մոսկվա-երեւան չվերթը։
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ինքնաթիռի սրահում ուղևորների գտնվելու կանոնները սահմանելու է ավիաընկերությունը, իսկ Զվարթնոցում պահպանվում են բոլոր կանոնները.
«Սոցիալական հեռավորություն է պահպանվելու, ախտահանումներ և ուղևորների ջերմաչափումներ են իրականացվելու։ Օդանավակայանում կան հատուկ գծանշումներ, նստարանների վրա ևս փակցրած են ցուցանակներ, որտեղ կարելի է նստել՝ հեռավորություն պահպանելու համար։ Ախտահանիչ սարք է տեղադրված, որով բեռներն են ախտահանվելու»։
Քանի դեռ Հայաստանի բնակիչների համար արտագնա տուրիզմի դռները փակ են՝ հույսը ներգնա զբոսաշրջային գրավչություններն են, եւ մեր համաերկրացիները նախընտրում են հիմնականում մեկօրյա հանգիստը։ Ակտիվ է Դիլիջանի ուղղությունը, մարդիկ նախընտրում են գնալ նաև Տաթև։
«Այս պահին ավելի շատ մեկօրյա ուղղություններն ենք իրականացնում։ Արտերկրի մասով՝ քանի որ չվերթներ գրեթե չկան, ինչ էլ կա չարթերային թռիչքներն են, մենք արտերկիր ուղղություններ չունենք ընդհանրապես։ Հայաստանի տարածքում մարդիկ նաև հանգստանում են սոցփաթեթի տարբերակով՝ հանգստյան տներ, գոտիներ հյուրանոցներ նույնպես ամրագրումներ կատարում են», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց One way tour գործակալության Հայաստանի տարածքում տուրերի մասնագետ Էլինա Համբարձումյանը։
Մասնագետն ասում է՝ նախորդ տարվա համեմատ հանգիստը միանշանակ պասիվ է: Ինչ վերաբերում է դեպի արտերկիր ուղղություններին, տուրօպերատորները դեռ փաթեթներ չեն առաջարկում։
«Կարանտինային իրավիճակից ելնելով ավելի քիչ մարդիկ են հիմա դիմում՝ թե վախենում են, թե հարմար չեն գտնում ինչ որ տեղ գնալ-հանգստանալ։ Տվյալ պահին թռիչքների փոփոխությունները, որ կատարվել են ակտիվություն դեռևս չի նկատվում։ Քանի որ երկու օր է ինչ գիտենք, որ դեպի Փարիզ թռիչքները վերսկսվում են, որևէ ակտիվություն չկա։ Երկու կամ մեկ շաբաթ առաջ դեպի Եգիպտոս չվերթ պետք է լիներ, բայց չեղարկվեց։ Դրա ընթացքում զանգեր ստանում էինք բավականին շատ, հիմա դեռ ակտիվություն չի նկատվում»։
Գործակալությունը համագործակցում է արտերկրի գործընկերների հետ, ճշտումներ կատարում, սակայն այս պահին ավելի շատ սպասողական փուլ է։
Դեռևս պարզ չէ միջազգային չվերթների արգելքը մեր երկրում մինչև ե՞րբ կգործի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ