Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին 07/24/2020   12:15  |  ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ս․թ․ հուլիսի 22-ին քննարկեց ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը։ Մատնանշվեցին բազմաթիվ սխալներ և բացթողումներ, որոնցից ամենահիմնականների վրա ցանկանում ենք հրավիրել համապատասխան մարմինների և խնդրով հետաքրքրված մեր քաղաքացիների ուշադրությունը։

1․ Նախևառաջ անընդունելի է և լիովին չարդարացված այն մոտեցումը, որ, առկա ուսումնական ծրագրերը կատարելագործելու և բարելավելու փոխարեն, մի կողմ են դրվել «Հայոց պատմություն» առարկայի հայրենական դասավանդման փորձն ու ծրագրերը, վերցվել են արտասահմանյան որոշ երկրների պատմության դասագրքերի կաղապարները և «լցվել» Հայաստանի պատմության փաստական տվյալներով։ Գնահատելով և արժեվորելով այլ երկրների դասավանդման փորձն ու դասագրքերը, միանգամայն սխալ ենք համարում դրանց կաղապարների կրկնօրինակումը Հայաստանի դպրոցների համար, նկատի ունենալով յուրաքանչյուր երկրի պատմության և մանկավարժական ավանդույթների առանձնահատկությունները։

2․ Անհասկանալի և լիովին չարդարացված են ժամանակագրական մեծածավալ բացթողումներն ու խառնաշփոթն ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցների ծրագրերում։ Այստեղ առնվազն պետք է հիշել ու պահպանել մեր պատմահայր Մովսես Խորենացու թևավոր խոսքի վերածված միտքը՝ «Պատմությունը ճշմարիտ չէ առանց ժամանակագրության»։  Բերենք կոնկրետ օրինակներ։

Հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը (7-9-րդ դասարաններ՝ նախկին 6-9-րդի փոխարեն) ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի՝ Ք.ա․  IX դարից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Ներածությունից հետո (որում ներկայացվում են Հայաստանի պատմական աշխարհագրությունն ու մեր երկրի մասին հնագույն դիցաբանական պատկերացումները) առաջին թեման է՝ «Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը»։ Դա մեծ բացթողում է և կոպիտ սխալ։ Ներածությունից հետո նախ պետք է ներկայացվի Հայաստանի պատմության վաղնջական շրջանը (նախնադար), որտեղ էլ գտնվում են մեր քաղաքակրթության ակունքները։ Դրանից հետո անհրաժեշտ է անդրադարձ կատարել հայոց ազգածագման հիմնախնդրին, ապա վաղ պետականությունների դարաշրջանին՝ Ք․ա․ III-II հազարամյակներին, որից հետո միայն անցնել համահայկական թագավորություններին։

Նախնադարի, հայոց ազգածագման և վաղ պետականությունների դարաշրջանների անտեսումն իր հերթին բերում է այլ թյուրըմբռնումներ և սխալներ։ Օրինակ, առաջին թեմայի երկրորդ բաժնի վերնագրում կարդում ենք՝ «Տուշպա-Վանը հայոց առաջին մայրաքաղաք» (էջ 8)։ Ք․ա․ III-II հազարամյակների պետական կազմավորումներն ունեցել են իրենց մայրաքաղաքները և, հետևաբար, Տուշպա-Վանը չի կարող հավակնել «հայոց առաջին մայրաքաղաք» լինելուն։

«Հայոց պատմություն» առարկայի ծրագրում նախնադարի, հայոց ազգածագման և վաղ պետականությունների դարաշրջանների բացակայությունը չի կարող արդարացվել 6-րդ դասարանում նախատեսված «Ես, հայրենիքս և աշխարհը» առարկայի ծրագրում դրանց մասին ակնարկներով, քանի որ վերջինս ինքնին անհասկանալի մի կոգնլոմերատ է, ինչի մասին կխոսվի ստորև։

Մեծ դարաշրջաններից բացի, հիմնական դպրոցում կան նաև ավելի փոքր բացթողումներ ևս։ Օրինակ, 7-րդ թեմայում («Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորությունը») ոչ  մի խոսք չկա նույն դարաշրջանի հայկական փոքր թագավորությունների (Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Փառիսոսի և այլն) մասին (էջ 30-33)։ Դա բացարձակապես հիմնավորված չէ, մանավանդ, եթե նկատի ունենանք այդ թագավորություններում ստեղծված քաղաքակրթական մեծ արժեքները, նաև այն, որ դրանց մի մասը շարունակեց իր գոյությունը Անիի թագավորության անկումից հետո։ 14-րդ թեմայում բաց է թողնված «Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին․ Կովկասյան ճակատը և հայ կամավորական շարժումը»․ սա նույնպես չհիմնավորված բացթողում է․․․

3․ Շատ ավելի տխուր է վիճակն ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում, որը կարելի է բնորոշել իբրև ժամանակագրական չհիմնավորված քաոս։ Այստեղ ևս մեր պատմությունը սկսվում է Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունով։ Ահա 10-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․  Առաջին  կենտրոնացված  համահայկական պետությունները Հայկական լեռնաշխարհում, 

2․ Միասնական հայկական պետությունից մինչև  աշխարհակալ տերություն,

3․ Պետականաշինության  գործընթացը  վաղ ավատատիրության շրջանում,

4․ Զարգացած ավատատիրության  փուլը. Բագրատունյաց պետականությունը,

5․ Կիլիկյան հայկական  պետությունը։

Թվում է, թե, ավարտվելով 14-րդ դարում, դասընթացը 11-րդ դասարանում պետք է շարունակվի 15-րդ դարից, սակայն մեզ այստեղ սպասվում է մեծ անակնկալ՝ վերադարձ 5-րդ դար․․․ Ահա 11-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․ Պայքար  ինքնության պահպանման համար   5-6 դդ․,

2․ Ինքնությանը սպառնացող մարտահրավերները 7-9 դդ.,

3․ Ազատագրական պայքարի գաղափարական փուլը,  

4․ Ինքնության  համար  պայքարը   20-րդ դ.,

5․ Անկախության վերականգնումը 20-րդ դարավերջին։

Շատ ավելի մեծ պետք է լինի աշակերտի զարմանքը, որը 11-րդ դասարանում 10-րդ դասարանի բացթողումները լրացնելուց և 20-րդ դարավերջին անկախության վերականգնումով մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ուսումնասիրելուց հետո 12-րդ դասարանում կրկին վերադարձ պետք է կատարի, այս անգամ՝ խորհրդահայ հասարակություն․․․ Ահա 12-րդ դասարանի դասագրքի թեմաները՝

1․ Ազգային զարթոնքը. Հայկական այլախոհություն,

2․ Խորհրդահայ հասարակությունը,

3․ Գիտական և  տնտեսական նորարություն,

4. Մշակութային և կրթական  նորարությունը. Երևանը մշակութային կենտրոն։

Ոչ մասնագետի համար էլ ակնհայտ է, որ ժամանակագրականից բացի՝ առկա է նաև պատճառ-հետևանքային կապի բացակայություն։ Ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել հեղինակներն ավագ դպրոցի երեք դասագրքերի այս ծրագրերը կազմելիս։

Եթե 10-րդ դասարանի համար ընտրվել է պետականության թեմատիկան, անհասկանալի է, թե ինչու այն չի սկսվում պետականության ծնունդից, Ք․ա․ III-II հազարամյակների վաղ պետական կազմավորումներից և հասնում մինչև հանրապետությունների դարաշրջանը, որը մեկնարկեց 1918 թ․ և շարունակվում է ցայսօր։

Եթե 11-րդ դասարանի համար ընտրվել է ազգային-ազատագրական պայքարի թեմատիկան, անհասկանալի է, թե ինչու չի ներառված հայերի ազատագրական պայքարը Աքեմենյան տերության դեմ, ինչի մասին վկայում են հանրահայտ Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը, Ք․ա․ 360 թ․ Երվանդ Բ-ի ապստամբությունը և, ի վերջո, Հայաստանի անկախացումը Ք․ա․ 331 թ․, և այն պահպանելու համար մղված պայքարը Ք․ա․ 4-րդ դարի վերջին տասնամյակներին։ (Պետք է նշել նաև, որ ծրագրում «ազգային-ազատագրական պայքարի» փոխարեն հաճախ օգտագործվում է «ինքնության  համար  պայքարը», որը միշտ չէ, որ արդարացված է)։

Իսկ 12-րդ դասարանի թեմաների ընտրությունը միանգամայն անհասկանալի է և չպատճառաբանված։

4․ Շատ ավելի մեծ խառնաշփոթ է 6-րդ դասարանի համար նախատեսված «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագրում, որն, ինչպես նշվեց, զանազան նյութերի կոնգլոմերատ է և, կարծես թե, միտում ունի լրացնելու Հայոց պատմության վաղ շրջանի թեմաները։

Նախ զարմանալ կարելի է, թե ինչ տրամաբանությամբ են ընդամենը 12 տարեկան երեխայի համար նախատեսված առարկայի ծրագրում ընդգրկվել հետևյալ թեմաները՝

- «Հնագույն հնդկական և իրանա-հայկական դիցաբանությունների և կրոնա-փիլիսոփայական համակարգերի համեմատություն» (էջ 14),

- «Եգիպտական Աստվածակենտրոն քաղաքակրթությունից մինչև Հունաստանի մարդակենտրոն քաղաքակրթություն, Եվրոպայի առևանգումը, Էդիպը և Սֆինքսը» (էջ 21),

- «Անտիկ աշխարհ. Աստվածներ-հերոսներ-մարդիկ, Աթենք և Սպարտա, պոլիսի և քաղաքացու գաղափարը, Իրավական ակտեր՝ Օրենսդիր, գործադիր դատական, մարդու իրավունքներ և այլն, հույն բնափիլիսոփաների հայացքները, Պյութագորաս, պյութագորական համայնքը՝ իդեալական հասարակություն ստեղծելու փորձ, Սոկրատ-Պլատոն-Արիստոտել-Ալեքսանդր, Ալեքսանդրի արշավանքը՝ Դիոնիսոսի ճանապարհորդության հետքերով, հելենիզմի առաջացումը» (էջ 21) և այլն։

Միանգամայն անհասկանալի է, թե «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրն ինչու է ընդգրկում նյութեր միայն Հին աշխարհից․ ինչո՞ւ նման անվանումով դասագիրքը չի կարող նյութեր ընդգրկել միջնադարից, նոր ու նորագույն շրջաններից․․․

Այդ առարկայի ծրագիրը ներկայանում է հինգ թեմաներով՝

1․ Նախապատմությունից դեպի պատմություն,

2․ Ի՞նչ կարող ենք սովորել հնագույն քաղաքակրթություններից,

3․ Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը,

4. Համաշխարհային հավատալիքները,

5. Նորամուծություններն ու գաղափարները փոխում են աշխարհը։

Առաջին թեմայի 7 բաժիններից միայն մեկն է նվիրված Հայաստանին։ Զարմանալի երևույթ ենք տեսնում երկրորդ թեմայի 7-րդ և 8-րդ բաժիններում․ այդ երկու բաժիններն էլ վերաբերում են միևնույն նյութին՝ Հայաստանի Ք․ա․ III-II հազարամյակների վաղ պետական կազմավորումներին, սակայն տարբեր ձևակերպումներով ներկայացված են իբրև տարբեր բաժիններ՝ « Վաղ պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում (Ք.ա. III հազարամյակից մինչև Ք.ա. I հազարամյակ)» և «Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները (Արատտա, Արմանում, Հայասա, Նաիրի)» (էջ 16)։ Լիովին անհասկանալի է 3-րդ թեմայի («Արարատյան (Վանի) համահայկական թագավորությունը») առկայությունն այս դասագրքում, քանի որ այն ամբողջությամբ կրկնվում է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում․․․

5․ «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում տեղ են գտել նաև փաստական սխալներ, որոնք պատիվ չեն բերում այն կազմողներին։ Նշենք մի քանիսը․

- Արտաշես I-ը՝ համահայկական պետության  հիմնադիր (էջ 15)։ Վերնագրում առկա է սխալ․ Արտաշեսը վերականգնեց միայն Մեծ Հայքի թագավորությունը, որից անջատվել էր Ծոփքը և դարձել առանձին թագավորության։ Ինչպե՞ս կարող է Արտաշես Ա-ի պետությունը համարվել «համահայկական», երբ վերջինիս կողքին կային ևս երեք հայկական թագավորություններ՝ Ծոփքը, Փոքր Հայքն ու Կոմմագենեն։

- «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» վերնագրի (էջ 71) փոխարեն ճիշտ է օգտագործել «Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»՝ երկու պատճառով։ Նախ Երկրորդ աշխարհամարտի սկզբից (1939 թ․) տասնյակ հազարավոր սփյուռքահայեր են մասնակցել պատերազմին: Եվ երկրորդ, «Հայրենական մեծ պատերազմը» խորհրդային պատմագրությունից ժառանգություն մնացած եզրույթ է, որը ճիշտ չէ նույն իմաստով Հայոց պատմության մեջ գործածելը (վերջինիս մեկանգամյա կիրառումն ամբողջ 6-ամյա դասընթացում աշակերտի մոտ կարող է թյուրըմբռնման առիթ դառնալ)։

- Կիրառվող սխալ եզրույթների թվին է դասվում նաև «Լեռնային Արցախը» (էջ 101), որը «Լեռնային Ղարաբաղ»-ի արհեստական հայացման արդյունք է և առաջ է բերում իմաստային սխալ։ «Արցախը» և «Ղարաբաղը» աշխարհագրական առումով տարբեր տարածք են ընդգրկում, հետևաբար մեկը մյուսին փոխարինել չեն կարող։

- 9-րդ դասարանի 16-րդ թեմայի ենթաբաժիններից մեկը վերնագրված է՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) 1921-1988 թթ․» (էջ 71): Սա այն դեպքում, երբ, որպես դասագրքային ճշմարտություն, հայտնի է, որ ԼՂԻՄ-ը ձևավորվել է 1923, ոչ թե 1921 թ․, և գոյություն է ունեցել ոչ թե մինչև 1988, այլ՝ 1991 թ․, դառնալով Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կորիզը։

6․ Նախագծում չափազանց շատ են անփութության հետևանքով տեղ գտած և բացասական տպավորություն առաջացնող վրիպակներն ու ուղղագրական սխալները, որոնց ավելորդ ենք համարում անդրադառնալը։

7․ Նախագծում արտացոլված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրումը Հայոց պատմության մեջ ո´չ բովանդակային առումով, ո´չ էլ ժամաքանակով։ Ներկայումս «Հայոց պատմություն» առարկան հիմնական դպրոցում դասավանդվում է 204 ժամով, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 132 ժամով։ Միավորման պարագայում կստացվեր 336 ժամ, մինչդեռ ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 255 ժամ։ Ավագ դպրոցում «Հայոց պատմությունը» ներկայումս անցնում են 170 ժամով, «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ 68 ժամով։ Ներկայացված նախագծում «Հայոց պատմությանը» հատկացված է 172 ժամ, այսինքն՝ «Հայոց եկեղեցու պատմության» ժամերն «անհետանում» են․․․ Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, ամբիոնը գտնում է, որ նշված երկու առարկաների միավորումը սխալ գաղափար էր, քանի որ դրանք ունեն տարբեր խնդիրներ և նպատակներ։

Նկատի ունենալով վերոնշվածը (նաև նկատված, սակայն այս տեքստում տեղ չգտած բազմաթիվ բացթողումներն ու սխալները), ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն արձանագրում է, որ ներկայացված նախագծում Հայոց պատմությունը ներկայացվում է ժամանակագրական բացթողումներով և բովանդակային աղճատումներով։ Նման ծրագրով «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլև աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ։ Ամբիոնը գտնում է, որ ներկայացված ծրագիրը ենթակա չէ կոսմետիկ շտկումների ու խմբագրման։ Այն պետք է լիովին մերժել և ստեղծել նորը՝ Հայոց պատմությամբ զբաղվող գիտաուսումնական հաստատությունների երաշխավորած մասնագետների մասնակցությամբ։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնն իր անվարձահատույց ծառայությունն է առաջարկում այդ աշխատանքներին։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝

22․07․2020

Արտակ Մովսիսյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:05 20/06/2020  |  ՄամուլՈվ կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ նախարարն նոր թեկնածու ունի. «Ժողովուրդ»
17:24 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական անդամների քվեարկության արդյունքները. տեղի կունենա երկրորդ փուլ
10:11 05/06/2020  |  ՄամուլԻշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»
09:51 05/06/2020  |  Մամուլ«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան. «Իրավունք»
19:48 19/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀեռակա համակարգում սովորող ուսանողները, կարծում եմ ավելի շատ ունեն սոցիալական աջակցության կարիք
12:20 18/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ում պաշտպանությունները կիրականացվեն առցանց
10:58 23/03/2020  |  ԿորոնավիրուսԵՊՀ ռեկտորի ժ.պ-ն պահանջում է, որ Հանրայի կապերի ծառայության աշխատակիցները գնան աշխատանքի.խոսնակ
10:22 13/03/2020  |  ՄամուլՈւշագրավ կլանային կապեր․ ԵՊՀ ռեկտորի թեկնածուի անցյալը. «Ժողովուրդ»
13:39 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտ է ներկայացրել 5 հավակնորդ. հայտնի են նրանց անունները
10:22 10/03/2020  |  ՄամուլԻշխանությունը մոբիլիզացրել է ուժերը. Ռեկտորը յուրային լինի, որ ուսանողները միաբերան «ԱՅՈ» ասեն. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]