ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ դատավորների «պաշտոնանկությանն» ուղղված գործընթացում խախտվել է Կոնվենցիայի 5 հոդված 07/24/2020 20:04 | ԼՐԱՀՈՍ

ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թխայանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացվող գանգատը պատրաստ կլինի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին գանգատը նախապատրաստվում է՝ հաշվի առնելով նաև նոր հանգամանքները, մասնավորապես, կարիք կար ամբողջացնելու գանգատը, քանի որ ի սկզբանե հրատապ միջոցի միջնորդություն էր ներկայացվել, իսկ գանգատին ներկայացվող պահանջները տարբեր են, ուստի՝ այս պահին կարիք կա ամբողջական գանգատ ներկայացնելու։
Իսկ թե կոնվենցիայի որ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման հիմքերով է ներկայացվելու գանգատը, Սահակյանը նշելով, որ խոսքի վերաբերելու է 8-րդ հոդվածին, որը պաշտպանում է դատավորների մասնավոր և մասնագիտական կյանքը, ինչն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի մաս է կազմում, վերաբերելի հոդված է նաև արդար դատաքննության իրավունքը։
«Անձանց իրավունքների խախտումների դեպքում պետք է ապահովված լինի արդյունավետ դատական պաշտպանություն, իսկ կոնկրետ այս դեպքում դատական պաշտպանության մեխանիզմներից զրկված են եղել, ուստի՝ մերժվել է արդարադատության իրականացումը»,- նշեց Սահակյանը։
Նա տեղեկացրեց, որ կան խնդիրներ կապված սեփականության իրավունքի պաշտպանության հետ, քանի որ, մինչև կենսաթոշակային տարիքը նշանակվելով, դատավորներն ունեցել են ողջամիտ սպասում նաև իրենց աշխատավարձի պաշտպանության։
«Բացի այդ՝ կան հոդվածներ, որոնք առնչվում են խտրականությանը, այսինքն՝ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են ՍԴ դատավորների նկատմամբ, պայմանավորված են եղել նաև խտրականությամբ։ Եղել են ոչ թե ընդհանուր բնույթի միջոցառումներ, այլ՝ թիրախավորել են ոչ լեգիտիմ հիմքով՝ կոնկրետ անձերի։ Կարծում ենք, որ չարաշահվել է նաև իրավական ընթացակարգերը, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 18-րդ հոդվածով։ Այսինքն՝ գործ ունենք առավել քան 5 հոդվածի խախտումների հետ»,- նշեց Սահակյանը։
Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումի մերժմանը՝ Սահակյանն ասաց, որ դրանք ինքնուրույնաբար քննարկվող հարցեր են և կարևոր է, թե ինչ հիմքով է մերժվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործով հունիսի 26-ին ՄԻԵԴ դիմում են ուղարկել,որով դատավորները խնդրել էին ՄԻԵԴ-ին միջանկյալ որոշում կայացնել։ ՄԻԵԴ-ը հաշված օրերի ընթացքում կամունիկացրել է և կառավարությանը մինչև հուլիսի 6-ը ժամանակ տվել՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Եվս մեկ օր էլ դիմումատուներին էր տրված՝ կառավարության դիրքորոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Հուլիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու մասին դատավորների դիմումը։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ-ը ոչ թե չի համաձայնել ներկայացված փաստարկներին, այլ պարզապես գտել է, որ իր դատական պրակտիկայում միջանկյալ միջոցի կիրառման շրջանակը նեղ է և այդ նեղ կիրառության պայմաններում ՄԻԵԴ-ը պաշտպանում է կյանքը և առողջությունը, իսկ այլ տեսակի արժեքներ ՝ այդ ինստիտուտի միջոցով ՄԻԵԴ-ում դեռևս չեն պաշտպանվում, ուստի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումը մերժվել է դատարանի շրջանակներից դուրս լինելու հիմքով։ Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ լինում են դեպքեր, երբ ՄԻԵԴ-ը մերժում է անհիմն լինելու հիմքով, ինչն այս դեպքում վերաբերելի չէ։ Բացի այդ՝ Սահակյանն ընդգծեց, որ որևէ կապ գոյություն չունի միջանկյալ միջոցի բավարարման և գործի ելքի միջև և գործերի շատ փոքր տոկոսի՝ 1 տոկոսը չգերազանցող դեպքերում է ՄԻԵԴ-ը կիրառում նաև միջանկյալ միջոց, բայց մնացած 99 տոկոս գործերով մեծ պատրաստականությամբ արձանագրում է իրավունքների խախտումներ։ Նրա խոսքով՝ եղել են շատ ավելի վատ դրսևորումներ, երբ միջանկյալ միջոցը կիրառվել է, բայց հետագայում ՄԻԵԴ-ը մերժել է խախտման արձանագրումը, ինչը նշանակում է, որ հակառակ պնդումը, որ միջանկյալ միջոցի բավարարման դեպքում անպայման արձանագրվելու է նաև իրավունքների խախտում, անհիմն է։
«Միջանկյալ միջոցի կիրառման նպատակն այլ է և չի համընկնում գործի ըստ էության լուծման հետ։ Դատարանի պրակտիկան քարացած չէ, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ դատարանը մի փուլում մերժել է միջանկյալ միջոցի կիրառումը, իսկ հետագա փուլերում՝ բավարարել։ Այսինքն՝ այս առումով էլ դատարանը շատ դինամիկ է աշխատում և շահարկումները, որ միջանկյալ միջոցի մերժումն ազդեցություն կունենա կամ խոսում է այն մասին, որ ՄԻԵԴ-ը չի արձանագրելու իրավունքների խախտում, անհեթեթ է և որևէ իրավական հիմնավորվածություն չունի »,- ընդգծեց Սահակյանը։
Նշենք, որ հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակման պահից։ Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետում այն չի ստորագրել եւ ոչ էլ դիմել՝ ՍԴ՝ օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար։ Մինչդեռ՝ գործող իրավակարգավորումների համաձայն՝ նշված ժամկետում օրենքը չստորագրելու դեպքում նախագահը պետք է դիմի ՍԴ՝ օրենքի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշում ստանալու, որն այս դեպքում չի իրականացվել։
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ նախագահը դրսևորել է անգործություն և չստորագրելու մեկ հիմնավոր միջոց կա՝ պետք է դիմեր ՍԴ, ինչն այս դեպքում չի կատարել և գործ ունենք Սահմանադրական դելիկտի հետ, սակայն Սահմանադրությունը կանխատեսել է նաև երրորդ տարբերակը և նախագահի անգործության հետևանքները չեզոքացրել է՝ փաստաթուղթը ստորագրելու լիազորությունը վերապահելով ԱԺ նախագահին։
«ԱԺ նախագահը նման անգործության պարագայում կարող էր օրենքը ստորագրել և այս առումով մենք իրավական խնդիր չունենք։ Իհարկե այլ հարցեր են առաջ գալիս, որ առնվազն պետության գլուխը պետք է ունենար լուրջ շարժառիթներ՝ փաստաթուղթը չստորագրելու համար և, եթե երկրի ղեկավարը չի ստորագրում այդ օրենքը, բայց այն երկրի ԱԺ նախագահի ստորագրմամբ ուժի մեջ է մտնում, ինչ հետևություններ պետք է հասարակությունը կատարի»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը հունիսի 22-ին հակասահմանադրական ճանապարհով՝ առանց ՍԴ դրական եզրակացությունն ստանալու, փոփոխություններ կատարեց երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության մեջ, որից օրեր անց հայտարարվեց, որ թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները եւ նրանք պետք է անհապաղ վայր դնեն՝ Բարձր դատարանի դատավորի լիազորությունները։ Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված էր Սահմանադրական դատարանի դատավորի անփոփոխելիության սկզբունքը, ինչը դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկն էր։
Ընդ որում՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցված համարվեցին՝ նախքան ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելը, թեեւ հենց այդ օրենքով է կանոնակարգվում դատավորների լիազորությունների դադարեցման ու նշանակման կարգը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարվեցին միայն հունիսի 30-ին, որն, ինչպես նշեցինք, ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է նախօրեին։
Նկատենք, որ հունիսի 25-ից հետո Հայաստանում ձեւավորվել է սահմանադրական ճգնաժամ՝ տապալվել են ՍԴ նիստերը, չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր, ՍԴ մուտք եղած դիմումները մնում են անհետեւանք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/26/2021 10:32 Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան
- 02/26/2021 08:52 Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:49 Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:46 Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
- 02/26/2021 08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:40 Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանա․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:35 Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Մեկնաբանություն
- 02/26/2021 14:05 Կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին
- 02/26/2021 12:43 Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի . Արտակ Զաքարյան
- 02/26/2021 12:32 Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայանը ներկայացնում է մի քանի կետ
- 02/26/2021 10:51 Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները