ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների լիազորությունների վերաբերյալ 07/23/2020 10:42 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել էին գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս իրենց լիազորություններն ամրագրող կարգավորումների սահմանադրականության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունելը մերժել էր, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ քննության ընդունելուց հետո գործի վարույթը 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճել էր։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհուրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշմամբ, հաշվի առնելով մի կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումները, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում փաստել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։
Նշված իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, նշված որոշմամբ արձանագրվել է, որ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ։
Դատական ակտը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ datalex.am, գործի համարը՝ ԵԴ/0426/11/18։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ