ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը, կարծեք թե, վտանգավոր խաղ է խաղում ՄԻԵԴ-ի հետ. փաստաբան 07/23/2020 20:13 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը, կարծեք թե, վտանգավոր խաղ է խաղում ՄԻԵԴ-ի հետ։ Հիմա էլ սկսել է ՄԻԵԴ-ի որոշումների մեկնաբանությունները տալ այնպիսի կտրվածքով, որ նորից նույն վիճակը լինի, ինչ կար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքքների եվրոպական դատարանը հուլիսի 21-ին բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը եւ միջանկյալ միջոց կիրառել ՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բուժում քաղաքացիական հիվանդանոցում։ Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է՝ Գագիկ Խաչատրյանը դեռ ՔԿՀ-ում է ու նրան բուժօնգություն տրամադրելու ՄԻԵԴ որոշումը չի կատարվել։
Փաստաբանն ասաց՝ ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա կետ, որի համաձայն՝ վիրահատությունը պետք է Հայաստանում կատարվի, բայց նկատեց՝ հարց է, թե որքանով դա հնարավոր կլինի Հայաստանում կատարել. «Կառավարությունը դեռևս 15 օրվա մեջ պետք է ՄԻԵԴ-ին պատասխանի, թե այս ընթացքում ինչ միջոցներ ձեռնարկեց։ Եթե լսենք կառավարությանը, ուրեմն ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանը ո՛չ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի, ո՛չ վիրահատության կարիք ունի։ Այսինքն այդ դեպքում ի՞նչը բավարարեց ՄԻԵԴ-ը։ ՄԻԵԴ-ն ուղիղ պահանջ է դրել, որպեսզի համարժեք բուժմամբ ապահովեն Գագիկ Խաչատրյանին և հնարավորություն տան, որ վիրահատությունն արտասահմանյան մասնագետների կողմից կատարվի Հայաստանում։ Ուղիղ պահանջ չի դրել, որ թույլ տան Հայաստանից դուրս գնա։ Մեր խնդրանքը ՄԻԵԴ-ին եղել է այն, որ կառավարությանը պարտավորեցնի Գագիկ Խաչատրյանին հետ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և թույլ տալ մեկնի արտերկիր, որ վիրահատությունն այնտեղ կատարվի։ Բավարարել է և ասել, որ կառավարությունը պետք է ապահովի համարժեք բուժմամբ, բայց դա պետք է Հայաստանում կատարվի արտերկրից բերված մասնագետների կողմից։ Հիմա այս իրավիճակում ասել, որ որևէ պահանջ էլ չկա ՄԻԵԴ-ի կողմից, կարծում եմ՝ բավականին բացասական հետևանքներ կարող են լինել կառավարության համար»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Վերջինս նշեց, որ դեռ 2018թ.-ից համապատասխան փաստաթուղթ կա, որ այս հիվանդության պայմաններում նույնիսկ գործիքակազմի առկայության դեպքում այստեղ չեն կարող այն կարգի վիրահատություն կատարել, որ կյանքին վտանգ չսպառնա։ Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ իրենց գերխնդիրը ոչ թե Հայաստանից մեկնելն է, այլ վիրահատության իրականացումը. «Եթե այս տրամաբանությամբ պետք է ղեկավարվեն, որ ոչ հիվանդանոց տեղափոխելու կարիք կա, ոչ էլ վիրահատության կարիք կա, միայն ցավազրկողներ, եթե սա են գտնում համարժեք բուժում, կարծում եմ՝ բավականին վատ սցենար է իրենց համար։ Երբ ասում են՝ մշտապես բուժօգնություն է ստացել, նրանք պարբերաբար շփոթում են բուժզննությունը բուժման հետ։ Ամեն առավոտյան ՔԿՀ-ում բժիշկը մոտենում է ու չափում ճնշումը, չափում է ջերմությունը, հարցնում է՝ ինչ անհանգստություններ ունի, ցավեր ունի և պարզելով, որ մշտական ցավեր ունի, ասում են՝ լավ շարունակեք ցավազրկողները խմել ու համարում են, որ սա բավարար բուժում է։ Մինչև հիմա սա են իրենք անում։ Հետևաբար համարժեք բուժում չի ստանում, ինչն էլ ՄԻԵԴ-ն արձանագրել է իր որոշմամբ»,-ասաց փաստաբանը։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ՀՀ կառավարությունը չկատարի ՄԻԵԴ-ի պահանջը, Երեմ Սարգսյանն նկատեց՝ ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելը հանգեցնում է լուրջ պատասխանատվության և այս առումով կարծում է, որ կառավարությունը նման քայլի չի գնա. «Սկսել են ինչ-որ հնարքներով փորձել մանիպուլյացիաներ անել, որ այս պահանջը չկա, այն պահանջը չկա։ Սա ևս կգնահատվի ՄԻԵԴ-ի կողմից, բայց պետք է չմոռանալ, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի ոչ իրավաչափ լինելու մասով հիմնական բողոք ունենք ներկայացրած։ Այդ բողոքները քննարկվում են տարիների ընթացքում, բայց Գագիկ Խաչատրյանի գործով տրվել է առաջնահերթություն, ինչը նշանակում է, որ կարճ ժամկետում պետք է քննվի։ Իրենք էլ են պատկերացնում, որ եթե առաջնահերթություն է տրվել, նշանակում է ՄԻԵԴ-ը տեսել է դրա հրատապությունը»,-ամփոփեց Երեմ Սարգսյանը։
Հավելենք, որ «Փաստինֆո»-ն այս հարցով ցանկանում էր զրուցել նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, ով սակայն չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, թեեւ մինչ այդ հայտնել էր հարցազրույց տալու պատրաստակամություն՝ առաջարկելով զանգել մեկ ժամից։
Ժամերն անցան բայց պարոն Կիրակոսյանի հեռախոսն այլեւս մեր համար անհասանելի էր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել