Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Բերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ. Գեւորգ Դանիելյան 07/23/2020   15:05  |  Հարցազրույց

Ընդունեք, որ անսովոր է, երբ ձեռնաշղթաներ են հագցնում աղջիկներին զուտ նրա համար, որ դիմակներ չեն կրել և չեն կատարել ոստիկանի պահանջները, նույն հիմքով ձերբակալում կամ բերման են ենթարկում, իսկ երբեմն էլ՝ արդեն ավանդույթի ուժով ոմանց «ասֆալտին են փռում»։ Իհարկե, ոստիկանը պետք է կարողանա անարգել իր պարտականությունները կատարել, խնդիրը դա չէ, բայց որքանով են նման գործողությունները իրավաչափ։ Մեր հարցերին արձագանքել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

-  Պարոն Դանիելյան, հաճախ ոստիկանները ձեռնաշղթաներ են կիրառում և բերման ենթարկում, հիմնավորելով, որ տվյալ անձը չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, մասնավորապես դրսում դիմակ չի կրել։ Որքանո՞վ է այս պրակտիկան օրինական։

-  Որքանով կարողանում եմ հետևել լրահոսին, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների (իսկ ձեռնաշղթան ևս հատուկ միջոց է) կիրառման իրավաչափությունը, այո, բացատրվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։ Ընդ որում, հղում է արվում «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի վրա, որով, այո,  ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելը ամրագրված է, որպես հատուկ միջոց կիրառելու ինքնուրույն հիմք, սակայն սա չափազանց սահմանափակ, պարզունակ ու վտանգավոր ընկալում է։ Ցավոք, այսպիսի պարզաբանումների հեղինակները առնվազն անտեսում են ինչպես նույն օրենքով, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք լրջագույն վերապահումներ։ Չպետք է անտեսել, որ հարկադրանքի միջոցների կիրառումը կարող է լրջագույն աղերսներ ունենալ նաև անձի արժանապատվության խաթարման հետ։

-Կարո՞ղ էիք հստակեցնել, թե խոսքն ինչ վերապահումների մասին է։

-Նախ, նշված օրենքով, մասնավորապես՝ 29-րդ հոդվածի 1-ին մասով պարզ շարադրված է, որ  ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը բացառիկ միջոց են, դրանք կարող են կիրառվել  միայն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։ Այլ կերպ ասած, նշված օրենքի 31-րդ հոդվածով նշված հիմքերը, այդ թվում՝ օրինական պահանջին չենթարկվելը, ոչ թե ինքնին բավարար են հատուկ միջոցներ կիրառելու համար, այլ յուրաքանչյուր դեպքում հարկ է սպառիչ գնահատել իրավիճակը և հիմնավորել, որ այլ միջոցներով պարտականությունների կատարումը հնարավոր չէ կատարել։ Ըստ այդմ էլ՝ 31-րդ հոդվածում խոսվում է ոստիկանի սոսկ իրավունքի, ոչ թե պարտականության  մասին, այսինքն՝ ոստիկանը իրավաչափ հայեցողությամբ կարող է կիրառել ձեռնաշղթա, եթե տվյալ իրավիճակում ակներև է, որ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել իր պարտականությունների կատարումը։

Ընդ որում, այլ միջոց է համարվում ոչ միայն ողջամիտ բանակցությունը, այլև դրան հաջորդող ֆիզիկական ուժը, այսինքն՝ պետք է ապացուցել, որ կոնկրետ իրավիճակում ֆիզիկական ուժի գործադրումը չէր կարող բավարար համարվել, և անմիջապես ձեռնաշղթաների կիրառումը անխուսափելի է եղել։ Հավելենք, որ նշված օրենքի 29-րդ հոդվածում միանշանակ ամրագրված է, որ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։

-Դուք առաջադրում եք ակնհայտ բարդ իրավական խնդիրներ ու իրավիճակներ, իսկ ոստիկանը իր պատրաստվածության աստիճանով ի զորո՞ւ է, արդյոք,  այդ բոլոր հարցադրումների պատասխաններն իր համար արագ ու ճշգրիտ պարզել։

Այդ հարցերը ինքս չեմ առաջադրում, դրանք օրենքի տարրական պահանջներն են։ Ինչ վերաբերում է ոստիկանների պատրաստվածությանը, դրան օրենսդրությամբ ևս համարժեք անդրադարձ է արված։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ։ Ինքս ծառայել եմ իրավապահ մարմինների համակարգում և լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ է պատրաստվածության այսպիսի բարձր նշաձող երաշխավորելը, բայց մյուս կողմից՝ գործ ունենք մարդկանց իրավունքները նվազագույն չափով հարգելու անհրաժեշտության հետ, ուստի այլ ելք չունենք։

Հաճախ ասում են, որ հրազենին անհրաժեշտ չափով տիրապետելու համար առնվազն մեծ քանակի փամփուշտներ են հարկավոր, իսկ պատերազմող երկրում այդպիսի շռայլություն չի կարելի թույլ տալ։ Համամիտ եմ, բայց առաջավոր փորձը հուշում է, որ մենք հետ ենք ընկնում և այդպես էլ կիրառման մեջ չենք դնում համակարգչային տեխնիկայով իրական իրավիճակներին մոտեցված վերապատրաստման ծրագրերը, որոնց պարագայում հրազենին հաջողությամբ փոխարինում են տեխնոլոգիական անալոգները։ Եվրոպական որոշ երկրներում այդպիսի ծրագրեր կիրառման մեջ են դրվել դեռ 20 տարի առաջ։

Վերջապես, կան հիրավի պատրաստված, գրագետ և կիրթ ոստիկաններ, որոնք կարող են վարպետության դասեր տալ, ընդ որում, նրանք վախկոտի, անվճռականի տպավորություն չեն թողնում և կարող են ցանկացած հիրավի չարամիտ օրինազանցի իր իրական տեղը ցույց տալ և, ըստ այդմ էլ՝ անհրաժեշտ հարգանք ձևավորել ոստիկանության համակարգի նկատմամբ։

-Ի դեպ, անդրադառնանք այն հարցին, թե այդ ի՞նչ պարտականության մասին է խոսքը, որի ապահովման համար կարող է կիրառվել հատուկ միջոց։

-Ձեր բերած օրինակում ոստիկանի պարտականությունն արձանագրություն կազմելն է և բերման ենթարկելը։ Արձանագրություն կարող է տեղում կազմվել, իսկ բերման ենթարկել կարելի է միայն այն դեպքում, երբ անձը կանչով խուսափում է ներկայանալուց, ինչը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով։ Ասվածից բխում է, որ երբ անձը հայտարարում է, որ պատրաստ է կամավոր ներկայանալ և խուսափելու փորձ չի անում, այդ պահից նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կամ որևէ հատուկ միջոց չի կարող կիրառվել։

Վերջին հաշվով, ոստիկանը կարող է և նվազ նշանակություն ունեցող իրավախախտում կատարած զանցառուին ազատել պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ, ինչը ևս նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածով։

Երբեմն սոցցանցերում բերման ենթարկվածները նկարներ են տեղադրում կամ պարզապես հայտարարում են, որ երկար ժամանակ ձեռնաշղթաներ կրելու արդյունքում իրենց մարմնական վնասվածքներ են պատճառվել։

Անկախ նրանից, թե ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը եղել է օրինական, թե՝ ոչ, վիրավորվածների և, բնականաբար, մահվան ելքերի մասին, Ոստիկանությունը պարտավոր է սեղմ ժամկետում հայտնել ինչպես դատախազին, այնպես էլ տուժածների մերձավոր ազգականներին։

-Դուք ակնարկեցիք անձի արժանապատվության խնդիրը, որքանո՞վ է դա առնչվում հարկադրանքի կիրառման հետ, երբ խոսքը սոսկ վարչական իրավախախտման համար անձին ձեռնաշղթաներով բերման են ենթարկում։

-Խոսքը ոչ միայն ազգային օրենսդրության, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված խոշտանգումների արգելքի մասին է, ըստ որի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ ՄԻԵԴ֊ի բազմաթիվ անչափ հետաքրքիր վճիռներ կան, որոնցում անգամ ձեռնաշղթայի կիրառման առանձին վիճահարույց դեպքեր որակվել են, որպես 3-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ հանրության դիտարկմամբ վարչական զանցանք կատարած անձը կարող էր ընկալվել որպես ծանր հանցագործություն կատարող, ինչն արդեն աղերսներ ունի անձի արժանապատվության հետ։

Ընդհանրապես, բերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը և այլն, ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ, դրանք առավելապես բնորոշ են ամերիկյան իրավական համակարգին, որտեղ ձևավորվել են ավանդաբար, այդ թվում՝ սևամորթների նկատմամբ հետապնդումների համատեքստում և իներցիայի ուժով մասամբ պահպանում են իրենց կենսունակությունը՝ անխուսափելիորեն ժամանակ առ ժամանակ խնդիրներ հարուցելով իշխանությունների համար։ Ի դեպ, եթե ամերիկյան համակարգում կան բազում այլ, հիրավի առողջ ինստիտուտներ, որոնք արժեր տեղայնացնել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:07 08/07/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ
16:40 13/06/2020  |  ՀարցազրույցՖիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան
12:55 13/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն արձագանքել է Գեւորգ Դանիելյանին
17:17 11/05/2020  |  ՄեկնաբանությունԳևորգ Դանիելյան. Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել
19:26 16/03/2020  |  Հարցազրույց«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան
10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]