Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին . Ծովինար Խաչատրյան 07/23/2020   16:49  |  Մեկնաբանություն

Հանրային քննարկման է դրվել ինչ-որ աշխատանքային խմբի կողմից հավանաբար կորոնավիրուսային ազդեցությամբ պայմանավորված, դիմակով, ակնոցով և տեքստից 2 մետր սահմանային հեռավորություն պահած մի նախագիծ, որի արդյունքում Հայ գրականություն առարկայից հանվել է Հայ բառը, մնացել է միայն գրականությունը: Ուսումնասիրելով ներկայացվածը տեքստի, ձևի, բովանդակության առանձնացման հմտությունների հորձանուտում`պարզ է դառնում, որ մեգամասնագետները փորձել են ստանալ ժամանակակից ինչ-որ բան, բայց արդյունքում ստացել են Սոֆյա ռոբոտի թողած այժմրոպեական տպավորությանը զիջող տեքստ, որը եթե հստակ հեղինակներ չունենար, կթվար, թե ստեղծվել է արհեստական բանականության կողմից որպես անտաղանդ երաժշտության փոխարինող բառակույտ: Ֆեյսբուքի իր էջում գրել է Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը։

Այս ամբողջի արդյունքում մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել էն դպրոցական դասագրքերից, այլև հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետև բանաստեղծության հետ ըստ իրենց աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: Թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում են տվյալ նախագիծ մշակողները հանգել եզրակացության, որ ավարտվել է դասականների դարաշրջանը, անհայտ է, բայց մեջբերեմ, թե ոնց են դա բացատրում. « Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Չեմ կարող ենթադրել, բայց կարելի է կռահել, որ նման համարձակ աշխարհայացքի ձևավորման հիմնական մեղավորը ինտերնետը կլինի ու հատկապես ֆեյսբուքը: Ու մարդիկ տեղի տալով մեքենայացման ու ռոբոտացման անվիճելի գոյությանը` չեն էլ փորձել գոնե մարտահրավեր նետել, այլ որոշել են ապագա սերունդը հարմարեցնել ռոբոտների ու մեքենանաերի տիրապետությանը` երկրպագելով նորօրյա աստվածոթյուններին: Բայց նրանց ստեղծածը նայելով` հասկանում ես, որ ռոբոտը հաղթել է, ու այստեղ էական չէ, ռոբոտը ռոբոտ փոշեկուլ է, թե անօդաչու թռչող սարք կառավարող մեքենա: Ապացուցված է, որ պատերազմները հաղթում են դպրոցում` երեխաներին տալով քո ուզած առարկաների քո ուզած մեկնաբանություններն ու աշխարհայացք ձևավորելով:

Ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինչ պատերազմ են հաղթել միանգամից ու ինչի են համարում կրթության հեղափոխության առաջամարտիկներ: Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնել, անունը դասագիրք են դրել, վրան էլ որևէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել նորություն չէ: Այն որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակներըը: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլև առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը: Ինչ են ուզեցել ասել, ներկայացնեմ հերթականությունը:


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ վերջնարդյունքում 7-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը, մեկնաբանի՝ հիմնվելով գրական օրինակների վրա։8-րդ դասարանի երեխան պետք է հասկանա և վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը /գաղափարները/, ինչը պետք է անի նաև 9-րդ դասարանի երեխան: Լավ հիմա հարց, ինչի պետք է 7-րդ դասարանցին հիմնվի գրական օրինակների վրա, հետո 8-ում, 9-ում մոռանա հիմնվելու պահը ու յոլա գնա միայն գաղափարը հասկանալով ու վեր հանելու վրա աշխատի:

ՁԵՎԻ ՄԱՍՈՎ 7-րդ դասարանի երեխան կյանքից և գրականութ յունից պետք է առանձնացնի կոնֆլիկտի տարբեր ձևեր։ 8-ում պետք է գտնի «տեքստը տեքստում» ձևը այլ տեքստերում, զուգա հեռներ տանի մուլտֆիլմի, ֆիլմի հետ: Իսկ ահա 9-ում . զուգահեռներ տանի գրականության և մուլտ ֆիլմի, ֆիլմի պատմողների դիտանկյունների միջև: Ուրեմն հարգելի նման մտքեր հղացողներ, ըստ Ձեր տրված ծրագրի երեխան 7-րդ դասարանում պետք է անցնի Սիլվա Կապուտիկյանի «Քելե լաո» բանաստեղծությունը և քանի որ դրա հիման վրա մուլտիկ չի նկարվել, ուստի մուլտիկի պահը պետք է ապահովվի 8-ում և 9-ում, որովհետև հենց այդ դասարաններում է անցնելու էլի ըստ ձեր ծրագրի «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը, որին զլացել եք էպոս կոչել, կամ գոնե «Սասնա ծռեր», բայց արդեն հասկանալի է , թե ինոչւ հենց Սասուցի Դավիթ, քանի, որ դրա մուլտիկը կա, ամեն ինչ այստեղ առավել քան հասկանալի է:

ՏԵՔՍՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ 7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագոր ծություններից ընտրի հերոսներ/կերպարներ և հորինի վերջիններիս բնավորությունն արտա հայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն և այլն): 8-ում կարդացած ստեղծա գործություններից ընտրի պատմողներ (նարատորներ) և ստեղծի վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Իսկ արդեն 9-ում կարդացած ստեղծագոր ծությունների համար հորինի նոր վերնագրեր: Լավ ասենք ինչի եք ուզում 7-րդ դասարանից հետո դեգրադացնել սերունդը, եթե օրինակ 7-ում երեխան «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով իր երևակայության սահմաններում կկարողանա հային համեմատել կենդանիներից օրինակ ոտքերը պոկած շան հետ, իրերից ասենք մեխի հետ, իսկ գույներից օրինակ եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ, ապա 8-ում պետք է միայն արտաքին հատկանիշները նկարագրի, օրինակ ինչ էին հագել, իսկ 9-ում էլ ասենք «Քաոս»-ի վերնագիրը փոխի դնի «Սպունգ Բոբից առաջ» ու դրանով գործը արված համարի: Վատ չեք մտածել, իրականում շատ ճիշտ ուղու վրա եք, ետ չնայեք միշտ առաջ:

Նույնը մտապատկերի դեպքում է, օրինակ 9-ում երեխայի դիզայներական թաքնված տաղանդի ի հայտ գալու աստեղային ժամն է, երբ պետք է առաջարկի գրքի շապիկի նոր ձևավորում: Ուզում եմ հուսալ, որ նման եզրահանգման չեք եկել բնավ մայրաքաղաքի որևէ նարգիլեանոցում հետմիջօրեի նիրհը վայելելու ընթացքում, երբ ձեր գեղագիտական անդորրը խանգարել է անճաշակ ձևավորված մենյուն:

Նաև կարևոր նախապայման եք համարում իր կողքին ապրող գրողների ճանաչումը, վիճելի է իհարկե, բայց դուք ավելի փորձառու եք, մի բան գիտեք, որ ասում եք: Լավ էդ դեպքում մի հարց, եթե թույլ կտաք, ՊՈԴՔԱՍՏ նկարելը որն է, գրականության ուսուցիչը ասելու է երևի. «Բացեք տնային աշխատանք պոդքաստները, տեսնեմ, ով է լավ ռեժիսուրա դրսևորել, եթե չես արել պոդքաստը, դրա փոխարեն գլուխդ էր պետք մոռանալ»:

Բա լավ, ասենք Հայ գրականությունը Ձեզ խանագարում էր, որոշեցիք համաշխարհային գրականության ձեր ճաշակով ընտրված պատառիկները մարգարտի տեղ լցնել դասագրքերում, բա էդ դեպքում Համաշխարհային գրականության լոկոմոտիվ Ռուս գրականության գոհարներից ինչու մի երկու հատ արանքները չեք խցկել: Ասենք Տոլստոսյը ինչ պակաս գրող էր, կամ հլը հիշեք, էլ, ով կար, որ իր գործերի վրա համ մուլտիկներ կան նկարած համ կինոներ: Ես հավատում եմ Ձեր ուժերին, լայնախոհությանն ու զարգացածությանը: Լիահույս եմ, որ տեքստի տառային վրիպակները միայն կուղղվեն, իսկ նման գաղափարական բարձր բովանդակոթյունը կմնա անսասան համարյա Արարատի պես, ի դեպ դա էլ կարող են մոռանալ, ինչպես որ ըստ ձեր գրածի չեն էլ իմանա, որ Մայր Արաքս է եղել, քայլամոլոր գնացել է, էլի լիքը օգտակար բաներ է արել, թե' որպես հեղինակ, թե' որպես նարատոր:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]