Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   12:13 Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում.Սենոր Հասրաթյան 11/28/2020   12:02 Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 11/28/2020   11:54 Առաջարկում ենք ստեղծել եռակողմ ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին.Էդմոն Մարուքյան 11/28/2020   11:51 Ատելության,պառակտման անբարոյական և թուրքամետ գրոհ է սոցիալական ցանցերում արցախցիների հանդեպ. Արման Աբովյան 11/28/2020   11:45 Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները.ԱՀ ԱԻՊԾ 11/28/2020   11:41 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն 11/28/2020   11:39 Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում.ԱՀ ԱԻՊԾ 11/28/2020   11:38 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ցավը.Արմեն Աշոտյան 11/28/2020   11:27 Դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   11:22 Կառավարությունը քաղաքական առումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի.Տիգրան Աբրահամյան 11/28/2020   11:18 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1248 դեպք 11/28/2020   11:08 Էս ի՞նչ զզվելի եք դուք՝ անհայրենիք տականքներ, ելակով ու «Արտ լանչ»-ով բանակը կազմաքանդածներ.Զոհրաբյան 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   10:37 Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ 11/28/2020   10:31 Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման եւ պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար.Արման Սաղաթելյան 11/28/2020   10:24 Հայտնի է 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/28/2020   09:51 Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում 11/28/2020   09:48 13 կետ. «Լուսավոր Հայաստանը» ճանապարհային քարտեզ է ներկայացրել «Ժողովուրդ» 11/28/2020   09:45 Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու. «Հրապարակ» 11/28/2020   09:44 Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր «Փաստ» 11/28/2020   09:41 «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Հրապարակ» 11/28/2020   09:39 Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ. «Փաստ» 11/28/2020   09:35 Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Հրապարակ» 11/28/2020   09:32 Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ 11/28/2020   09:29 Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն «Փաստ» 11/28/2020   09:27 ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ» 11/28/2020   00:49 40 օրվա ընթացքում թաղեցի 150 ընկեր. Ես չեմ կարող պարզապես վեր կենալ գնալ Երևան, այստեղ իմ տունն է, իմ պատիվը. Չարեքթարի բնակիչ 11/28/2020   00:03 Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   23:33 Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել. Ոսկանյան 11/27/2020   23:12 Իրանական լրատվամիջոցները բացահայտել են ֆիզիկոս-միջուկագետի սպանության մանրամասները 11/27/2020   22:48 Մեզ չի՛ կարող ղեկավարել ալիևի կոշիկները ամեն օր համբուրող մարդը. Ռուբեն Մելիքյանը վաղը կմասնակցի Կինո Մոսկվայի դիմաց կայանալիք հավաքին 11/27/2020   22:31 Հայաստանի վարչապետը ոգևորվում է այն փաստից, որ դեռևս վռնդված չէ. Արա Զոհրաբյան 11/27/2020   22:21 ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր 11/27/2020   22:06 Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան 11/27/2020   21:55 Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան 11/27/2020   21:46 Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ 11/27/2020   21:24 Ամեն դպրոցում ողջ ճշմարտությունը մատուցելու անհրաժեշտությունը դառնում ա ուղակի հրամայական. Թեհմինե Ենոքյան 11/27/2020   21:06 ԿԽՄԿ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին տեղեկություն են տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին 11/27/2020   20:58 Նիկոլ Փաշինյանն իր արարողակարգի պետին գործուղել է Ռուսաստան՝ իր այցը կազմակերպելու համար 11/27/2020   20:50 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին 11/27/2020   20:40 Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան 11/27/2020   20:29 Սոթքի դեպքերով Ալիևն անուղղակի ստորացնում է Փաշինյանին, ցույց է տալիս, որ երբ իր զորքն ուզի կմտնի դուրս կգա ՀՀ տարածք. քաղտեխնոլոգ 11/27/2020   20:22 Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է ձգձգում. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   20:17 Ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժերն ու կանխել հայության հանդեպ ուժի կիրառման դեպքերը. Արցախի նախկին ԱԳ նախարար 11/27/2020   20:06 Փաշինյանը կամ ստիպված կլինի հրաժարական տալ, կամ էլ Ազգային ժողովը ուղղակի կվռնդի նրան. Արսեն Բաբայան 11/27/2020   20:00 Այդ հայտարարությունը ցինիզմի գագաթնակետն է. Արա Սաղաթելյան 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   19:42 ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/26/2020   19:53 Միացյալ Թագավորությունից ժամանած խմբին է փոխանցվելՀայաստանում հիվանդանոցների համակարգման գործառույթը. Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անհանգստացած է 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/26/2020   17:36 Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․ Կարեն Հովհաննիսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/26/2020   20:36 Քարվաճառում սահմանի դարպասը կտեղափոխվի, նոր սահման է գծվել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ. Թագուհի Թովմասյան 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/27/2020   16:06 Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան

«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան 07/23/2020   11:20  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության» նախագծի վերաբերյալ:

«Հուլիսի 10-ին Հայաստանի Կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող ծավալուն փաստաթուղթը։ Ես պատրաստվում էի դրան անմիջապես արձագանքել, սակայն հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում սկսեցին մարտական գործողությունները, և հանրության ուշադրությունը բնականաբար կենտրոնացավ դրանց վրա։

Հիմա, երբ անմիջական ռազմական գործողությունները մարել են, ժամանակն է անդրադառնալ այդ փաստաթղթին, առավել ևս, որ քննարկումները սկսել են թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներում։ Թեև այս փաստաթուղթը իրականում ռազմավարություն չէ, այլ միայն հայեցակարգ, այն ինքնին բավական ուշագրավ է, և ըստ էության, արտացոլում է այսօր իշխող «Իմ քայլի» հիմնական պատկերացումները մեր երկրի անվտանգության վերաբերյալ։ Քանի որ փաստաթուղթը ծավալուն է, առանձին հոդվածի շրջանակներում հնարավոր չի այն ամբողջովին վերլուծել։ Սակայն փաստաթղթի երրորդ գլուխը, որը վերնագրված է «ՀՀ Ազգային շահերը» և բաղկացած է ընդամենը չորս հակիրճ պարագրաֆից, հատուկ ուշադրություն է արժանի, քանի որ այն խտացնում է իշխող քաղաքական ուժի ողջ պատկերացումները՝ մեր ազգային շահերի վերաբերյալ։ Ուստի ստորև ներկայացնեմ իմ հիմնական նկատառումները՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։

3. ՀՀ Ազգային շահերը

«3.1 Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի ավտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են»:

Այս սահմանման առաջին մասը որևէ կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն նույնիսկ անզեն աչքով ակնհայտ է, որ Արցախի մասով մեր ազգային շահը ձևակերպված է ընդամենը որպես «անվտանգության ապահովում», և խոսքը չկա ոչ Արցախի անկախության, ոչ ինքնիշխանության, և ոչ էլ տարածքային ամբողջականության մասին։ Փաստաթղթի հետագա մանրակրկիտ ընթերցումը բերում է այն եզրակացության, որ Արցախի միջազգային ճանաչումը, կամ առավել ևս միացումը Հայաստանի հանրապետությանը այս կառավարության համար չի դիտարկվում որպես գերակա ազգային շահ, և խոսքը գնում է միայն Արցախի բնակչության անվտանգության և ինքնավարության մասին։ Սա ակնհայտ վերադարձ է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, ըստ որի ենթադրվում էր, որ Արցախը կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ՝ որոշակի անվտանգության և ինքավարության երաշխիքների դիմաց։ Հավելեմ, որ փաստաթղթում որևէ խոսք չկա նաև Նախիջևանի, և կամ Հայաստանի հանրապետությանից բռնազավթած այլ տարածքների մասին՝ փաստացի, այս կառավարության համար դրանք ընդհանրապես գոյություն չունեն։

«3.2 Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը.

Հայաստանի հանրապետությունը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր և իր ներդրումն ունենալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, խաղաղության և իրավահավասար փոխգործակցության ջատագով է»:

Այս ձևակերպումը ինքնին հասկանալի է, սակայն պարզ է նաև, որ մեր տարածաշրջանում խաղաղության խախտումը երբևիցէ մեզնից չի բխել, մենք արդեն 2000 տարի է այստեղ ապրող ամենախաղաղասեր ազգն ենք։ Խաղաղության հիմանական ռիսկերը բխում են մեր երկու հարևաններից՝ Ադրբեջանից և Թուրքիայից, և ոչ այս անատամ ձևակերպումը, ոչ էլ փաստաթղթի հետագա բացվածքները հստակ չեն բացատրում, թե ինչպես ենք մենք պատրաստվում դիմագրավել այս երկու երկրից (մանավանդ Թուրքիայից) բխող պատերազմական վտանգներին, և ովքեր են լինելու մեր հիմնական անվտանգային գործընկերները, հաշվի առնելով Թուրքիայի բազմակի գերազանցող ռազմաքաղաքական կարողությունները։ Նմանապես, որևէ կերպ անդրադարձ չկա ոչ այստեղ, ոչ էլ փաստաթղթի հետագա որևէ մասում, որ տարածաշրջանային խաղաղության առանցքային նախադրյալը հայ-թուրքական հաշտեցումն է, իսկ դա պահանջում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ոչ միայն ճանաչում, այլև համարժեք հատուցում, այլապես մենք շարունակելու ենք մնալ չհայտարարված պատերազմի պայմաններում, ինչպես դա տեղի ունենում հենց այս օրերին, երբ մեր պատմական հայրենիքի մեծ մասը բռնազավթած Թուրքիան մեզ անամոթաբար ագրեսոր է անվանում, և պահանջում է հրաժարվել սեփական հայրենիքի մնացած տարածքներից։

«3.3 Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը.

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը արդյունավետ պետական կառավարման համակարգի և երկրի ներքին դիմակայունության զարգացման երաշխիքն են։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է»:

Սա իշխող ուժի հիմանական թեզն է երկրի ներքին կյանքում։ Եվ թեև ժողովրդի ազատ կամաարտահայտումը ոչ ոք չի վիճարկում, նաև պարզ է, որ առանց Սահմանադրության պաշտպանության, պետական ինստիտուտների հետևողական զարգացման և կարողությունների ընդլայնման, արժանիքի վրա հիմնված կադրային քաղաքականության, պետական մարմինների միջև հակակշիռների և փոխզսպման համակարգի, իրական ժողովրդավարություն և ժամանակից պետություն չեն կարող գոյություն ունենալ։ Ոչ միայն այս փաստաթղթի մեջ համարժեք անդրադարձ չկա այս ամենին, այլև «Իմ Քայլը» իր իշխանության ողջ ընթացքում, պարբերաբար ոտնահարել է ժամանակակից ժողովրդավարության այս առանցքային սկզբունքները և դրանով փաստացի ժողովրդավարությունը իջեցրել է ամբոխավարության կարգավիճակի, և հիմա էլ փորձում է ներկայացնել դա որպես առանցքային ազգային շահ։

«3.4 ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը.

ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, Հայաստանի տնտեսական դիմակայունության շարունակական զարգացումը միտված են հայրենիքում նրանց արժանապատիվ կյանքով ապրելուն և նպատակների իրագործմանը»:

Կասկած չկա, որ մեր քաղաքացիների բարեկեցությունը անառարկելի ազգային շահ է։ Բայց արդյո՞ք միայն բարեկցությամբ ենք մենք առաջնորդվում մեր կյանքում։ Արդյո՞ք մենք չենք ցանկանում միջազգայնորեն մրցունակ լինել, հասնել գերազանցության մեր գործում, աշխարհի մասշտաբով ճանաչված արժեքներ ստեղծել, հպարտանալ մեր տաղանդներով, մեր գիտությամբ, մշակույթով և սպորտով։ Արդյոք մենք չենք ցանկանում մենք ապրել ազգային, արժեքակենտրոն և մշակությային հասարակությունում, պահպանել և զարգացնել մեր ինքնությունը և սեփական քաղաքակրթական համակարգը։ Այս ամենը իրական ազգային շահ է, շատերիս համար նաև նյութական շահից վեր, սակայն «Իմ Քայլի» համար կարծես ընդհանրապես կարևոր չի։ Իրականում, ոչ մի փոքր պետություն չի կարող ժամանակակից աշխարհում կայուն զարգանալ, եթե այն չի հիմնվում իր հասարակության ամուր արժեքների և գերազանցության ձգտման վրա, և սա չգիտակցելով, մենք կարող են դատապարտել սեփական երկիրը աստիճանական հայաթափման։

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես ընդդիմանում իշխող քաղաքական ուժին, եթե չունենալով անցյալի հետ կապված որևէ բեռ, կարող եմ առնվազն չեզոքություն պահպանել, և կամ նույնիսկ համագործակցել նրա հետ։ Եթե ուրիշ ոչ մի պատճառ էլ չլիներ, այս չորս պարագրաֆները տալիս են դրա հստակ պատասխանը՝ «Իմ Քայլը», որպես քաղաքական ուժ, նպատակ է դրել համահարթեցնել Հայաստանը և վերածել այն շարքային սպառողական հասարակության, զուրկ մեր երկրի քաղաքակրթական առաքելությունից, մշակույթային դիմագծից և պատմական ժառանգությունից։ Փոխարենը, առաջ է մղվում այն թեզը, որ այդպիսի շարքային սպառող դառնալով և հրաժարվելով սեփական պատմությունից, մենք կարող ենք վերջապես ապրել բարեկեցիկ և անվտանգ կյանքով, և առնվազն չվախենալ մեր ապագայի համար։

Շատերի համար սա կարող է գայթակղիչ լինել, բայց մեր ազգի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ մենք բարեկեցիկ սպառողների հասարակություն չենք, և թե անցյալում, և թե հիմա այլ, շատ ավելի հավակնոտ և խիզախ պատմական ընտրություն ենք կատարում։ Անցած շաբաթվա իրադարձությունները Տավուշի սահմանագծում ևս մի անգամ դա հստակ ապացուցեցին՝ մենք հպարտ, ստեղծագործ և մարտնչող ազգ ենք, և չկա այդպիսի ուժ, որը մեր էությանը հակառակ ընտրություն կարողանա մեզ պարտադրել։ Իսկ այս անողնաշար փաստաթուղթը վաղ թե ուշ կնետվի աղբարկղ՝ հուսով եմ, որ դրան շատ չենք սպասելու»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան
10:21 13/07/2020  |  ՄեկնաբանությունՏավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
11:05 29/06/2020  |  ՄեկնաբանությունԿասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, «Իմ քայլը» դրա վրա կանգ չի առնի. Չալաբյան
16:03 26/06/2020  |  ՄեկնաբանությունԵս կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ. Չալաբյան
12:36 24/06/2020  |  ՄեկնաբանությունԷդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց. Չալաբյան
10:10 23/06/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է «Լուսավոր Հայաստանի» եւ նրա առաջնորդի ձեռքում. Չալաբյան
09:51 22/06/2020  |  ՄեկնաբանությունՀամոզված եմ, որ «Իմ Քայլի» նախաձեռնած հերթական արկածախնդրությունը ևս կտապալվի. Չալաբյան
13:22 16/06/2020  |  ՄեկնաբանությունՀՀ գլխավոր դատախազը չկարողացավ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստացի ապացույց ներկայացնել. Չալաբյան

Արխիվ

[]