Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Որ չվարժվենք մահվան վիճակագրությանը. Էլինար Վարդանյան 07/22/2020   13:00  |  Վերլուծություններ

Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18 մահ, նախորդ օրը՝ 13, դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։ 

Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։

Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը։

Բոլոր այն երկրներում, որտեղ տապալվել է համավարակի դեմ պայքարը, հասարակությունները սկսել են բացատրություններ պահանջել։ Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Սերբիա և այլն։ Այս երկրներից մի քանիսում բողոքներն արդեն իրավական գործընթացի են բերել, անց են կացվում հետաքննություններ, մյուսներում, այդ թվում՝ Հայաստանում, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը։ Գլխավոր հարցը, որ բարձրացնում են մարդիկ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։

Իրավական գործընթացները համաշխարհային տրենդ են դառնում՝ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների ոչ պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Եվ թեև վարչապետը և Լոմբարդիայի իշխանությունները փորձում են հասարակության առջև արդարանալ իրենց գործողություններին այլընտրանքի բացակայությամբ, կորոնավիրուսից մահացածների հարազատները զանգվածաբար հայցեր են ներկայացնում Բերգամոյի դատախազություն։ Հայցերն ուղղված են Իտալիայի կառավարության և տարածքային իշխանությունների դեմ՝ համավարակի ժամանակ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու և անփութության համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի։ Սա պաշտոնական բողոքների արդեն երկրորդ փուլն է, նախորդ ամիս դատախազություն մուտք է արվել նման 50 բողոք։ Եվ սա դեռ սկիզբն է։ Բողոքներում բարձրացվում են հարցեր՝ համավարակի դեմ պայքարը ուշ սկսելու, պարտադիր մեկուսացման պահանջն ուշ կիրառելու վերաբերյալ։
Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ իտալացիների բարձրացրած հարցերից շատերը, այս ամիսների ընթացքում տվել է նաև մեր հասարակությունը.

• Ինչո՞ւ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց։ Արդյո՞ք դեռևս հունվարի 31-ին ստեղծված համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը չի ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել է այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։

• Ինչո՞ւ հանձնաժողովը կորցրեց թանկ ժամանակը՝ պետական համակարգերը վարակին լրջորեն նախապատրաստելու համար։ Ինչո՞ւ հանձնաժողովը չխանգարեց վարչապետի սահմանադրական հանրաքվեի միտինգներին։

• Անհասկանալի է, թե ինչու Իրանի հետ սահմանը փակելուց հետո, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, չդադարեցվեց Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։

• Ինչո՞ւ իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման։

• Ինչո՞ւ չլուծվեց բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործը։

Այս և բազմաթիվ այլ հարցեր մի օր քննարկման առարկա են դառնալու։ Տրամաբանությունը նույնն է. հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Ինչո՞ւ էր իշխանությունն իրեն դրսևորում զուտ որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Հասարակությունը պատասխաններ է պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների տեսքով կամ դատաիրավական հարթության մեջ։
Երևանը աշխարհի այն եզակի մայրաքաղաքներից է, որտեղ չի կազմակերպվել հակահամաճարակային աշխատանք. քաղաքը չի ախտահանվել, շենքերի մուտքերը, վերելակները պարբերաբար չեն ախտահանվել, իսկ առողջապահության նախարարը վարակի անվերահսկելի տարածման և ամենօրյա մահերի պայմաններում զբաղված էր քաղաքական ընդդիմադիրների դեմ ֆեյսբուքյան գրառումներով։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցել են մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ։
Սա չի կարող մնալ անպատասխան՝ ճիշտ այնպես, ինչպես պարետ Ավինյանի մշտական ֆիզիկական և հոգևոր բացակայությունը՝ ամեն ինչից և ամենուր։

Եվ կարծում եմ պետք է դադարեցնել մահվան անդեմ թվեր հրապարակելը։ Պետք է գտնել ձևը այդ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:42 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ. Էլինար Վարդանյան
14:39 07/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
16:10 02/07/2020  |  ՎերլուծություններՎաղվա աղմկոտ դատավարությունները
10:53 30/06/2020  |  ՎերլուծություններՍա վարչապետի թիմի ձախողումն է, և նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը. Վարդանյան
13:26 27/06/2020  |  ՎերլուծություններՍխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել․ Էլինար Վարդանյան
11:26 24/06/2020  |  ՎերլուծություններԻնչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում
15:09 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍԷլինար Վարդանյան. Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ
20:05 14/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ. Էլինար Վարդանյան
10:25 08/06/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Թվերը մատնում են անլրջությունը
16:57 07/06/2020  |  ՎերլուծություններԱյսպիսի քայլերով աղետը չի զսպվելու. Էլինար Վարդանյան

Արխիվ

[]