ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինչո՞ւ են մայրաքաղաքում անվերահսկելի տեմպերով ավելացել թափառող շները․ պարզվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը շատ է սիրում շներին».Դավիթ Խաժակյան 07/22/2020 18:02 | ԼՐԱՀՈՍ
Ինչո՞ւ են մայրաքաղաքում անվերահսկելի տեմպերով ավելացել թափառող, գազազած ու անխնամ շները, որոնք հաճախ հարձակվում են քաղաքացիների վրա, կծում մարդկանց, վախեցնում երեխաներին։ Սա դեռ բավական չէ, վերջին շրջանում թափառող շները մեծ խմբերով հայտնվում են մայրաքաղաքի ամենաբանուկ ու կենտրոնական հատվածներում, իսկ առավել ուշ ժամերին գազազած շների ոհմակներն այնպիսի աղմուկ են բարձրացնում գիշերային Երևանում, որ մարդիկ բողոքում են՝ քնել չկարողանալու և տանից դուրս գալ չկարողանալու վտանգի մասին:
Պարզվում է գիշերային մղձավանջ հիշեցնող այս պատկերը պարզունակ պատասխան ունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնում է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ոչինչ անել չենք կարող՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը շատ է սիրում շներին, ասում է մեր զրուցակիցը: Այս կենդանիների նկատմամբ վերջինիս սերը ստվերել է անգամ մարդու իրավունքներն ու փաստորեն ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ կենդանիների իրավունքը վեր է դասվում մարդու հիմնարար իրավունքներից. «Վաղուց գաղտնիք չէ, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կինն ակտիվ ներգրավված է քաղաքապետարանի աշխատանքներում: Երկու հիմնարկ կա, որտեղ տնօրենների և ոչ միայն տնօրենների նշանակումներում Մարությանի կինն ուղիղ միջամտություն ունի՝ խոսքը կանաչապատման ՀՈԱԿ-ի և թափառող շների և կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի մասին է:
Այստեղ նշանակումները Մարությանի կինն անում է իր մտերիմ ընկերուհու՝ Քրիստինա Վարդանյանի հետ խորհրդակցելով: Ու հիմա փաստորեն այս ամենը քիչ էր, վերցրին ու կանաչապատման հիմնարկի փոխտնօրեն նշանակեցին հենց այդ կնոջը՝ Քրիստինա Վարդանյանին: Այս ամենի աբսուրդն այն է, որ Մարությանը կնոջ ընկերուհուն բերում նշանակում է հսկա մի հիմնարկի՝ ամբողջ քաղաքաի կանաչապատման հիմնարկի փոխտնօերն, իսկ այս պահին գործող թափառող կենդանիների ՀՈԱԿ-ի տնօրենը նույն այդ Քրիստինայի մտերիմ մարդն է, իսկ հիմնարկի կանաչապատման մրցույթն էլ նույն տրամաբանությամբ անցկացրեցին:
Թե անունն ի՞նչ են դնում, որ ոլորտից կիլոմետրերով հեռու ինչ որ մեկին բերում դնում են հիմնարկի պատասխանատու պաշտոնում, ես չեմ հասկանում: Հավանաբար եթե միանգամից տնօրեն նշանակեին, շատ բացահայտ կլիներ, փոխարենը մրցույթով անցկացրին մեկին, որին առանց որևէ խնդրի հետագայում կարող են փոխարինել նույն Քրիստինայով: Այս կինն իր ոչ կեմպետենտ գիտելիքներով այնպես է միջամտում կանաչապատման աշխատանքներին, որի արդյունքն ակնհյատ է, ուղղակի պետք է նայել, թե ի՞նչ վիճակում է մեր քաղաքի տեսքը: Փաստացի, Հայկ Մարությանը որպես քաղաքապետ այս երկու ոլորտներում ոչ մի գործ չունի, նա նույնիսկ չի վերահսկում իրավիճակը՝ կնոջ և կնոջ ընկերուհու հույսին են»:
Անդրադառնալով թափառող կենդանների և մասնավորապես քաղաքացիների համար գլխացավանք դարձած թափառող շների թեմային, Դավիթ Խաժակյանը նկատում է.
«Թափառող կենդանիների ՀՈԱԿ-ը բացարձակ բարցիթողի վիճակում է: Դե պատկերացրեք, որ այնտեղ է «աշխատում» նաև Հայկ Մարությանի մտերիմ ընկեր, «Կարգին հաղորդման» կարծեմ սցենարիստ Աշոտ Մելոյանը, ով ո´չ ավել, ո´չ պակաս ստանձնել է Թափառող կենդանիների ՀՈԱԿ-ի լոգիստիկայի բաժնի ղեկավարի պաշտոնը: հիմա եկեք փորձենք պատկերացնել այս տեսարանը՝ Աշոտ Մելոյանը ղեկավարում է թափառող շների ՀՈԱԿ-ի լոգիստիկայի բաժինը… Այսինքն, ըստ էության, այդ բաժինը զբաղված է թափառող կենդանիներին բռնելով…և ինքը ղեկավարում է այդ աշխատանքը…
Արդյունքը պարզ տեսանելի է բոլորի համար, ի դեպ, թափառող շներն, իմ ունեցած տեղեկություններով, կարծեմ վերջին ամիսներին չեն էլ ստերջացվում: Այդ աշխատանքը դուրս է եկել վերահսկողությունից, այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, թե ինչքան շատ են թափառող շները մեր քաղաքում»:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ