ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը պետք է կասեցվի՝ մինչև վեթինգի ավարտը.Կարեն Մեժլումյան 07/21/2020 15:12 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Այս գործի քննությունը պետք է կասեցվի՝ մինչև վեթինգի ավարտը։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ արձագանքելով պաշտպանական կողմի ներկայացրած դատակոչի ցուցակը լրացնելու մասին միջնորդությունների լուծումը հետաձգելու մասին դատարանի որոշմանը ։
«Քանի դեռ վեթինգ չի արվել և չի ավարտվել այդ պրոցեսը, այդ վեթինգը մեր դատավորների գլխի վերևին կախված «դամոկլյան սուր է», որովհետև որևէ դատավոր, որ կարող է կամ իրեն թույլ կտա այս միջնորդությունները բավարարել, որոշակի որոշում կայացնել՝ օբյեկտիվ, բազմակողմանի, մրցակցության սկզբունքն ապահովելու համար, կընկնի այս վեթինգի բացասական հետևանքների տակ։ Էլի միջնորդություններ կան, կներկայացնենք, բայց տպավորություն է, որ բոլոր դեպքերում քանի դեռ վեթինգը չի եղել, դատարանը գտնելու է, որ այն փուլը չէ»,- ասաց Մեժլումյանը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատարանին ներկայացված ապացույցների ծավալը սպառելը տարիների խնդիր է և հետաձգված միջնորդություններում նշված անձինք տարիքով մարդիկ են և հնարավոր է՝ երկու-երեք-տարի հետո այդ անձանց դատարան ներկայացնելն ուղղակի հնարավոր չլինի, առավել ևս, իր կողմից ներկայացվել է պատճառաբանություն, թե որքանով է կարևոր Մանվել Գրիգորյանի հարցաքննությունն այս գործում, մինչդեռ՝ որևէ մեկի համար գաղտնի չէ, որ Մանվել Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են կյանքի համար անհամատեղելի լինել։
«Դատարանն իր գործողություններով նպաստում է, որ գործով լրիվ, ամբողջական քննություն չիրականացվի»,- ասաց Խուդոյանը։
Հիշեցնենք՝ պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչված վկաների ցուցակում ընդգրկել նաեւ հետևյալ անձանց՝ 2008թ մարտի 8-ին ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև՝ դատավորներ Հրանտ Նազարյանին, Կիմ Բալայանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին, ինչպես նաև՝ Սամվել Մայրապետյանին , ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությանյան։ Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր դատակոչի ցուցակում ներառել նաև Գևորգ Կոստանյանին, Մանվել Գրիգորյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին և Արմեն Հակոբյանին։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր Հովիկ Աբրահամյանին, Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին և Արծրուն Աղաջանյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու համար։ Մեղադրող կողմը նշեց, որ Կարեն Մեժլումյանի միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ Հայկ Ալումյանի և Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունները տվյալ փուլում քննարկման ենթակա չեն։ Դատարանը որոշել է հետաձգել միջնորդությունների լուծումը։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել