Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   20:04 Զոհված զինվորները, գերիները, մեր հողերը, որ օրի օրի տեսնում ենք թշնամին էլի է առաջ եկել. Աշոտ Ղազարյան 11/28/2020   20:01 Ֆիզուլիում 4 ադրբեջանցի է մահացել ականի պայթյունի հետևանքով 11/28/2020   19:56 Բագրատաշենում և Գոգավանում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը 11/28/2020   19:53 Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան 11/28/2020   19:46 «Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   18:36 «Հայաստանի իշխանությունները 450 կամավորների թույ չեն տվել մեկնել Արցախ». Արմեն Մարտոյան 11/28/2020   18:30 Ես ատում եմ բոլոր հեղափոխությունները.Դավիթ Հակոբյան 11/28/2020   18:14 Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը 11/28/2020   18:14 GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա. Հայկ Նահապետյան 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020   18:03 Փաստացի ի՞նչ ունենք այսօր. Թոփ 25 11/28/2020   17:59 Միթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր. քաղաքագետ 11/28/2020   17:57 «Ֆարխոյանի ցուցակում» հայտնվողները կպատժվեն՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու համար. Մալյան 11/28/2020   17:53 Ժամկետային զինծառայողների հարազատները կհանդիպեն Պաշտպանության նախարարի հետ 11/28/2020   17:52 Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին.բողոքի ակցիա «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում. Mediaport 11/28/2020   17:45 ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի անվտանգության հարցերով ներդրողը պետք է զբաղվի. Ո՞ր ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին. փորձագետ 11/28/2020   17:40 Նոյեմբերի 10-ի համաձայնագիրում կան հաշվի չառնված կետեր. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար 11/28/2020   17:31 Ֆրանսիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է տեղափոխել 25 տոննա օգնություն 11/28/2020   17:12 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 11/28/2020   17:09 Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/28/2020   16:52 10 մլն նամակ պետք է գնա աշխարհով մեկ. Արվեստագետները վաղը քայլերթ կիրականացնեն 11/28/2020   16:41 Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 11/28/2020   16:30 Մեր դարավոր նյութական ժառանգությունը թողել ենք թշնամուն՝ փաթեթով ու փնթի 11/28/2020   16:19 «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը 11/28/2020   16:09 ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերեվարված 11 անձի և ձերբակալված 3 քաղաքացիների վերաբերյալ 11/28/2020   16:04 Եկեք հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն իշխանությունն է. Վարդան Պետրոսյան 11/28/2020   15:59 Սա դավաճանություն է ակնհայտորեն՝ բոլոր փաստերով եզրահանգումներով,հայ զինվորը չէր կարող պարտվել.Միքայել Պողոսյան 11/28/2020   15:43 Արթուր Դավթյանը պնդում է՝ արդարադատության նախարար դառնալու հավակնություն չունի 11/28/2020   15:30 ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 11/28/2020   15:21 Պետք է միավորվեն նրանք, ովքեր այլ քաղաքական հայացքներ են ունեցել, մոլորված են եղել. Դեղտրիկյան 11/28/2020   15:19 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելու քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   15:09 Ադրբեջանի առջև պետք է պայման դնել և կանգնեցնել տարածքների վերադարձի գործընթացը, մինչև գերիները վերադառնան տուն.Հրանտ Թոխատյան 11/28/2020   15:06 Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան 11/28/2020   14:58 Կա վախ՝ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության. Հրանտ Թոխատյան 11/28/2020   14:50 Հայաստանում իշխանություն չկա, որն ի վիճակի կլինի լուծել գերիների փոխանակման հարցը և կարող է բանակցել. Մհեր Մկրտչյան 11/28/2020   14:38 Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին հորդորում են մնալ. Մուշեղ Ալավերդյան 11/28/2020   14:34 Աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականում 11/28/2020   14:20 Ռազմական գործողություններին մասնակցելու համար արգելանքից ազատված, բայց ծառայությունից խուսափած անձանց վարքագիծը կքննարկվի. դատախազություն 11/28/2020   14:16 Ադրբեջանն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում՝ 21-րդ դարում պետական ահաբեկչության համար 11/28/2020   14:14 Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, մենք պետություն և պետականություն այլևս չենք ունենա. խմբագիր 11/28/2020   14:03 Վարչապետի դավաճանությունը պատժելու ու հրաժարականի պահանջով հացադուլ է իրականացնում 6 քաղաքացի 11/28/2020   14:01 Արցախի իշխանություն ասելով ու՞մ նկատի ունեք՝ Մոսկվայում իր հարցերը լուծող Ստեփանակերտի ժեկի պետ Արայիկ Հարությոնյա՞նին. Արփինե Հովհաննիսյան 11/28/2020   13:52 Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը». Մելոյան 11/28/2020   13:44 Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ 11/28/2020   13:39 Սասուն, Գոշն իր դատաստանագրքով քեզ էնքան կծեծեր, որ իրավաբանություն բառը լսելիս կմտնեիր 1-ին պատահած ծակը. Արսեն Բաբայան 11/28/2020   13:33 Կառավարության դիմաց ժամկետային զինծառայողների հարազատները պահանջում են՝ հայկական զորքը դուրս բերել ԱՀ-ից 11/28/2020   13:25 Բոլորս պետք է պահանջենք, որ քրեական գործեր հարուցվեն, լինի բաց դատաքննություն. Լիկա Թումանյան
11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/27/2020   15:33 «Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/26/2020   20:36 Քարվաճառում սահմանի դարպասը կտեղափոխվի, նոր սահման է գծվել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ. Թագուհի Թովմասյան 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են

ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել սնանկության դատավորներին առաջադրված մեղադրանքների մասին 07/21/2020   10:32  |  Քրեական խրոնիկոն

2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում դատական իշխանության թույլ տրված չարաշահումներից, որի հետեւանքով ամբողջությամբ ունեզրկվել էր,- հայտարարել է ԱԱԾ-ն ներկայացնելով մանրամասներ դատավորների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողականորեն շարունակում է հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու,  դրանք արմատախիլ անելու գործելաոճը և միևնույն ժամանակ կարևորելով հանրային հետաքրքրություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների և դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առևտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26. 400. 000 ՀՀ դրամից այն հասցնելով 12. 382. 000 ՀՀ դրամի: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։

Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետևանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տևական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Պաշտոնատար անձանց և ոչ առևտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաև տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27֊ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը և խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետևանքներից:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը և այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին: Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետև՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմինների և ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետև հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար:

Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ այն է 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝  առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող և դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը և վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր: Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով և վերադարձնելով նույն անձին:

Մեջբերված բավարար փաստերը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ և 175-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ, 161-րդ և 163-րդ հոդվածներով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար:

Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են:

2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական  օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական  օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:

Նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաղթահարվել են դատավորների անձեռնմխելիության արգելքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին և միջնորդություն է հարուցվել Դատարան՝ սնանկության գործերով դատավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել և բավարարվել է:

Քրեական գործով  Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ սնանկության գործերով դատավորների փաստացի բնակության վայրերում, որի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով մեծ քանակի գումարներ, քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժող քաղաքացու խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով մախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:

Միևնույն ժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:40 20/07/2020  |  Քրեական խրոնիկոնՍնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի.դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը
18:10 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը կգտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. նախագահ Հարությունյանը ներկայացրել է նոր նախարարին
13:53 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանի առողջական վիճակը լավ է.նրան տեղափոխել են ՔԿՀ
12:52 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
11:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանը բավարարել է սնանկության դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու մասին միջնորդությունը
11:14 18/07/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր
09:31 18/07/2020  |  ՄամուլԱԱԾ-ից կադրերի հոսքը շարունակվում է. «Հրապարակ»
10:58 17/07/2020  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
20:11 15/07/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր
19:12 15/07/2020  |  ՄեկնաբանությունԻսկ գուցե հատուկ ադրբեջանցիների վրա ողբալու համա՞ր են նրանք վճարվում

Արխիվ

[]