ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը զարմացած է, չգիտի ինչու են մեղադրանք առաջադրել դատավոր Արա Կուբանյանին 07/20/2020 17:37 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Նախատեսվում է, որ այն կհրապարակվի այսօր՝ ժամը 18։00-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դատավոր Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Պաշտպանը նշեց, որ դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ըստ նրա՝ իր պաշտպանյալը նույն գործով կալանավորված դատավոր Գևորգ Նարինյանի հետ որևէ կապ չունի։
«Այդ գործով նա ոչ որևէ մեկի հետ շփվել է, ոչ էլ ունի շփվելու»,- ասաց նա՝ նշելով, որ դատավոր Նարինյանն աշխատել է դատարանի կառավարչի հետ։
Հարցին, թե արդյո՞ք դատավոր Կուբանյանի դեմ ցուցմունք կա, պաշտպանը բացասական պատասխանեց՝ նշելով. «Բացարձակ։ Նա ոչնչի չի խառնվել։ Նրա դեմ ի՞նչ ցուցմունք պետք է լինի»։
Ճշգրտող հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել մեղադրանք առաջադրելու համար, պաշտպանը պատասխանեց, որ չգիտի, ինքն էլ է զարմացած։
«Քննիչին անգամ խնդրել եմ բացատրել՝ այս մարդն ինչ է արել, որ չպետք է աներ կամ ինչ պետք է աներ, որ չի արել»,- ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ քննիչի կողմից ներկայացրած կալանավորման միջնորդության հիմքերին, պաշտպանը նշեց, որ միջնորդության հիմքերում դրվել է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և անձանց վրա հնարավոր ազդեցության ռիսկերը, մինչդեռ, ինչպես նշեց պաշտպանը, դատական նիստին արձանագրել է, որ, եթե չկա նրա դեմ ցուցմունք տված անձ, ու՞մ վրա պետք է ազդի։
«Գնա ճիշտ օբյեկտիվ ցուցմունք տված անձին ասի՝ արի իմ դեմ ցուցմունք տո՞ւր»,֊նշեց պաշտպանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները եւ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։
ԱԱԾ-֊ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արդեն քննել ու բավարարել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել