ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ՊՆ նախարարը հոգեբույժի կարիք ունի. ատոմակայանին հարվածելը աղետալի հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար. Փորձագետ 07/20/2020 16:54 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանական ռազմական ագրեսիային ՀԱՊԿ-ի ներկայիս սառը արձագանքը՝ ՀՀ իշխանությունների քաղաքականության հետեւանքն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Ադրբեջանը Տավուշի մարզի Չինարիի ուղղությամբ գործողություններ իրականացրեց՝ ավելի նվազ ուժերով՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Ադրբեջանը սադրանք է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ, իսկ այժմ կեցվածք է դրսևորում ոչ թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, այլ՝ քարտուղարությունը, որը մեկ աստիճանով ցածր է։ Այն էլ՝ կոչ արեց կողմերին դադարեցնել փոխհրաձգությունը։
Նահապետյանը նշեց, որ կառույցի նման դիրքորոշման պատճառը ՀՀ իշխանությունների քաղաքականությունն է, որով փորձ էր կատարվել վարկաբեկել կառույցը՝ հիշեցնելով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման մասին։
«Կառույցի ղեկավարի նկատմամբ՝ ի դեմս գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նորընտիր իշխանություններն ապօրինի, անիրավ կերպով սկսեցին քրեական հետապնդում՝ չհարգելով նույնիսկ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, երբ քրեական գործի հարուցման և հետապնդման վերաբերյալ կառույցին և կառույցի անդամ պետություններին պետք է զգուշացնեին, իսկ Հայաստանը որևէ զգուշացում չի արել։ Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն այն ժամանակ վարեցին մի քաղաքականություն, որով առավելագույն վարկաբեկում էին, փորձում էին վարկաբեկել ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ն այժմ իր իրավասությունների շրջանակներում ինքն իր գնահատականը բավականին սթափ և զուսպ ձևով տվել է»,- ասաց նա։
Իսկ թե ինչու ՀԱՊԿ-ն ավելի խիստ կեցվածք չի դրսևորում՝փորձագետը գտնում է, որ առկա է նաև քաղաքական կոմպոնենտ, մասնավորապես՝ 2016թ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում՝ ամենաբարձր մակարդակում եղավ հանդիպում և եղավ ստորագրված համաձայնագիր, որով արցախաադրբեջանական, այնուհետև՝ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ տարածքում միջազգային դիտորդական խմբերն ունենալու են շատ ավելի լուրջ իրավասություններ, դրվելու էին մշտադիտարկման սարքեր, Մինսկի խմբի համանախագահող երկրների և այդ խմբի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքային խմբի թվաքանակն էր մեծանալու, որով կկանխարգելվեր որևէ պետության կողմից նախահարձակ գործողություններ սկսել, քանի որ խմբերը և սարքերն արագ կարձանագրեին, թե ով է սադրողը, մինչդեռ, երկու տարի առաջ ՀՀ նորընտիր իշխանություններն այդ փաստաթուղթը նետեցին մի կողմ և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է նոր կետից։
Նահապետյանը նշեց, որ այժմ, երբ հայկական կողմը փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ սադրողն Ադրբեջանն է, դա շատ դժվար է, մինչդեռ, այդ կանխարգելիչ գործընթացը կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը՝ որպես նոր իշխանություն շարունակեր նախկին իշխանությունների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի համաձայնագրերի պայմանավորվածությունները կյանքի կոչել ։
«Այդ ժամանակ Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ լինել նախահարձակ և մնալ անպատիժ, իսկ հիմա հայկական կողմը դեռ պետք է ապացուցի, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը»,- ասաց նա։
Նշենք, որ միայն ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սահմաններին մոնիթորինգային համակարգի ներդրման մասին՝ փաստացի անիմաստ վատնելով երկու տարի։
Նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ Հարավային և Արևելյան օկրուգի ստորաբաժանումները զորավարժություն են սկսել՝ ոչ պլանային և այն սահմաններում, որտեղ կա տեռորիստների ակտիվացման գործընթաց, ընդ որում՝ Հարավային օկրուգի տարածքն իր մեջ ընդգրկում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը։
«Այսինքն՝ Ռուսաստանն այս քայլով բոլոր այն ուժերին, որոնք փորձում են այս տարածաշրջանում հրդեհի նոր օջախ ստեղծել և պատերազմական գործողություններ՝ իր դաշնակից Հայաստանի նկատմամբ, այդ զորավարժություններով բոլորին սաստում է, որովհետև զորավարժությունների ժամանակ զինտեխնիկայի և զինանձնակազմի մեծ քանակի տեղաշարժ է լինում, այդ տեղաշարժերն առաջին հերթին ուղղված են Թուրքիային, իհարկե նաև Ադրբեջանին և Թուրքիայի ռազմական դաշնակիցներին, որ այս տարածաշրջանում ՌԴ-ն թույլ չի տա՝ հրդեհ բռնկվելուն։
«Մեր դաշնակիցները գործնականում են մեզ աջակցում, այլ ոչ թե՝ կարգախոսներով, կենացներով, հայտարարություններով և սելֆիներով».- ասաց ռազմական փորձագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին, թե պատրաստ են թիրախավորել Մեծամորի ատոմակայանը, ռազմական փորձագետն ասաց, որ իրենք կարող են թիրախավորել, սակայն նշեց, որ Ադրբեջանի ՊՆ նախարարը հոգեբույժի կարիք ունի, որովհետև ատոմակայանին հարվածելը միայն Հայաստանի համար աղետ չի լինի, դա առաջին հերթին աղետ կլինի նաև Թուրքիայի համար, քանի որ Թուրքիայի բնակավայրերից 15 Կմ հեռավորության վրա է սահմանը, բացի այդ՝ դա աղետ կլինի Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։
«Ցանկացած երկիր, եթե նման հայտարարություն է անում, պետք է առաջին հերթին արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին»,- ասաց ռազմական փորձագետը՝ ընդգծելով, որ Մեծամորի ատոմակայանը պաշտպանված է ցանկացած տեսակի օդային հարձակումից, ահաբեկչական խմբավորումների կամ այլ երկրների դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններից։
Նրա խոսքով՝ ատոմակայանի անվտանգությունը բավարար չափով ապահովված է և պարբերաբար զորավարժություններ են լինում ՀՀ-ում, որտեղ ներգրավված են ինչպես ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները, ԱԱԾ և ԱԻՆ հատուկ ստորաբաժանումները։
«Մենք հասկանում ենք, որ այդտեղ վտանգ կա և մենք պատրաստ ենք։ Որքանով է իրավիճակն այս երկու տարվա ընթացքում բավարար, լավ, չեմ կարող ասել, որովհետև կենացներից, կարգախոսներից և սելֆիներից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում, բայց նախկինում պարբերաբար զորավարժություններ էր անցկացվում»,- նշեց Նահապետյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ