Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Փաստաբանների հաղորդակցման գաղտնիությունը խախտելու 6 դեպք է գրանցվել. ՓՊ-ն անհանգստացած է 07/18/2020   15:17  |  ԼՐԱՀՈՍ

Պետք է արձանագրենք, որ փաստաբանի և վստահորդի հաղորդակցման գաղտնիության խախտումները վերջին ժամանակաշրջանում հասնում են անհանգստացնող ծավալների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, փաստաբան Դիանա Շախրամանյանը։

Նրա փոխանցմամբ՝ վերջին 7-8 ամիսներին գրանցվել է վստահորդների հետ հաղորդակցության գաղտնալսման վեց դեպք, որոնցից առաջինի մասին հայտնի է դարձել 2019թ դեկտեմբերին։

«ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այնուհետև քննիչի կողմից զննվել են դրանք եւ արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ, կցվել քրեական գործին»,- հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ հանձնաժողովը 2020թ-ի հունվարին դեպքի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել։ «Որքանով ինձ է հայտնի, դրանից հետո նշված ապացույցը ճանաչվել է անթույլատրելի»,- ասաց Շախրամանյանը։

Նրա փոխանցմամբ՝ մյուս դեպքը եղել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից, երբ գաղտնալսվել են փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի, ինչպես նաև նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները։ Շախրամանյանը հայտնեց, որ 04.11.2019թ և 06.11.2019թ քննիչի կողմից կատարվել է զննում և հեռախոսային խոսակցությունների վերծանում, ընդ որում՝ այդ խոսակցությունները կցվել են գործի նյութերին։ Շախրամանյանն անդրադարձ կատարեց նաև փաստաբան Հայկ Ալումյանին առնչվող դեպքին, երբ 2020թ հունվարի 4-ից փաստաբան Հայկ Ալումյանի՝ փաստաբանական գործունեության շրջանակում օգտագործվող էլեկտրոնային փոստն իրենից անկախ պատճառներով դարձել է անհասանելի։

«Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով՝ իր էլեկտրոնային փոստի «կոտրումն» ուղիղ կապ ունի իր վարույթում գտնվող հայտնի քրեական գործի հետ, քանի որ այլ անձանց համար իր էլեկտրոնային փոստը հետաքրքրություն չի կարող ներկայացնել»,- նշեց փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը։

Նա հիշեցրեց, որ նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ, մասնավորապես՝ 2020թ հունվարի 23-ից փաստաբանի էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի։

«Փաստաբան Ա.Կիվիրյանի կարծիքով՝ դա կապված է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ նա ներկայացնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շահերը՝ վերջինիս մասին 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակված նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները հերքելու հարցով: 23.01.2020թ. հայտարարություն տարածելուց հետո, երբ հրապարակային կարգով տեղեկացրել են, որ ինքն է ներկայացնում Արթուր Վանեցյանի շահերը, իր էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի»,- նշեց նա՝ հավելելով, որ ՓՊ-ն իր հերթին 2020թ հունվարին նույնպես հանդես է եկել փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, ինչպես նաև քննչական մարմինների կողմից փաստաբանների և վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործողությունները դատապարտող հայտարարությամբ։ Բացի այդ, նա նշեց, որ Պալատը պետական իրավասու մարմիններից պահանջել է պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին, ոչնչացնել այդ նյութերը, հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակներ։

Մյուս դեպքը, որը մատնանշեց փաստաբանը, եղել է բոլորովին վերջերս։ Խոսքը փաստաբան Վաչե Դավթյանի և նրա վստահորդի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսմանը։ Շախրամանյանի փոխանցմամբ՝ նշված դեպքում ոչ միայն ձայնագրվել, զննվել և գործի նյութերին է կցվել փաստաբանի և իր վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում անձը դիմել է փաստաբանին իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, այլև՝ վարույթն իրականացնող մարմինը նշած խոսակցության բովանդակությունն օգտագործել է անձի դեմ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալսվել է վստահորդի և փաստաբան Վաչե Դավթյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։

Այնուհետև, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով զննվել է այդ խոսակցությունը, այն արտացոլվել է համապատասխան արձանագրության մեջ և կցել է քրեական գործի նյութերին։ Նշված զննության արձանագրությունը կցվել է քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, իսկ հիշյալ միջնորդության քննարկման համար հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչը հղում է կատարել այդ արձանագրությանը՝ ի թիվս այլ փաստաթղթերի՝ դրանով հիմնավորելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։

Հետագայում, քրեական գործը հանձնվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ Փաստաբան Վ.Դավթյանը նշված վարչության քննիչին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին, մինչդեռ, միջնորդությունը մերժվել է»,- նշեց Շախրամանյանը՝ հավելելով, որ ՓՊ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2020թ հուլիսին դեպքի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածվել և կրկին հորդորել է իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։

Փաստաբանն ընդգծեց, որ փաստաբան-վստահորդ խոսակցության գաղտնալսումը կամ փաստաբանական գաղտնիքի խախտման ցանկացած այլ դրսևորում խախտում է ՀՀ Սահմանադրության 33-րդ և 64-րդ հոդվածներով երաշխավորված նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը, ինչպես նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և դրանով խախտվում են նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարևորագույն դրույթներ, որոնք հանդիսանում են անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխիք։ Նրա փոխանցմամբ՝ այդ հարցին բազմիցս անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ն՝ նշելով, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածը, պաշտպանելով ցանկացած հաղորդակցման գաղտնիությունը, ավելի բարձր պաշտպանություն է տրամադրում փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններին։ Այդպիսի պաշտպանությունը, «Փաստինֆո»-ի զրուցակցի փոխանցմամբ, պայմանավորված է ժողովրդավարական պետությունում դատավարական գործընթացում կողմի ներկայացման փաստաբանի հիմնարար դերակատարման ճանաչմամբ։

«Գաղտնիության պահպանությունից անուղղակիորեն կախված է նաև արդար դատաքննության իրավունքի իրականացումը, այդ թվում՝ իր դեմ չվկայելու մեղադրյալների իրավունքը: Մինչդեռ, մենք ականատես ենք լինում ոչ միայն փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնալսման, այլև դրանց անձանց դեմ օգտագործելու՝ մարդու իրավունքների կոպիտ խախտման դեպքերի։Խիստ մտահոգիչ է նաև այն, որ գաղտնալսման արդյունքում կազմված զննության արձանագրությունները չեն ոչնչացվում, ինչի արդյունքում դրանք կարող են հասնել հետագայում գործը քննող դատարան, և չնայած նրան, որ դրանց օգտագործումը որպես ապացույց անթույլատրելի է, դրանք կարող են ազդել գործը քննող դատավորի մոտ ներքին համոզմունքի ձևավորման վրա։ Իրավական պետությունում նման իրավիճակները պետք է բացառվեն, քանի որ պետությունը պարտավոր է երաշխավորել անձի և փաստաբանի միջև տեղի ունեցած ցանկացած խոսակցության գաղտնիությունը»,-ընդգծեց Շախրամանյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իրենց լիազորությունների սահմաններում օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները՝ փաստաբանական գործունեության խախտման ցանկացած դեպք տարբեր հարթակներում բարձրաձայնելու համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանները միջնորդեցին դատակոչի ցուցակում ավելացնել ՍԴ դատավորներին և մի շարք այլ նախկին պաշտոնյաների
19:42 03/07/2020  |  ԿորոնավիրուսՆորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
19:46 02/07/2020  |  Քրեական խրոնիկոնՊահանջում են պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմիզար Հովսեփյանին. Նրա գործողությունների հետեւանքով քաղաքացին զրկվել է բնակարանից
21:23 25/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության նորմերը ի տարբերություն նախորդի անմիջականորեն չեն գործում. փաստաբան
19:16 21/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈւրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից.պաշտպան
20:58 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է. փաստաբան
18:35 13/06/2020  |  Քրեական խրոնիկոնԳավառի գործը շարունակում է մնալ պետության ինքնասիրության տիրույթում․ Կոչուբաև
00:21 13/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմակի չկրման համար քաղաքացիներին ասֆալտին փռելը ոչ իրավաչափ գործողություններ են. Կոչուբաև
22:42 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում. գաղտնալսվում են նույնիսկ նրա երեխաների հեռախոսները. Վանեցյան
21:03 07/06/2020  |  Միջազգային լրահոսՀայտնի է դարձել ԱՄՆ-ում սեւամորթ կնոջ նկատմամբ ոստիկանների բռնության մասին (տեսանյութ)

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]