ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, ինչպես և դժբախտությունը, որը բերում է պատերազմը. Քադիրովը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի 07/18/2020 14:59 | Միջազգային լրահոս
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը «Թելեգրամի» իր միկրոբլոգում անդրադարձել է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ կոչ անելով ձեռնարկել միջոցներ խաղաղության հասնելու նպատակով։
«Չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, ինչպես և դժբախտությունը, որը բերում է պատերազմը։ Առ այսօր երբևէ մեր ժողովուրդը չի իմացել նման հանգստություն, կարգապահություն, ապահովություն։ Մենք մեր փորձով գիտենք, որ ավելի լավ է կանխարգելել պատերազմը և անել ամենը՝ բարդ խնդիրների խաղաղ լուծման համար։ Այսօր մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սրված իրավիճակին։ Երկու պետություններն էլ մեզ համար եղբայրական են։
Բայց ողբերգական իրադարձությունները, որն այնտեղ կատարվում են, վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ ցավոտ են ամբողջ Կովկասի և ԱՊՀ երկրների համար։ Ես կոչ եմ անում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարությանը և բոլոր դաշնակից պետություններին՝ միջոցներ ձեռնարկել ՝ կոնֆլիկտը կանգնեցնելու համար։ Կոչ եմ անում նաև հոգևորականության ներկայացուցիչներին՝ ասելու իրենց ծանրակշիռ խոսքը։
Պետք է անել ամենը, որ կողմերը ձեռք մեկնեն միմյանց և հասնեն խաղաղության։ Հակառակ դեպքում, եթե այդ հակամարտությունը վերածվի մեծամասշտաբ պատերազմի, ապա արդյունքը հղի է ողբերգական մեծ հետևանքներով ոչ միայն ամբողջ Կովկասի համար։ Մենք հիշում ենք Ղարաբաղի իրադարձությունները, որքան մարդկային կորուստներ բերեց այդ պատերազմը։ Եվ այսօր էլ կրկին կան զոհվածներ, իսկ իրավիճակը շիկացած է։ Ես միշտ կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել իրավապահ մարմինների աշխատակիցների և զինծառայողների համապատասխան պատրաստվածությանը։ Դա անհրաժեշտ է ժողովրդի պաշտպանության և պետության ամբողջականության պաշտպանության նպատակով։ Բայց դա չի նշանակում, որ այդ վտանգավոր ուժը պետք է օգտագործել ցանկացած վեճի լուծման համար։ Լավագույն պատերազմն այն պատերազմն է, որում չի զոհվել ոչ մի զինվոր և չի արձակվել ոչ մի կրակոց։ Հայ-ադրբեջանական սահմանի լարված կոնֆլիկտի մասնակիցները պետք է իմանան, որ, եթե չձեռնարկվեն շտապ վճռական միջոցներ, ապա լարվածությունը կարող է վերածվել մեծ բաց պատերազմի՝ իր բոլոր հետևանքներով։ Կսկսվեն նոր սադրանքներ, կլինեն զոհվածների անվերջանալի հոսանքներ, վիրավորների թիվը վերջ չի ունենա, փախստականներ, որբեր.... բայց հաղթողներ չեն լինի։
Եվս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին՝ անհապաղ միջամտել այս հարցին։ Իմ կողմից, հանուն խաղաղության, պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին։ Այո, ես պատրաստ եմ, եթե պետք է, վերցնել զենքը և կռվել հանուն արդարության և խաղաղության։ Բայց ավելի ողջամիտ կլինի, եթե նստենք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ չենք տա լայնամասշտաբ ողբերգություն»,- գրել է Քադիրովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել