Թեմաներ
Երեքշաբթի 07 / 27 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2021   23:59 Բայդենը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի հետ համագործակցությունը կշարունակվի 07/26/2021   23:49 Այսօր նույն գաղափարից խուսանաված իշխանությունը հայտնագործություն արածի դեմքով խոսում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին. Գեղամ Մանուկյան 07/26/2021   23:38 Կալիֆոռնիայի իշխանություններն օգոստոսից կպարտավորեցնեն պատվաստվել նահանգի բոլոր պետական ծառայողներին 07/26/2021   23:23 Էլեկտրաէներգիայի անջատումները 07/26/2021   23:10 Թունիսի նախագահը քաղաքացիներին կոչ է արել խուսափել փողոցային բախումներից 07/26/2021   22:54 Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում. Համբարյան 07/26/2021   22:40 Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը 07/26/2021   22:28 Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ Ռոմանոս Պետրոսյան 07/26/2021   22:12 Հրդեհ Երասխ գյուղում 07/26/2021   21:59 Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը (լուսանկարներ). ԱՀ ՄԻՊ 07/26/2021   21:56 Հեռախոսազանգերին պատասխանելու փորձ. նորանշանակ փոխնախարարի կենդսագրությունը 07/26/2021   21:44 «Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 07/26/2021   21:35 Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում 07/26/2021   21:22 Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով. Անդրանիկ Թևանյան 07/26/2021   21:07 Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք 07/26/2021   20:42 Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն. Տոկիո-2020 07/26/2021   20:29 Որն է՞ լինելու իշխանության գլխավոր նպատակը. Տիգրան Աբրահամյան 07/26/2021   20:10 Գյումրիում վարձակալված բնակարանում հայտնաբերվել են մոր և նրա անչափահաս որդու դիերը 07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/26/2021   19:59 Օշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   19:32 Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. Խոշոր վթար Նուբարաշենի ՔԿՀ ճանապարհին 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/26/2021   19:20 «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները 07/26/2021   19:02 Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններից մեկը կարճվել է, մյուսն ուղարկվել ԲԴԽ 07/26/2021   18:59 Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով. Ղազարյան 07/26/2021   18:53 Սերգեյ Շոյգուն և Արշակ Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել. Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 07/26/2021   18:49 Սոչիում գտել են ջրհեղեղից զոհված երեխայի մարմինը 07/26/2021   18:49 Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց, նա կշարունակի քննել Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը 07/26/2021   18:45 Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը 07/26/2021   18:39 Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ.Ալեն Սիմոնյան 07/26/2021   18:34 Սպասվում են կարճատև տեղումներ 07/26/2021   18:22 Ընտրակաշառքի գործով կալանավորված Շողիկ Դոխոյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից 07/26/2021   18:16 Ադրբեջանական 2021թ. հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ 07/26/2021   18:09 ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ 07/26/2021   18:04 Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից գերեվարված քաղաքացին վերադարձվել է. բուժզննման է անցնում Ստեփանակերտում 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   17:45 ՔԿ նախագահը փոխել է Սյունիքի քննչական պետին ու անձամբ նրան ներկայացրել աշխատակազմին 07/26/2021   17:37 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածներից 2-ն անչափահաս են.ՔԿ 07/26/2021   17:33 Դատավոր Արմեն Դանիելյանը ծանր է տարել ինքնաբացարկի միջնորդությունը.փաստաբան 07/26/2021   17:21 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ 07/26/2021   17:09 Խրախճանք ժանտախտի ժամանակ. Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, քանզի ընտրել ես քեզ ղեկավար քո ազգի ամենաանբարո անհատներին. Մադաթյան 07/26/2021   17:05 Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով 07/26/2021   17:02 Պատվաստվողները վիճակահանությամբ կստանան  թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր.Ավանեսյան 07/26/2021   17:02 Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց.ԲԴԽ-ն լրատվամիջոցին կծանուցի ԴԱՀԿ-ի միջոցով 07/26/2021   16:53 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգամավորների հետ. Օրակարգը հայտնի չէ 07/26/2021   16:46 Փարամազյանի պաշտպանները չեն մասնակցի դատական նիստին, եթե ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարվի. Սահակյան 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   16:39 «Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց 07/26/2021   16:28 Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
07/25/2021   18:30 «Դոգ» -ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ (փաստաթուղթ) 07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/26/2021   14:57 Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ 07/25/2021   13:25 Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան 07/26/2021   13:38 Դատախազության համակարգում 11 դատախազ չունի իրավաբանի բազային կրթություն 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   12:16 Գիշերը՝ 03.00-ի սահմաններում լարված իրավիճակի, անկանոն կրակոցների պատճառով Սոթքի հանքի 150 աշխատակից տարհանվել է 07/25/2021   19:19 Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ. Լուսինե Հարոյան 07/25/2021   18:49 Մեր երկիր աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան 07/25/2021   10:59 Հայաստանի դավաճանական վաճառքը մոտենում է ավարտին. Թուրք-ադրբեջանական միությունը Սյունիքն ուզում է Վայոց Ձորի հետ միասին 07/26/2021   14:41 Երիտասարդները լքում են գյուղերը. Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/25/2021   21:17 Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   10:27 Գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով.Նարիա Զոհրաբյան 07/26/2021   15:19 Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ»-ի հետ. Ցուցմունքը աբսուրդ է. Վարդանով 07/25/2021   22:50 Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները 07/26/2021   14:13 Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   15:55 Բաքվի դատարանում լրտեսության մեջ մեղադրվող հայ ռազմագերի Գևորգ Սուջյանը ցուցմունք է տվել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին 07/18/2020   17:14  |  ԼՐԱՀՈՍ

Հարց. Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։ 

Պատասխան. Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառվող մարտավարությունն է: Տարիներ շարունակ մենք առերեսվել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի պաշտպանության բանակի ուժերի հետ շփման գծում: 

Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը:

Հարց. Մինչև մարտական գործողությունների սկսվելը Հայաստանը ունեցե՞լ է տեղեկություններ նախապատրաստվող հարձակման մասին:

Պատասխան. Ձեր հարցն ավելի շատ ուղղված է զինվորականներին, քան դիվանագետներին: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես պատրաստ են հետ մղելու  ցանկացած ոտնձգություն։ Իմ կողմից կարող եմ ընդգծել, որ եղել են քաղաքական նախադրյալներ: 

Լարվածության աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին հասցեագրված հարձակումներ և մեղադրանքներ: Ավելին, վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարը տարածքային և պատմական «պահանջներ» է ներկայացնում Հայաստանին: 

Մասնավորապես, խոսքը մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի շրջանի մասին է: Իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում նա նորից դիմեց ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությանը՝ վստահեցնելով իր երկրի բնակչությանն առ այն, որ Ադրբեջանն ի զորու է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  ռազմական ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի, Ադրբեջանը ենթադրեց, որ ունի բավարար կարողություն իր հայտնի մտադրությունները կյանքի կոչելու համար, մասնավորապես՝ ի ցույց դնելու Ադրբեջանի զինված ուժերի ձգտումն ու կարողությունները՝ իրենց կամքը պարտադրելու Հայաստանին և Արցախին: 

Հարց. Ո՞րն է հակառակորդի ենթադրյալ նպատակը։

Պատասխան. Այս մասին ավելի լավ է հարցնել Ադրբեջանի ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս լարվածության աճն ամբողջովին նրանց գործողությունների արդյունքն է: Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչի էին ցանկանում հասնել Բաքվում՝ սահմանին բախումներ հրահրելով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավոր համարեց ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը, սակայն մեծապես գերագնահատեց սեփական ներուժը: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ավանդաբար օգտագործում է Հայաստանի հետ սահմանին անկայունության գործոնը՝ որպես ներքաղաքական գործիք. Ադրբեջանի ղեկավարության զինանոցում առկա հայատյացության քարոզչությունը հարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանությունների ձեռքում հասարակությանը համախմբելու համար: 

Մարտական գործողությունները թույլ են տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանության բռնապետական բնույթը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային գործընկերների արձագանքը: Ոմանք նշում են, որ այն առնվազն թույլ էր:

Պատասխան. Միջազգային հանրության կողմից ինչպես պետությունների, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով անհապաղ և միանշանակ արձագանք տրվեց վերջին օրերի իրադարձություններին: Վերջիններս միաձայն կոչ արեցին դադարեցնել մարտական գործողությունները: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերների հստակ և անզիջում դիրքորոշումը, ովքեր հանդես են եկել ռազմական արկածախնդրության անընդունելիության դիրքերից: Այնուամենայնիվ, առանձին երկրներ հանդես են եկել, առնվազն, ապակառուցողական հռետորաբանությամբ: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ միայն անվերապահ աջակցեց Ադրբեջանին, այլև առաջ քաշեց անթաքույց նկրտումներ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը և նրա աջակիցները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Անընդունելի ենք համարում տարածաշրջանային նման բարդ իրադրությունում Ադրբեջանի ագրեսիվ և հրահրող պահվածքի` ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ հանդես գալը և ափսոսանք ենք հայտնում հնչած նման բնույթի  հայտարարությունների առնչությամբ։ 

Անչափ կարևոր է, որ երրորդ երկրները ձեռնպահ մնան այն քաղաքականությունից, որը հրահրում է անկայունություն, կամ ինչ-որ ձևով արտահայտում է աջակցություն Ադրբեջանին՝ ցեղային ընդհանրությունների հիման վրա, կամ սնում վերջինիս՝ ռազմական ձևով խնդրի կարգավորման պատրանքները:

Հարց. Բաքուն պաշտոնապես սպառնացել է հարձակվել Հայկական ատոմային էլէկտրակայանի վրա: Որքա՞ն լուրջ է Երևանը վերաբերում նմանատիպ սպառնալիքին և ինչո՞վ կարող է պատասխանել:

Պատասխան. Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Տվյալ սպառնալիքն ուղղված է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, ներառյալ` Ադրբեջանի բնակչություն դեմ։ Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում։ 

Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ սպառնալիքը ոչ միայն մատնացույց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը, այլ նաև ընդգծում է միջազգային հանրության այդ անդամի առողջ դատողության և պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությունը։ 

Հարց. Հատկանշական է, որ իրադրության այս նոր էսկալացիան տեղի չի ունեցել Արցախի տարածքում: Արդյոք պետք է այս գործողությունները պայմանավորել հակամարտությամբ: 

Պատասխան. Վերջին օրերի իրադարձությունները, իհարկե, անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախի Հանրապետության դեմ սադրանքի համատեքստում: Ինչպես արդեն վերը նշեցի, ռազմական արկածախնդրությունը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքվի տարածաշրջանային քաղաքականության վարման հիմնական մեթոդը: Մեր տեսանկյունից, միջպետական սահմանին սադրանքը և ՀՀ տարածքում գտնվող պաշտպանական հենակետի գրավման փորձը սպառնալիք են` ուղղված մեր ազգային անվտանգության դեմ: Նմանօրինակ գործողությունները պետք է կանխվեն ՀՀ զինանոցում առկա բոլոր միջոցներով:

Հարց. Որո՞նք են իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները. ռազմական գործողությունների, թե, ասենք, հայկական առաջխաղացում՝ անվտանգության գոտու ձևավորման համար։ 

Պատասխան. Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում: Առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։ 

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաև հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին: 

Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:20 17/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն. ԱԳՆ
03:57 17/07/2020Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները. ՀՀ ԱԳՆ
11:32 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն իր անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում. ԱԳՆ խոսնակ
15:51 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
22:38 13/07/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉինարի և Այգեպար գյուղերի բնակչության հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է. ԱԳՆ խոսնակ
10:13 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները. ԱԳՆ խոսնակ
14:38 12/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱվելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք. Աշոտյանը՝ ԱԳՆ-ի՝ Սոֆիայի տաճարում տեղի ունեցածի վերաբերյալ արձագանքի մասին
18:56 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը
21:37 23/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
11:41 21/06/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում. ԱԳՆ տեղակալ

Արխիվ

[]