Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2020   10:58 Բեյրութում զոհվել է Դելիա Փափազյանը. նա 5-րդ հայ զոհն է 08/05/2020   10:49 Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է 08/05/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 288-ով 08/05/2020   10:41 Բեյրութում պայթյունի հետևանքով մահացել է երեք հայ, վնասվել՝ 100 հայ. ԱԳՆ խոսնակ 08/05/2020   10:41 Բեյրութում հայտնել են 4-րդ հայ զոհի մասին 08/05/2020   10:35 Պետք է անենք ամենը՝ Բեյրութի վերքերը բուժելու համար. Կարո Փայլան 08/05/2020   10:28 Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի. The Guardian 08/05/2020   10:25 Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով. Ավինյան 08/05/2020   09:59 Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել 08/05/2020   09:55 Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան 08/05/2020   09:47 Շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. Աննա Կոստանյան 08/05/2020   09:36 Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը. «Ժողովուրդ» 08/05/2020   09:31 Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածուներին. «Ժողովուրդ» 08/05/2020   09:27 «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված. «Ժողովուրդ» 08/05/2020   00:11 Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ 08/04/2020   23:58 Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից. վարչապետի ցավակցական գրառումը 08/04/2020   23:50 Ամուլսարի բողոքի ակցիան կշարունակվի վաղը. Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացվեց 08/04/2020   23:34 Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյանը՝ ՍԴ դատավորների ընտրության մասին 08/04/2020   23:21 Աղջիկը ծնվել է միանգամից երեք ատամներով եւ զարմացրել ծնողներին ու բժիշկներին 08/04/2020   23:00 Լիբանանում պայթյունների հետևանքով զոհված հայը՝ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանն է 08/04/2020   22:44 Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 08/04/2020   22:37 Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների հետ. ԱԳՆ խոսնակ 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   22:05 Ամուլսարում իրավիճակը խիստ լարված է՝ ակտիվիստներն իրենց ուժերով հրում են վագոն տնակը 08/04/2020   21:57 «Եթե այս հարցը այդպես էլ լուծում չստանա, բանը կհասնի նրան, որ քաղաքացիական անհնազանդություն կլինի, Երևանում փողոցներ կփակվեն». Ամուլսարում իրավիճակը լարված է 08/04/2020   21:51 «Մի խումբ դժգոհ անձինքն ապօրինություն են իրականացնում, որովհետև նրանք տվյալ տարածքի նկատմամաբ որևէ իրավունք չունեն». «Լիդիան Արմենիա»-ի փաստաբան 08/04/2020   21:44 Ամուլսարում ակտիվիստները որոշել են իրենց ուժերով հրել վագոն տնակը 08/04/2020   21:34 Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել 08/04/2020   21:25 Բեյրութում մեծ պայթյուն է եղել 08/04/2020   21:05 Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական.Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   20:48 Վայոց ձորի Ոստիկանության վարչության պետը քննարկում է Ամուլսարի հետ կապված այսօրվա միջադեպը 08/04/2020   20:42 Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 08/04/2020   20:35 «Եկեք այս հարցը լուծենք դիվանագիտորեն, առանց արյուն թափելու». Նախկին ազատամարտիկը՝ Ամուլսարի դեպքերի վերաբերյալ 08/04/2020   20:28 Գռզոյի եղբայրը հարցաքննվել է մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանի շորթման գործով 08/04/2020   20:18 «Մեսչյանը հաճախ ստորագրում էր իր համար անընդունելի որոշումների տակ, որովհետև կար քաղաքապետի որոշումը». Դավիթ Խաժակյան 08/04/2020   20:10 Սպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ 08/04/2020   20:06 Ռաֆայելը Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել, սա անհետևանք չի մնալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/04/2020   19:58 Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել 08/04/2020   19:54 Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը. Վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 08/04/2020   19:48 «Չենք գնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել» Ջերմուկի բնակիչներ 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/04/2020   19:21 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք 08/04/2020   19:12 Ամուլսարից բերման է ենթարկվել 10 քաղաքացի 08/04/2020   19:03 4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել 08/04/2020   19:00 Բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Վարագյանը 08/04/2020   18:48 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը 08/04/2020   18:45 Երկրորդ նախագահի գործով տուժողների դատավարական կարգավիճակը փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվեց. Այն կշարունակվի հաջորդ նիստին 08/04/2020   18:39 Լարված իրավիճակ. Ոստիկանները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը 08/04/2020   18:29 Ամուլսարում կրկին լարված իրավիճակ է 08/04/2020   18:22 Վարչապետն ավելի հասանելի է, քան քաղաքապետը. Վահե Գևորգյանն ահազանգում է
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/03/2020   20:49 Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/03/2020   21:27 Տղամարդը 11-րդ հարկից ցած է նետվել 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան

Պաշտպանը պահանջում է Հայկ Սարգսյանին արդարացնել. դատաքննությունն ավարտվում է 07/17/2020   18:34  |  Դատական ռեպորտաժներ

Պետական որոշ մարմինների՝ ոստիկանության, ՔԿ և դատախազության մի շարք պաշտոնատար անձինք Հայկ Սարգսյանի գործով բաց են թողել, անտեսել են գործող օրենքները, խախտել իրավական տարրական նորմերը՝ փորձելով օրինական և անօրինական բոլոր միջոցներով հասնել իրենց առջև դրված խնդիրներին, այն է՝ կարճված քրեական գործի վարույթն ամեն գնով վերսկսել, որ Հայկ Սարգսյանը կալանավորվի, ապա՝ դատապարտվի ազատազրկման։ Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատարանն ավարտել է ապացույցների հետազոտման փուլը ու ներկայումս կողմերը հանդես են գալիս ճառերով. Այսօր պաշտպանական ճառով է հանդես եկել փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ դատարանը չի հանդիսանա անօրինականությունների շղթայի վերջին օղակը և կկայացնի բացառապես օրինական դատական ակտ։

Սարգսյանը վստահեցրեց, որ ներկայացվող նյութական և դատավարական իրավունքի էական և կոպիտ խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կարող թույլ տալ դատարանին որևէ այլ արդարացի, օրինական ակտ կայացնել, քան արդարացումն է։
Նա նշեց, որ այդ խախտումները թույլ են տրվել ոչ թե դատական քննության ընթացքում, այլ՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից և շարունակվել են ամբողջ նախաքննության ընթացքում, այդ խախտումներն անհնար են վերացնել նույնիսկ դատավարության ընթացքում։

Սարգսյանը նշեց, որ մեղադրանքի կողմը պարտավոր էր ստուգել պաշտպանության կողմի այն պնդումները, որ Սիմոնյանի կողմից դատախազություն ներկայացված դիմումում նշված հագամանքները վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել դեռևս 2007թ նախաքննության ընթացքում, որ այդ կապակցությամբ քննություն է իրականացվել, այդ տվյալներն առկա է եղել քրեական գործում և Սարգսյանի կողմից Սիմոնյանին կրակելու հանգամանքը չի հիմնավորվել, ինչի հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել։

«Հարկ է փաստել, որ ոչ նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելիս, ոչ էլ ներկայումս քրեական հետապնդում իրականացնող մարմինները վարույթը կարճված քրեական գործը ոչնչացված լինելու պատճառով հնարավորություն չեն ունեցել և չունեն պարզելու՝ Սիմոնյանի հայտնած տեղեկատվությունը նոր է ի հայտ եկել, թե ոչ։ Նման պայմաններում խոսք անգամ չի կարող գնալ արդար դատաքննության մասին»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այս հիմքով քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը ՝դադարեցման։
Սարգսյանն արձանագրեց, որ քրեական գործը ոչնչացված լինելու պատճառով դրանք հնարավոր չի եղել ուսումնասիրել դատաքննության ընթացքում և, որքան էլ դատախազությունը փորձի հակառակ պնդումներ կատարի, անհնար է առանց որևէ կասկածի, վստահորեն պնդել, որ Սիմոնյանի կողմից նշված տեղեկությունները քրեական գործում առկա չեն եղել և նոր ի հայտ եկած հանգամանքներ են։

«Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով նույնիսկ չի կարողացել հերքել պաշտպանության կողմի հայտարարությունները և այդ իսկ պատճառով հենց մեղադրանքի կողմի մոտ առկա կասկածները չեն փարատվել, ուստի՝ պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նկատելով, թե ով կարող է բացառել, որ սպանության փորձ կատարելու համար անհիմն դատապարտելուց հետո հանկարծ ի հայտ չեն գա այն փաստաթղթերը, որ Հայկ Սարգսյանը նշված գործով դեռևս հարցաքննվել է, որ նշված հանգամանքներն այն ժամանակ արդեն հայտնի են եղել։

«Անձը չի կարող դատապարտվել ընդամենը մեղադրանքի կողմի ենթադրությունների, համոզմունքների, գուշակությունների հիման վրա, ուստի՝ այս քրեական գործը նշված հիմքով ենթակա է կարճման, իսկ Հայկ Սարգսյանը՝ արդարացման»,- հայտարարեց պաշտպանը։

Նա նշեց, որ գործում առկա ապացույցներից անհնար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարել, որ հենց Սարգսյանն է կրակել Սիմոնյանի ուղղությամբ, իսկ, եթե մի պահ պայմանականորեն ընդունեն, որ Սարգսյանն է կրակել նրա ուղղությամբ, ապա առկա ապացույցները որևէ կերպ չեն ապացուցում սպանության դիտավորության մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը, հրապարակելով մեղադրական ճառը, հիմնավորված է համարելով սպանության համար Սարգսյանին առաջադրված մեղադրանքը և պահանջել նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ նման երկարատև ժամկետով ազատազրկում պահանջելուց առաջ դատախազը գործի քննության ընթացքում պետք է համոզվեր, որ պահպանվել է արդար դատաքննության իրավունքը, որ առկա չեն քրեաիրավական այնպիսի խախտումներ, որոնք թույլ չեն տալիս սույն քրեական գործով օրինական և արդարացի դատական ակտ կայացնել։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:12 19/06/2020  |  Դատական ռեպորտաժներՄեղադրող կողմը պահանջում է մեղավոր ճանաչել Հայկ Սարգսյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով
18:59 06/03/2020Ուժային կառույցն է որոշում՝ ինչպես պետք է բերման ենթարկի անձին և դա կախված է գործի առանձնահատկություններից. Հայկ Սարգսյան
18:41 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄիակ օրինական լուծումը՝ արդարացումն է. Հայկ Սարգսյանի փաստաբան
16:10 20/02/2020  |  Դատական ռեպորտաժներՀայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. Դատախազները ժամանակ խնդրեցին մեղադրական ճառի համար
15:55 20/02/2020  |  Դատական ռեպորտաժներՀայկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում
15:50 20/02/2020  |  Դատական ռեպորտաժներԱլեքսանդր Սարգսյանի որդին կրակել է՝ թմրանյութի ազդեցության տակ. տուժողի հայր
15:17 20/02/2020  |  Դատական ռեպորտաժներՍկսվել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը
15:01 27/12/2019  |  ՄեկնաբանությունG class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի. Հայկ Սարգսյան
20:22 04/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրտահայտած մտքի համար պատգամավորին նման հանրային կամ կիբերհալածանքի ենթարկելն արդարացված չէ. Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
15:04 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍա իմ երազած Հայաստանն է , որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]