Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

«Ադրբեջանը չի դադարում ի ցույց դնել իր ռազմական հանցագործությունները՝ ոչ միայն արցախահայության, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ». Լարիսա Ալավերդյան 07/16/2020   16:41  |  Հարցազրույց

Հայ – ադրբեջանական սահմանին հրահրված ռազմական գործողությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։

- Տիկին Ալավերդյան, մարդու հիմնարար իրավունքների խախտման ի՞նչ դեպքեր եք նկատել այս օրերին հայ – ադրբեջանական սահմանին հրահրված ռազմական գործողությունների ընթացքում, այն պարագայում, երբ Բերդում, Չինարիում և այլ գյուղերում ունենք հրետակոծություններից տուժած բնակելի տներ և տարածքներ։

- Նախ և առաջ հստակեցնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունության տիրույթի մեջ են մտնում բոլոր իրավունքների խախտումները, տվյալ դեպքում սրանք ոչ միայն կյանքի իրավունքի խախտումներ են, այլ նաև սոցիալ տնտեսական իրավունքների խնդիրներ, որոնք տեղի են ունենում ոչ թե երկրի ղեկավարության կամ հանրային իշխանության կողմից, այլ ռեալ է այն վտանգը, որ ներկայացնում է հարևան պետությունն՝ իր գործողություններում։ Սրանք սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներ են։ Եվրոպական կոնվենցիայում մարդու իրավունքների պաշտպանության առաջին արձանագրությունը վերաբերում էր սեփականության իրավունքին։ Հիշեցնեմ, որ տարիներ առաջ ՄԻԵԴ-ը դիտարկել է երկու բողոք՝ Ադրբեջանի քաղաքացու կողմից, ով բողոքել էր Հայաստանի իշխանությունների դեմ և Հայաստանի քաղաքացին, որ բողոք էր ներկայացրել ադրբեջանական իշխանությունների դեմ։ Այսինքն, մենք ունենք նախադեպ, երբ եվրոպական դատարանը դիտարկել է այդ գործերը, որպես այլ պետության իշխանությունների կողմից ոտնահարված սեփականության իրավունք։

- Եթե անցնենք բուն ռազմական թեմային, ապա պետք է արձանագրենք, որ ակնհայտ կերպով անտեսված է Վիենա- Սանկտ Պետերբուրդ –Ժնև եռակողմ պայմանավորվածությունը՝ շփման գծում դիտարկող սարքեր տեղադրելու վերաբերյալ։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր համար այս բացթողումը։

- Այս փաստը ես նկատել եմ դեռևս երկու տարի առաջ։ 2016 թվականի ռազմական դրվագից հետո, որը կարելի էր որակել որպես Ադրբեջանի կողմից զինված ագրեսիա, ստեղծվեց դիվանագիտական մի իրավիճակ, երբ վերջապես կարելի էր հասնել ավելի գործուն մեխանիզմների ներդրման, որով կհասկանայիք, թե վերջապես ո՞վ է խախտում առաջին հարվածի ռեժիմը։ Փոխարենն, ամեն անգամ մենք ստիպված ենք լինում արդարանալ ադրբեջանական կողմի նախահարձակ ռազմական ագրեսիվ վարքի համար։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանը դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, հայտնելով որ նախահարձակ կողմը Հայաստանն է եղել։ Սա նշանակում է, որ արդիականության առումով ավելի քան հարմար պահ էր եկել, որպեսզի վերջապես միջազգային հանրության կողմից՝ կլինեն դա համանախագահները կամ մեկ այլ կառույց, որոնք զբաղվում են արցախյան հակամարտության գործով, որոշակիորեն ավելի կոշտ կդնեին հարցը՝ թե ո՞վ է նախահարձակ կողմը։ Սա հնարավորություն կտար, որ միջազգային պայմանավորվածության ուժ ունեցող՝ զինադադարի մասին Բիշքեկի արձանագրության պայմանավորվածությունները վերջապես լինեն անխախտելի։ Համանախագահները երեք անգամ պնդեցին այս դրույթը և, ի վերջո, չնայած որ Ադրբեջանը չէր տալիս իր վերջնական համաձայնությունը, բայց և այնպես, կար արդեն հստակ պայմանավորվածություն, որ դիտարկման ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձվեն։ Դա բավականին դրական առաջխաղացում էր այդ դաշտում, որովհետև մինչ այդ խոսակցությունները գնում էին միայն Մադրիդյան սկզբունքների շուրջ։ Երբ 2018 թվականին նոր իշխանությունները հայտարարեցին իրենց մոտեցումները արցախյան հակամարտության հարցի շուրջ, ըստ որի՝ նրանք բացարձակ նոր էջից են սկսում բանակցային գործընթացը, բացարձակապես խոսք չգնաց այս կարևոր ձեռքբերումների մասին։ Ստացվում է, որ անտեսվեց բավականին բախտորոշ մի պահ, որն արդեն իսկ օգտագործվել էր հայկական կողմից և, համաձայնվել էր Մինսկի խմբի համանախագահների հետ։ Սա վերին աստիճանի սխալ քաղաքական քայլ է այն առումով, որ սա Ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանի նկատմամբ շատ կարևոր ձեռքբերում էր։ Այսինքն, մենք բաց ենք թողել այնպիսի մի կարևոր պայմանավորվածություն, որի հետ ոչ մի կերպ չէր համաձայնվում ագրեսոր Ադրբեջանը։ Արդյունքում, այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը՝ փորձելով ևս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանն է եղել նախահարձակ կողմը, խոսում է այն մասին, որ սա կոպիտ դիվանագիտական և քաղաքական սխալի արդյունք է։ Օրվա իշխանություններն օր առաջ պետք է հետ վերադարձնեն այդ պայմանավորվածությունները, որի բացակայության փաստը Իլհամ Ալիևը ծառայեցնում է իր բազմանպատակ ապօրինի գործողությունների շահերի սպասարկմանը՝ ներքին խնդիրների ուղղությամբ ուշադրության շեղումը, Թուրքիայի նեղ դերակատարությունը և այլն։

- Տիկին Ալավերդյան, ինչպես մենք, այնպես նաև միջազգային հանրությունը հերթական անգամ ականատես եղավ այն փաստին, որ ադրբեջանական կողմն, այսպես ասած, թիրախավորում է իր իսկ բնակչությանը՝ հրետանու մարտկոցները տեղադրելով բնակելի տարածքներին շատ մոտ ուղղություններով։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց այս քայլը։

- Սա միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում է։ Ավելին, կան մշակած սկզբունքներ, որտեղ ուղղակիորեն նշվում է, որ այդօրինակ գործողությունները՝ թիրախավորել խաղաղ բնակչությանը, համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Կա վաղուց մշակված ՝ 156 –րդ նորմն է, որտեղ խոսք է գնում հենց այդ մասին՝ երբ պետությունը չի ապահովում կամ հակառակը՝ իր գործողություններով վտանգի տակ է դնում իր իսկ խաղաղ բնակչությանը։ Այստեղ մենք նոր բան չենք հնարում, ուղղակի պետությունն ու մեր իշխանությունները հետևողական չեն այդպիսի բազմաթիվ խախտումների նկատմամբ, այդ թվում նաև՝ պատանդառության և կտտանքների դեպքերի առնչությամբ, որոնք կիրառվում են ադրբեջանական կողմից։ Այս ամենը փաստարկված ֆիքսելու և հավաքագրելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր մեխանիզմ, մինչև անգամ հատուկ մարմին։ Հայաստանի համար անհրաժեշտություն է՝ ունենալ հատուկ մարմին, որը կզբաղվի միայն Ադրբեջանի կողմից ոտնահարված մարդու հիմնարար իրավունքի դեպքերի արձանագրությամբ, որը փաստացի հիմքեր կստեղծի, որպեսզի երբևէ որևէ միջազգային ատյան հավասարության նշանով կամ կրավորական դիրք ընդունելով չհավասարեցնի պաշտպանվողի և ագրեսորի վարքը։ Ադրբեջանն էլ ի՞նչ անի, որպեսզի մենք վերջապես հասկանանք, որ իր կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունները միջազգային ատյաններում ոչ թե առանձին-առանձին հատվածական ներկայացվելու դրվագներ են, այլ մի ամբողջական համակարգ ստեղծելու հրամայական։ Սա ամբողջական մի քաղաքականություն է, որը պետք է միտված լինի շարունակելու և ավարտին հասցնելու նաև Ադրբեջան պետության կողմից մարդկության դեմ թույլ տված հանցագործությունները՝ ցեղասպանական գործողություններն ի ցույց դնող բոլոր արարքները։

Չմոռանանք, որ այս վարքագիծն Իլհամ Ալիևը որդեգրել և կյանքի է կոչել իր պաշտոնավարման առաջին իսկ տարում կատարված զազրելի սպանդով ՝ Գուրգեն Մարգարյանի ողբերգական սպանությամբ։ Ցավոք սրտի, մինչ այսօր Հայաստանում այդ ամենին մոտենում են խիստ հատվածաբար, դրվագ առ դրվագ, որը ծայրահեղ սխալ որդեգրած կեցվածքի կամ անգործության արդյունք է։ Հայաստանի համար օրհասական դարձած 2016 թվականից հետո նախկին իշխանության կողմից փորձեր արվեցին մտնել այս դաշտ և այս ուղղությամբ նրանց հաջողվեց ստանալ Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունը, բայց, ինչպես տեսանք, այդ ամենը նոր իշխանության նախաձեռնությամբ դեն նետվեց, ինչի արդյունքում ականատես ենք լինում ևս մեկ ողբերգության՝ սահմանային չորս զոհերի։

- Տիկին Ալավերդյան, Ադրբեջանի ժողովուրդը ոտքի է կանգնել և պահանջում է Ղարաբաղի վերադարձը։ Հաշվի առնելով, որ ժողովրդավար պետությունների կողմից որդեգրած կանոններով հանրային կարծիքը գերակա դեր կարող է ունենալ, արդյո՞ք սա ուղղորդված հավաք չէր, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը երբեք չի փայլել ժողովրդավարական սկզբունքների դրսևորմամբ և այնտեղ ազատ կամքի դրսևորման հավաքներ, կարելի է ասել, երբեք չեն եղել։

- Որ այդ ամենն ուղղորդված գործողությունների արդյունք է, այս մասին խոսում են նախևառաջ հենց ադրբեջանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները։, այնպես որ դա հայկական կողմի գյուտը չէ։ Որ դրանք ուղղորդված քայլեր են, խոսում է նաև այն հանգամանքը, որ Ղարաբաղը հետ պահանջելու կոչերով սկիզբ առած հայրենասիրական հանրահավաքը վերածվեց հակաիշխանական կոչերով ցույցի և ավարտվեց բախումներով։ Չմոռանանք, որ Ադրբեջանում սկիզբ առնող ցանկացած քաղաքական պրոցես խարսխված է հակահայկականության վրա։ Սակայն, սա չէ, որ մեզ պետք է անհանգստացի, թե այնտեղ սկիզբ առած հավաքը կարող է ուղղորդված լինել։ Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն խորքային այն պատճառները, որոնք սնում են այդ գործողությունները։ Նորից եմ կրկնում՝ Ադրբեջանի հակաիշխանական ցանկացած շարժում սնել և սնվելու է հայատյացության կոչերով։ Սրա խորքային պատճառներն է պետք հասկանալ։ Ընդ որում, մենք դա պետք է դարձնենք ամենօրյա սիստեմատիկ աշխատանք։ Այլ կերպ ասած, այս նպատակով պետք է ստեղծվի հատուկ մարմին՝ հավաքագրելու հիմնավոր մեղադրական փաթեթներ առ այն, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի դադարում ի ցույց դնել իր ռազմական հանցագործությունները ոչ միայն արցախահայության, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ։

- Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի կողմից որդեգրած դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական գործողությունների նկատմամբ։ Սկզբից հայտարարվեց, որ արտահերթ նիստ կգումարվի, հետո այն անորոշ ժամանակով չեղարկվեց, հետո ՀԱՊԿ-ը հանդես եկավ խիստ կրավորական հայտարարությամբ, որով կոչ արեց երկու կողմերին դադարեցնել կրակը ու այս ամենն այն պարագայում, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ երկիր է։

- Իսկ դուք ունե՞ք հստակ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին։ Ես չունեմ։ Դուք ունե՞ք տեղեկություն, որ Հայաստանն ինքն է դիմել ՀԱՊԿ-ին՝ արտահերթ նիստ գումարելու համար։ Ես չունեմ։ Փոխարենը, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում շարունակական բնույթ են կրում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ուղղակի վատթարացման տանող հրահրումները, իսկ օրվա վարչապետը նույն ամբիոնից ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ի կազմից։ Հիմա մենք ինչպե՞ս ենք պատկերացնում իրավիճակը՝ հայտարարվել էր, որ պետք է արտահերթ նիստ գումարվի՝ քննարկելու համար հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունները։ Նիստն, ըստ երևույթին, չեղարկվել է այն պատճառով, որ որոշ պետություններ հարցրել են՝իսկ ի՞նչ հիմքով է արտահերթ նիստ գումարվում։ Քանի որ մենք այս պահին չունենք հստակ տեղեկություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին, ապա այդ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանն առայժմ հարմար չի գտնում դիմել ՀԱՊԿ-ին, որովհետև հենվելով բացառապես սեփական ուժերի վրա, ուզում է ցույց տալ Ադրբեջանին, որ ուժային մեթոդներով Հայաստանի հետ խոսելը և դրա հետ կապված ինչ - ինչ սին հույսեր փայփայելը սխալ մարտավարություն է։ Ես հիմա չեմ ուզում քննարկել՝ ճի՞շտ որդեգրած մոտեցում է սա Հայաստանի կողմից, նման իրավիճակում՝ չդիմելու ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։ Մեր հարցը զուտ ՀԱՊԿ-ին էր վերաբերում, այսպիսով՝ ՀԱՊԿ-ի կողմից որդեգրած վարքագիծը պետք է համապատասխանի այդ կառույցի կողմից ընդունված կանոնադրական նորմերին, ըստ որի՝ ՀԱՊԿ-ին պետք է դիմել։ Որքանով ես եմ հասկանում, Հայաստանի Հանրապետության կողմից այդպիսի գործառույթային քայլեր չեն ձեռնարկվել։

- Եթե հիմա փորձենք օբյեկտիվ գնահատական տալ, կտեսնենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն այս ռազմական ոտնձգության դեմ միայնակ է մնացել, և եթե այս ֆոնին հիշենք նաև Թուրքիայի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի՝ ինքն անվերապահ աջակցում է Ադրբեջանին, մինչև անգամ՝ ռազմական օգնության տրամադրումը, ապա պատկերը խիստ մտահոգիչ է դառնում։

- Դրա համար եմ ես ասում՝ իսկ մենք ինքներս հիմա փնտրո՞ւմ ենք դաշնակից երկիր կամ արդյո՞ք մենք որպես ռազմավարական գործընկեր մեզ դաշնակից տեսնում ենք ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, ում որին այս իրավիճակում պետք է դիմել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արած հայտարարությանը, ապա սա պետք է դիտարկել ոչ միայն որպես զուտ աջակցության կոչ՝ եղբայր պետությանն, այլ նաև բազմաթիվ միջազգային նորմերով հաստատված պայմանագրերի իրականացման փորձ։ Թուրքիան, իհարկե, այս հայտարարությունը չի անում առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման։ Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը ստեղծված իրավիճակում նմանօրինակ քայլեր չի ձեռնարկում, կնախընտրեմ չմեկնաբանել։ Ինչպես տեսնում ենք հայկական կողմից անհայտության շղարշով պատված իրավիճակ կա, և ահա այդ անհայտության հողի վրա է, որ մեզանում՝ որպես հանրային կարծիք, նոր ալիք են ուզում բարձրացնեն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Հայաստանում կա ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին հակադրվելու ցանկություն։

- Եվ վերջում, ի՞նչ եք կարծում՝ ռազմական ագրեսիան կտեղափոխվի՞ Արցախի հետ շփման գիծ, թե՞ կմնա և կավարտվի Հայաստանի հյուսիսային սահմանում։

- Իսկ երբևէ Արցախից այդ վտանգը հեռացե՞լ է... Այնպես որ, եթե հանկարծ այնտեղ ռազմական գործողություններ բռնկվեն, եկեք դա չներկայացնենք իբրև թե անսպասելի մի բան և կլորացրած աչքերով նայենք այդ ամենին...

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:34 16/07/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանը կիրառում է հարվածային ԱԹՍ. ՀՀ ՊՆ
15:22 16/07/2020  |  ՄեկնաբանությունՀորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը. Արծրուն Հովհաննիսյան
14:54 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍԻմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով. Գարուշ Համբարձումյանի հորեղբայր
14:51 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍ30 բնակարան վերականգնման կարիք ունի, որից երկուսը հավանաբար զրոյից կկառուցվեն. Տավուշի մարզպետ
14:37 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման դեպքում թույլ կտրվի ադրբեջանական զոհերին ու վիրավորներին տարհանել մարտադաշտից. ՊՆ
13:42 16/07/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել են խաղաղ բնակիչների տները, ստեղծվել է վնասի գնահատման հանձնաժողով.Չոբանյան
12:03 16/07/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀակառակորդի կրակից վնասվել է Այգեպարի մանկապարտեզի շենքը
10:59 16/07/2020  |  ՄեկնաբանությունԱմեն տարի կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական
10:19 16/07/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկը. ՊՆ խոսնակ
10:06 16/07/2020  |  ՄեկնաբանությունՄարտերն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]