Թեմաներ
Երկուշաբթի 08 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/10/2020   14:51 Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 08/10/2020   14:40 Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, դա 2018-ի հունվարից ամենաբարձր ցուցանիշն է. ՊԵԿ 08/10/2020   14:37 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 08/10/2020   14:24 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել 08/10/2020   14:17 «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան 08/10/2020   14:14 Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ 08/10/2020   14:08 Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ 08/10/2020   13:53 Սևրի դաշնագիրը ստորագրողները հակաերիտթուրքերն էին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են երիտթուրքերի դեմ. թուրքագետ 08/10/2020   13:48 Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից 08/10/2020   13:45 Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը 08/10/2020   13:42 Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին 08/10/2020   13:32 Սևրի պայմանագիրը շարունակում է մնալ մեր պահանջատիրության իրավաքաղաքական կարևորագույն հենքը. Աշոտ Մելքոնյան 08/10/2020   13:21 Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ 08/10/2020   13:17 «Ալեքս Հոլդինգ»-ը տուգանվել է շաքարավազի գնի չհիմնավորված իջեցման համար 08/10/2020   13:12 Գործնագործ ԱԺ բակում՝ հանուն Ամուլսարի պաշտպանության 08/10/2020   13:09 Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստն ընթանում է՝ առանց պաշտպանի. Մեղադրող կողմը դեմ է դատարանի նման որոշմանը 08/10/2020   12:57 Լիբանանահայերը նույն ճակատագիրը կունենան՝ ինչ սիրիահայերը 08/10/2020   12:45 Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ՊՆ տեղակալը razm.info 08/10/2020   12:22 Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը էական վնաս է պատճառել համաքաղաքացուն 08/10/2020   12:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին 08/10/2020   12:11 Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան 08/10/2020   12:02 Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Մարինե Սուքիասյան 08/10/2020   11:55 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա 08/10/2020   11:46 Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս 08/10/2020   11:42 COVID-19-ի կանխարգելման և այլ խնդիրներ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում («Նուբարաշեն»). Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքները 08/10/2020   11:38 Հանրությանն է ուղղված Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության կոչը 08/10/2020   11:25 Կորոնավիրուսից մահացած 5 պացիենտներից ամենատարեցը եղել է 85 տարեկան կին 08/10/2020   11:18 Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել 08/10/2020   11:14 Ալրաղացի Լյովիկը կալանավորված է 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/10/2020   10:25 Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը, 42%-ով՝ կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները 08/10/2020   10:21 Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Գևորգ Գրիգորյան 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/10/2020   10:03 Արամ Ա. Կաթողիկոսի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել 08/10/2020   09:58 Նախագահ Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին» 08/10/2020   00:22 Մինսկում ՕՄՕՆ-ի հետ բախումների հետևանքով կան վիրավորներ (տեսանյութ) 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   22:52 Դավիթաշեն-Աշտարակ խճուղու նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/09/2020   22:46 Արամ Ա կաթողիկոսը Բեյրութում պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցել 08/09/2020   22:37 Փրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15 տարեկան պատանու դին 08/09/2020   22:30 Բրազիլիայում սգո օր են հայտարարել ի հիշատակ կորոնավիրուսից հարյուր հազար մահացածների 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/09/2020   21:36 Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ (լուսանկարներ) 08/09/2020   20:59 Այլազգին Հայաստանի մեջ ինտեգրվելուց, ասիմիլացվելուց հետո այլ ճանապարհ բացի քաղաքական ազգայնականություն՝ չունի 08/09/2020   20:44 Կիեւում ընդդիմության գրասենյակի մոտ ռումբ են գտել 08/09/2020   20:17 Մոսկվայից չարտերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի 08/09/2020   20:10 Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն
08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան

Պատգամավորները չարաշահել են իրենց լիազորությունները եւ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փոխել Սահմանադրությունը. ՀՔԾ-ն խուսափեց իրավական գնահատական տալ 07/15/2020   22:53  |  ԼՐԱՀՈՍ

Գործադիր եւ օրենսդիր իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ երեք կուսակցությունների ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվի։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։

Փաստական հանգամանքների համատեքստում երեք կուսակցությունները մատնանշել էին դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կողմից դատարանների վարչական շենքերի արգելափակումը մի քանի ժամով, որի հետևանքով մայիս-հունիս ամիսներին հրաժարական են ներկայացրել դատական իշխանության կարևոր սահմանադրական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ինը գործող անդամներից հինգը։ 2019 թվականի հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի առջև երդմամբ պաշտոնը ստանձնելիս, հայտարարեց, որ ՍԴ 9 դատավորներից 7-ը (նախքան 2015թ․ խմբագրությամբ Սահմանադրությունն ուժի մեջ մտնելը նշանակվածները) իրավասու դատավորներ չեն։ Այնուհետև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարեցին «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» մասին և տարբեր եղանակներով շուրջ մեկ տարի շարունակ փորձեր են կատարել «լուծելու» իրենց իսկ հռչակած «Սահմանադրական դատարանի ճգնաժամը»։

2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, որը չէր անցել որեւէ հանրային քննարկում եւ նույն օրն այն ընդունվել է երկու ընթերցմամբ՝ առանց Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը ստանալու, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն Ազգային ժողովին թույլ չեն տալիս փոփոխել Սահմանադրությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։
Բացի այդ՝ հանցագործության մասին հաղորդման մեջ հիշատակվել էր, որ հակառակ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջների, նախագիծը չի ուղարկվել Հանրապետության նախագահի ստորագրմանը: Նույն օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից նախաձեռնվել և իրականացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի փոփոխություն, որի ուժով դրանից առաջ ընդունված նախագիծը հրապարակվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:
2020 թվականի հունիսի 23-ին և հետագա օրերին «Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորներ և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ նախագծի ընդունմամբ դադարել են Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն այլևս չի հանդիսանում Սահմանադրական դատարանի նախագահ:

Դիմումատուներն արձանագրել են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86 հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: Հակառակ դեպքում նման նախագիծը չի կարող ընդունվել: Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ, ունենալով ձայների անհրաժեշտ մեծամասնություն, դեմ են քվեարկել ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին, ինչը առկա իրավակարգավորումների համատեքստում նշանակում էր, որ նախագիծը չէր կարող երկրորդ ընթերցմամբ քվեարկվել: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծին դեմ քվեարկելուց անմիջապես հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, Սահմանադրությամբ և օրենքով չունենալով նման լիազորություն և քաջատեղյակ լինելով գործող օրենսդրության պահանջներին, ձայների 2/3 մեծամասնությամբ կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին: Այդ գործողություններով նախագծին կողմ քվեարկած պատգամավորները ըստ էության արգելափակել են Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության 168–րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված լիազորության (որոշելու սահմանադրական փոփոխության համապատասխանությունը Սահմանադրությանը) իրականացումը, Սահմանադրական դատարանի փոխարեն որոշել են, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, որի հետեւանքով տեղի է ունեցել Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առնվազն փորձ, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված հանցակազմին։

Բացի այդ՝ երեք կուսակցությունները փաստել են, որ ի դեմս ԱԺ նախագահի և 88 այլ պատգամավորների,խորհրդարանը կատարել է Սահմանադրությանը և օրենքներին ակնհայտորեն չհամապատասխանող գործողություններ՝ դրանով իսկ խաթարելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման իրական ու լեգիտիմ հնարավորությունը։ Դրանով փաստացի վերացվել է նաև Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված՝ «Հայաստանի Հանրապետությունը ․․․ իրավական պետություն է» հիմնադրույթի գործողությունը։ Այսպիսով, տեղի է ունեցել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում նախատեսված նորմերի փաստացի վերացում, որն արտահայտվել է իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասում նկարագրված հանցակազմին։

Ավելին՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող բազմաթիվ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների առերևույթ օժանդակությամբ, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում նկարագրված հանցակազմին։

Երեք կուսակցությունները արձանագրել էին, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1 հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ, որոնց առթիվ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ կատարելու պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազությունն այս հաղորդումը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ էլ որոշել են մերժել քրգործի հարուցումը։ Նշված որոշման դեմ կուսակցությունները կարող են բողոք ներկայացնել դատախազին, ապա նաեւ՝ դատարան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:27 30/06/2020  |  ՔաղաքականԼուրջ նահանջ է երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից. Եվրոպական միջազգային կառույցը քննադատել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները
18:24 27/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն
23:24 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական իրավունքն ում շունն է, որ կարողանա Փաշինյանի կյանքում ինչ որ բան փոխել. Արթուր Ղազինյան
15:37 11/03/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը քննության կառնի Նախագահի դիմումը
10:11 18/01/2020  |  ՄամուլՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Փաստ»
09:52 14/11/2019  |  ՄամուլՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին. Այն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ»
19:36 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս, ՍԴ-ն ինչպես հիմնադրման օրից գործել է, շարունակելու է գործել Հայաստանի ժողովրդի դե՞մ. Նիկոլ Փաշինյան
17:49 07/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական. Պարգեւ Օհանյանը` ՍԴ որոշման մասին
15:45 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության մայորը վիճարկում է լիազորությունները կասեցնելու պարագայում աշխատավարձ չտրամադրելու հարցը
19:44 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. պնդում է արդարադատության նախարարությունը

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]