ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու մասին Կարեն Մեժլումյանի միջնորդությունը 07/14/2020 14:53 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատարանը պետք է կասեցնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը և դիմի ՍԴ՝ նոր օրենքի և հին օրենքի սահմանադրականության հարցով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ ներկայացնելով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը։
Միջնորդության հիմքերին անդրադառնալիս պաշտպան Մեժլումյանը նշեց, որ 2008թ մարտի 1-2 դեպքերից հետո ընդդիմության բազմաթիվ առաջնորդներ կալանավորվել են և նրանց մեղադրանք է առաջադրվել այդ պահին գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ պետական իշխանությունը յուրացնելու և սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների հատկանիշներով։ Նա հիշեցրեց, որ ընդդիմության նկատմամբ քրեական և այլ հետապնդումների վերաբերյալ ԵԽ-ն մի քանի բանաձևեր ընդունեց Հայաստանի վերաբերյալ և որոշակի պահանջներ ներկայացրեց, որոնցից առաջինը ԵԽԽՎ բանաձևն էր, որից հետո՝ 2008թ հոկտեմբերին ընդունվեց մեկ այլ բանաձև,որով իշխանություններից պահանջել են հրաժարվել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներից և կալանավորված մարդկանց ազատ արձակել, կարճել գործի վարույթը։ Բացի այդ՝ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարն իր զեկույցում անդրադարձել էր ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածին և նշել, որ այն որոշակի և հստակ չէ։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններից հետո 300.1-րդ հոդվածին, ապա պաշտպանը նշեց, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին՝ նկատի ունենալով, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ ՔՕ-ում, իսկ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հետևյալ պատճառաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է սահմանադրական կարգի բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, մինչդեռ՝ ԱԺ կողմից 2009թ ընդունված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրազումներ կատարելու մասին օրենքով» սահմանվել է արարքի նոր հանցակազմ և նկատի ունենալով, որ անձի վիճակը վատթարացող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Պաշտպան Մեժլումյանը նշեց, որ նոր օրենքն ընդունելուց մեկ շաբաթ անց, դատախազությունը որոշում է կայացրել նաեւ «Յոթ»-ի գործով ամբաստանյալներ՝ Սասուն Միքայելյանի, Շանթ Հարությունյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացնելուց հրաժարվելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով և դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին։
Կարեն Մեժլումյանը գտնում է, որ, եթե դատարանը որոշել է այս փուլում դեռևս չկարճել գործի վարույթը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի մասով, ուստի՝ պետք է կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ՝ հին և նոր օրենքների սահմանադրականության հարցով։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ