ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱՄՆ պետական դեպարտամենտը պատրաստվում է ՀՀ Կառավարություն գործուղել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող հատուկ խորհրդականի». Գևորգ Գևորգյան 07/13/2020 16:23 | ԼՐԱՀՈՍ
«ԱՄՆ Պետդեպը պատրաստվում է ՀՀ Կառավարություն գործուղել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող հատուկ խորհրդականի, ով կաջակցի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում։ Ի՞նչ է սա, եթե ոչ այլ պետության ուղղակիորեն միջամտություն ինքնիշխան պետության գործերին, - այս մասին հայտնում է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյբուքյան գրառման մեջ և հավելում, - սա իր մեջ բազմաթիվ ռիսկեր պարունակող և արտաքին ազդեցությունների համար կանաչ լույս վառող գործարք է, որի պատասխանատուն իշխանությունն է»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գևորգ Գևորգյանը մանրամասնեց, որ «Այս տեղեկությունը տարածել է ռուսաստանյան մամուլը և, երբ նայում եք քաղաքական վարման կարգին, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, քիչ թե շատ սկսվում է հաստատվել այս իրողությունը։ Եթե Պետդեպից Հայաստան է գործուղվում ԱՄՆ քաղաքացի, ով, իբր պետք է պայքարի կոռուպցիայի դեմ և, փաստորեն, անարգելք մուտք ունենա մեր կառավարման և անվտանգության համակարգ, ապա սա ազգային անվտանգության տեսանկյունից, անթույլատրելի քայլ է։ Այլ կերպ ասած, սա դատաիրավական համակարգի և պետական ապարատի գործունեության մեջ այլ պետության շահի իրացման պրոցես է, որը կարող է շատ արագ փոխել նաև մեր աշխարհաքաղաքական ուղղությունը՝ ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Հայ Ազգի։ Այս քայլերը ուղղակիորեն հակասում են մեր պետության շահերին և պետք է արժանանան հակազդեցության»։
Խոսելով այն մասին՝ ինչպե՞ս այս քայլը կանդրադառնա հայ – ռուսական հարաբերությունների վրա և արդյո՞ք ծանր հարված չի լինի բարեկամական հարաբերությանը, բանախոսը նկատում է.« Եթե հայ ռուսական հարաբերություններում դաշնակից – գործընկեր բալանսը ճիշտ պահպանվի, այլ ոլորտների հետ համագործակցությունը ճիշտ ուղով ընթանա, ապա մենք կարող ենք հույս ունենալ լավ հարաբերությունների։ Հակառակ պարագայում, սա ռուսական կողմի համար կարող է արտաքին քաղաքական վեկտորի տեսանկյունից անհանգստացնող ազդակի դեր խաղալ»։
Արդյո՞ք լարված սահմանային վիճակի, երկրում տիրող համավարակի և ամիսներ շարունակ ձգձգվող արտակարգ դրության պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարի նմանօրինակ գործարք կնքելու անհրաժեշտությունը կար հարցին Գևորգ Գևորգյանը պատասխանում է. «Չեմ ուզում այս հարցը կապել երկրի ներքին կամ արտաքին մարտահրավերներով, առհասարակ ես չեմ կարծում, որ այսպիսի գործարքի կարիքը կար մեր երկրի համար։ Չմոռանանք, որ այս պահի դրությամբ մեր երկրի առաջ շատ ավելի առաջնային խնդիր կան ծառացած՝ սկսած առողջապահական, կրթական և տնտեսական խնդիրներից, մինչև արտաքին մարտահրավերները։ Հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իրեն կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ հայտարարած նույն ԱՄՆ-ն ինքը շատ հեռու չէ կոռուպցիոն սխեմաներից։ Պետք է ընդունենք, որ նրանք շատ ավելի կոռումպացված են, քան մենք իրականում, հետևաբար իրենց այս միջամտությունը մեր երկրի ներքաղաքական կյանքին ես պայմանավորում եմ վերջին երկու տարում մեր իշխանությունների որդեգրած անհասկանալի կեցվածքով՝ գուցե հաճոյանալու կամ սիրաշահելու արևմուտքին և սա ամենալավագույն դեպքում։ Վատագույն սխեմաների մասին կցանկանայի այս պահին չխոսել»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ