Թեմաներ
Երկուշաբթի 08 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/03/2020   18:20 Յուրաքանչյուր թեկնածու, ով այս պայմաններում ցանկանում է դառնալ ՍԴ դատավոր, պետք է գիտակցի, որ մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալմանը և ՍԴ լիազորությունների յուրացմանը. Միհրան Պողոսյան 08/03/2020   17:58 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 08/03/2020   17:56 Զորքերի ծառայության վերահսկողություն զորամասերում 08/03/2020   17:54 Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ 08/03/2020   17:34 Արայիկ Հարությունյանը վերջապես համաձայնվեց հանդիպել չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ 08/03/2020   17:25 ՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ 08/03/2020   17:23 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը (լուսանկարներ) 08/03/2020   17:05 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ 08/03/2020   16:54 Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում. Զգացվում է՝ ինքը հովանավորում է. պատմաբան 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   16:46 Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել 08/03/2020   16:25 Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել 08/03/2020   16:22 Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը 08/03/2020   16:10 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:55 Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք. ՀԲՃ 08/03/2020   15:46 Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան 08/03/2020   15:40 Սպասվում է շոգ ջերմառատ եղանակ 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/03/2020   15:25 Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար 08/03/2020   15:11 Աշխատանքային երկուշաբթին շրջակա միջավայրի նախարարությունում մեկնարկեց գործակարգավարական խորհրդակցությամբ 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   14:54 Հայոց պատմության ծրագրերի մշակման կոնսուլտանտներ են դարձել ֆեմնիստները, ռուսերենի մասնագետներն ու քաղաքագետները. Պատմաբաններն ահազանգում են 08/03/2020   14:42 Մեր բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է. Շիրինյան 08/03/2020   14:36 Ցավալի է՝ նոր իշխանության օրոք շարունակվում են ծառահատումները.բնապահպանն արձանագրում է՝ մայրաքաղաքում թթվածնի կարիք կա 08/03/2020   14:31 Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը 08/03/2020   14:08 Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին. Գնդապետ Սայաթ Շիրինյան 08/03/2020   13:55 Արսեն Բաբայան. Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ 08/03/2020   13:48 Հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան 08/03/2020   13:32 «Մենք հերթական անգամ հայտնվել ենք թուրքական կողմի լարած թակարդի մեջ». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   13:30 Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը և նրա ապաշնորհ իշխանությունը. Շարմազանով 08/03/2020   13:28 Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել. Վահագն Վարագյան 08/03/2020   13:24 Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ 08/03/2020   13:21 Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ.պարզաբանում է սահմանադրագետը 08/03/2020   13:14 Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   13:03 «Մեր իշխանությունները թաքցնում էին, որ պաշտոնապես մասնակցում էին հայ թուրքական հաշտեցման բանակցություններին». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   12:58 Քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են 08/03/2020   12:46 Սոֆյա Հովսեփյան. Պարոն Մարության, Մեշչյան, ես ավելին էի սպասում ձեզանից 08/03/2020   12:38 Հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է. Շարմազանով 08/03/2020   12:28 Շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: 08/03/2020   12:21 ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները 08/03/2020   12:09 Մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն, պահանջում ենք վերացնել արտակարգ դրությունը. Աշոտ Բարսեղյան 08/03/2020   12:01 Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 08/03/2020   11:57 Քծնանք, անվստահություն, ներքին վախեր 08/03/2020   11:54 Անօթեւանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   11:49 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է 08/03/2020   11:37 Արայիկ Հարությունյանը խոսելու՞ է վերջապես գիտական հանրույթի առջև. Վահե Սարգսյան
08/01/2020   21:39 Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Հայկ Դեմոյան 08/02/2020   14:27 Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել SHAMSHYAN.com 08/02/2020   11:35 Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է. Պետրոսյան 08/02/2020   22:23 «Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան 08/02/2020   21:53 «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ Լևոն Գալստյան 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/02/2020   13:17 Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ . Էրեբունի ԲԿ 08/02/2020   19:56 Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է. Արթուր Դանիելյան 08/02/2020   18:49 «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան 08/02/2020   17:54 Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/02/2020   19:29 Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին 08/02/2020   00:01 Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. Արթուր Խաչատրյան 08/02/2020   15:12 Ռոբերտ Քոչարյանը որդու հետ իր հանգիստն է անցկացնում Սեւանում (վիդեո) 08/01/2020   23:52 Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/02/2020   14:41 Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/02/2020   13:24 Շողոքորթության դրսևորու՞մ և ակնարկ այլ սփյուռքահայերին

Կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» 07/11/2020   14:18  |  ԼՐԱՀՈՍ

ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ:

2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել  մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։  Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության: Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։ Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։ Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն  300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը,  կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

1. Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:

2. Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:

Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:23 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան
21:11 09/07/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԵրևանի Անտառային փողոցում հուլիսի 11-ից կկատարվի երթևեկության փոփոխություն
09:58 09/07/2020  |  ՄամուլԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին . «Ժողովուրդ»
20:39 07/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ժողովուրդ, բացատրիր քո նախագահին, որ հղի տղամարդը՝ խղճուկ տեսարան է. Արմեն Աշոտյան
11:58 07/07/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն իր ֆեյք ինդուստրիան ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո հաշվեհարդարների կազմակերպմանը . ԲՀԿ
20:26 06/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը
14:53 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀամազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ. ՀՅԴ ԳՄ
14:05 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է գիտակցել, որ բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև. Գագիկ Ծառուկյան
11:52 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱնձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել. Արթուր Վանեցյան
09:54 03/07/2020  |  ՄեկնաբանությունԱռողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում. Իվետա Տոնոյան

Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]