Թեմաներ
Երկուշաբթի 08 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2020   19:52 Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամ Գայանե Մելքոմյանն է, ով պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար. Ավագանու ԲՀԿ-ական անդամ 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/03/2020   19:28 Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները 08/03/2020   19:23 Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/03/2020   19:06 Իրանում գրանցվել է՝ կորոնավիրուսից մեկ մահ յուրաքանչյուր յոթ րոպեն մեկ 08/03/2020   18:55 Զրպարտության համար դատական կարգով պահանջելու ենք հերքում և գործարար համբավի արատավորման համար վնասի փոխհատուցում. «Լիդիան Արմենիա» 08/03/2020   18:53 Դավիթ Խաժակյան. Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա 08/03/2020   18:48 ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/03/2020   18:20 ՍԴ դատավորի յուրաքանչյուր թեկնածու պետք է գիտակցի, որ մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալմանը և ՍԴ լիազորությունների յուրացմանը. Միհրան Պողոսյան 08/03/2020   17:58 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 08/03/2020   17:56 Զորքերի ծառայության վերահսկողություն զորամասերում 08/03/2020   17:54 Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ 08/03/2020   17:34 Արայիկ Հարությունյանը վերջապես համաձայնվեց հանդիպել չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ 08/03/2020   17:25 ՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ 08/03/2020   17:23 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը (լուսանկարներ) 08/03/2020   17:05 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ 08/03/2020   16:54 Արայիկ Հարությունյանին դիմելու իմաստ չեմ տեսնում. Զգացվում է՝ ինքը հովանավորում է. պատմաբան 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   16:46 Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել 08/03/2020   16:25 Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել 08/03/2020   16:22 Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը 08/03/2020   16:10 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:55 Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք. ՀԲՃ 08/03/2020   15:46 Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան 08/03/2020   15:40 Սպասվում է շոգ ջերմառատ եղանակ 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/03/2020   15:25 Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար 08/03/2020   15:11 Աշխատանքային երկուշաբթին շրջակա միջավայրի նախարարությունում մեկնարկեց գործակարգավարական խորհրդակցությամբ 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   14:54 Հայոց պատմության ծրագրերի մշակման կոնսուլտանտներ են դարձել ֆեմնիստները, ռուսերենի մասնագետներն ու քաղաքագետները. Պատմաբաններն ահազանգում են 08/03/2020   14:42 Մեր բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է. Շիրինյան 08/03/2020   14:36 Ցավալի է՝ նոր իշխանության օրոք շարունակվում են ծառահատումները.բնապահպանն արձանագրում է՝ մայրաքաղաքում թթվածնի կարիք կա 08/03/2020   14:31 Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը 08/03/2020   14:08 Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին. Գնդապետ Սայաթ Շիրինյան 08/03/2020   13:55 Արսեն Բաբայան. Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ 08/03/2020   13:48 Հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան 08/03/2020   13:32 «Մենք հերթական անգամ հայտնվել ենք թուրքական կողմի լարած թակարդի մեջ». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   13:30 Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը և նրա ապաշնորհ իշխանությունը. Շարմազանով 08/03/2020   13:28 Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել. Վահագն Վարագյան 08/03/2020   13:24 Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ 08/03/2020   13:21 Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ.պարզաբանում է սահմանադրագետը 08/03/2020   13:14 Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   13:03 «Մեր իշխանությունները թաքցնում էին, որ պաշտոնապես մասնակցում էին հայ թուրքական հաշտեցման բանակցություններին». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն 08/03/2020   12:58 Քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են
08/01/2020   21:39 Այո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Հայկ Դեմոյան 08/02/2020   14:27 Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել SHAMSHYAN.com 08/02/2020   11:35 Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է. Պետրոսյան 08/02/2020   22:23 «Ադրբեջանում այդպես էլ չեն կարողանում ճշտել իրենց գեներալի՝ Փոլադ Հաշիմովի ոչնչացման վայրը». Կարեն Հովհաննիսյան 08/02/2020   21:53 «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ Լևոն Գալստյան 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/02/2020   13:17 Հուլիսին ծնվել է 14 երկվորյակ . Էրեբունի ԲԿ 08/02/2020   19:56 Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է. Արթուր Դանիելյան 08/02/2020   18:49 «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան 08/02/2020   17:54 Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/02/2020   19:29 Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին 08/02/2020   00:01 Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. Արթուր Խաչատրյան 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/02/2020   15:12 Ռոբերտ Քոչարյանը որդու հետ իր հանգիստն է անցկացնում Սեւանում (վիդեո) 08/01/2020   23:52 Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը. ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ 08/02/2020   14:41 Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան 08/02/2020   13:24 Շողոքորթության դրսևորու՞մ և ակնարկ այլ սփյուռքահայերին

Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/11/2020   14:28  |  ԼՐԱՀՈՍ

Կան մասնագիտություններ, որ մինչ այս պահը 0 դիմորդ ունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։

Փորձագետը նշեց, որ նախորդ տարի այդ մասնագիտությունների համար որոշակի քանակով դիմորդներ եղել են, իսկ թե որն է այս տարվա պասիվության պատճառը, կրթության փորձագետը վստահ չէ. «Սա նշանակում է, որ մարդկանց մոտ անորոշություն, որոշակի մտավախություն կա, որովհետև չգիտեն՝ հիմա ենթադրենք ավարտեց շրջանավարտը, ընդունվեց բուհ, չորս տարի հետո պահանջված կլինի՞ այդ մասնագիտությունը, թե՞ չէ։ Այս ամբողջը գալիս է մեր հին, խորհրդային ուղղագիծ մտածողությունից, երբ մարդն ավարտում էր դպրոցը, մասնագիտությունն ընտրելուց հետո նա արդեն գիտեր, թե իր կարիերան ինչպես են կազմակերպելու։ Նա ավարտելու էր բուհը, անցնելու էր ինչ-որ աշխատանքի, որի աշխատավարձը կլիներ այսքան, հետո կբարձրանար և այլն։ Հիմա նման բան չկա։ Այս հարցի պատասխանը տվել են առաջադեմ, զարգացած եվրոպական երկրները, որտեղ ոչ թե կարևոր է մասնագիտությունը, այլ կարևոր են վերամասնագիտանալու և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու հմտությունները»,-ասաց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատությունում հենց դա պետք է սովորեցնեն, թե ինչպես պետք է կարողանանք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել, ինչպես շուկայում հեշտ կողմնորոշվել, որովհետև փորձագետի խոսքով մասնագիտություն ընտրելը ճակատագիր չէ։ Հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում վերապատրաստվել և շուկայում գտնել համապատասխան տեղը, քանի որ հարաբերությունները շուկայական են, այլ ոչ թե պլանային տնտեսությունում ենք։

Ինչ վերաբերում է քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ապա Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ այստեղ անելիք ունի նաև պետությունը. «Պետք է կարգավորիչ մեխանիզմներ անել, որովհետև վստահ եմ, որ, մասնավորապես ֆիզիկայի բնագավառում ունենք շատ լավ գործող դպրոցներ, գիտնականներ, խմբեր, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, և Հայաստանի գիտությունը հենց առաջնագծում պահում են հատկապես ֆիզիկոսները։ Հիմա եթե սերունդ չունենանք, որ կգա փոխարինելու նախորդներին, ուղղակի գիտության մասին չենք կարողանա խոսել։ Պետությունը պետք է խրախուսի, մասնավորապես վարձերն իջեցնի, անվճար դարձնի ուսումը, համալսարանները գիտահետազոտական լաբորատորիաներ պետք է ունենան, որպեսզի այն մարդը, որը ֆիզիկոսի մասնագիտություն է ընտրում, միանգամից հասկանա, թե հետո նրան ինչ է սպասվում։ Այս ամենը գալիս է նրանից, որ մենք չունենք հայեցակարգ։ Այսինքն ընդհանուր պատկերացումը, թե վերջում ինչ երկիր ենք ուզում ունենալ՝ ինդուստրիալ, զարգացած երկի՞ր, թե՞ ծառայություններ մատուցող երկիր»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Փորձագետը, անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած վերջին նախագծին, որով մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողների մի մասի եկամտահարկը կծառայի ուսման վարձի փոխհատուցման համար, ասաց, որ ընտրվել է մասնագիտությունների ցուցակ, ինչը նշանակում է՝ պետությունն իր մեխանիզմներով խրախուսում է այդ մասնագիտությունները, սակայն Ատոմ Մխիթարյանի համար անհասկանալի է, թե ինչպես են ընտրվել այդ մասնագիտությունները. «Այստեղ պետք է ընտրվեին հատկապես այն մասնագիտությունները, որոնց նկատմամբ մենք հեռանկարներ ենք կապում։ Այսինքն այս մեխանիզմները պետք է կիրառվեն։ Դրա համար շատ լավ մշակված քաղաքականություն է պետք վարել։ Այս պայմաններում մի քիչ կցկտուր, քաոսային քաղաքականությունը խանգարում է հատկապես կրթության բնագավառում»,-նշեց փորձագետը։

Ատոմ Մխիթարյանն ասաց, որ այս ընթացքում եղել են հանրային քննարկումներ, ԱԺ լսումներ, որոնց մասնակցել են, սակայն մեզ մոտ մեխանիզմներն այդքան հստակ չեն գործում և լսումներից ու այդ ընթացքում հնչած կարծիքներից հետո, ինչպես պետք է հետևել՝ այդ կարծիքների իրագործումը եղա՞վ, թե՞ ոչ. «Ըստ էության մենք հետևելու որևէ մեխանիզմ չունենք։ Այսինքն` լսումները կազմակերպում են, դրանից հետո անում են այն, ինչ-որ նպատակահարմար են գտնում այդ օրն անել»,-ասաց փորձագետը՝ նկատելով, որ մտավորականությունը ևս ակտիվ չէ։ Կան հայտնի գիտնականներ, որոնց խոսքն այն աստիճանի լսելի չէ, ինչքան կցանկանային, որ լիներ։ Ատոմ Մխիթարյանի կարծիքով հնարավոր է՝ մտածում են ավելի լավ է չարտահայտեն իրենց կարծիքը, քան արտահայտեն և հարվածի տակ ընկնեն. «Բոլոր երկրներում և հասարակություններում մտավորականությունն իր հայացքներով ընդդիմադիր է եղել։ Այսինքն` միշտ ընդդիմացող և իր կարծիքը բարձրաձայնող, նույնիսկ թելադրող, պահանջատեր։ Մեզանում, ըստ էության, ձևավորված չէ այդպիսի մտավորականություն, և սա էլ է պատճառներից մեկը։ Երբ որոշում կայացնողը տեսնում է, որ դիմացը կազմակերպված ուժ չկա, պարզ է, որ նրա կարծիքը հաշվի առնելը դառնում է ձևական»,-հավելեց Ատոմ Մխիթարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:47 24/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի բուհերում նոր ուսումնական տարում կգործի անվճար կրթության ծրագիրը
20:51 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը՝ հանուն Հայաստանի երեխաների կրթության շարունակականության ապահովման
00:16 01/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱռցանց դասը հեռավար կրթություն չի. փորձագետ
12:13 28/12/2018  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք
12:36 02/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Կոռուպցիան նվազել է ինչպես հանրակրթությունում, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում». Արայիկ Հարությունյան
15:17 29/10/2018  |  Քրեական խրոնիկոն10մլն դրամի հափշտակության դեպք՝ Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում
10:26 02/10/2018  |  ՄամուլԲացահայտվել են ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ. «Ժամանակ»
13:44 28/09/2018  |  Քրեական խրոնիկոնՄեծավան համայնքի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
13:27 27/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ահազանգում են չարաշահումների մասին
15:57 26/09/2018  |  Քրեական խրոնիկոնԳյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]