Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/10/2020   15:09  |  ԼՐԱՀՈՍ

2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է 90 պարկուճ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք արձակվել են առնվազն 4 տարբեր զենքից՝ երեք ինքնաձիգից և մեկ գնդացիրից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ գնդացիրը պատկանել է վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին, որից արձակվել է 69 կրակոց, իսկ դիրքի ավագի ինքնաձիգից կրակված է եղել 8 պարկուճ, 7-ը՝ Արթուր Աջամյանի, իսկ կրակված պարկուճներից վեցը պատկանել են մեկ այլ զինծառայողի։

«Ստացվում է, որ ունենք այնպիսի պատկեր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պահեստատուփերի ուսումնասիրությամբ 90 պարկուճ նույն օրը չի կրակվել, դեպքի օրը կրակվել է 42 պարկուճ։ Այնուամենայնիվ՝ ստացվում է, որ այդ չորս զենքերից կրակվել է նույն օրը»,- ասաց Հայարփի Սարգսյանը։

Հարցին, թե արդյո՞ք արդեն հայտնի է, թե ում զենքից է մահացու հրազենային վիրավորում ստացել Արթուր Աջամյանը, փաստաբանը պատասխանեց, որ Աջամյանի մարմնից հայտնաբերված երկու գնդակները, որոնք ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության, եղել են դեֆորմացված և փորձագետը հայտնել է, որ հնարավոր չի եղել նույնականացնել, թե որ զենքից է արձակվել կրակոցը, քանի որ վնասվածքի աստիճանը մեծ է եղել։

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ վարկածը, թե Աջամյանը վիրավորում ստացել է իրեն կցված ինքնաձիգից, չի համապատասխանում իրականությանը՝ Հայարփի Սարգսյանը նշեց, որ կարող է խոսել փաստերով և այս պահին չկա ոչ հերքված, ոչ հաստատված վարկած, փորձագետը չի կարողացել պատասխանել այդ հարցին, թե նրան մահ պատճառած գնդակը որ ինքնաձիգից է եղել արձակված, քանի որ փամփուշտը, որը հայտնաբերվել և ուղարկվել է փորձաքննության, վնասված է եղել ։

Ինչ վերաբերում է դեպքի վայրում գտնվող մյուս երկու զինծառայողներին՝ դիրքի ավագին և շարքային զինծառայողին, Սարգսյանը նշեց, որ նրանք հարցաքննվել են, սակայն նախաքննության այս փուլում նրանց ցուցմունքները տուժող կողմին հասանելի չեն, միայն ծանոթանում են համապատասխան փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներում զետեղված տվյալներին։ Փաստաբանը տեղեկացրեց, որ նրանք հարցաքննվել են վկայի կարգավիճակով, ավելին՝ նշեց, որ այս ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և որևէ մեկը չունի կասկածյալի կարգավիճակ։

«Առայժմ ծածկվում է այն, ինչ տեղի է ունեցել և բոլորս էլ հասկանում ենք, որ տրամաբանական չի լինի, որ կանգնեն ասեն՝ ես եմ արել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ունի կասկածներ, սակայն այս պահին դրա մասին չի բարձրաձայնի։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ստացել են նաև հագուստների փորձաքննության եզրակացությունը և վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի և մահացած Արթուր Աջամյանի հագուստների փորձաքննությամբ պարզվել է, որ որևիցե մեկի հետքը մյուսի վրա չկա, ինչը խոսում է այն մասին, որ նրանց միջև վիճաբանություն չի եղել, համենայն դեպս՝ քաշքշուք, քանի որ հակառակ դեպքում կհայտնաբերվեին հետքեր։ Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ Արթուր Աջամյանի հագուստի վրա եղել պատռվածքներ, ներքնաշորերից կոճակներ են բացակայել։

Սարգսյանի փոխանցմամբ՝ առաջիկայում պատրաստվում է մեկնել մարտական դիրք և որպես փաստաբան զրուցել մյուս զինծառայողների հետ։

«Յուրաքանչյուր անգամ, երբ քննիչը փոխվում է նրանք հարցաքննվում են։ Մենք այս պահի դրությամբ ունենք տվյալներ, թե որ զենքերից են արձակվել կրակոցները, մնում է ճիշտ ցուցմունքներ ունենալ։ Այս պահին չունենք ինքնախոստովանական ցուցմունք»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին, փաստաբանն ասաց, որ դրական տեղաշարժ կա, թեև գիտակցության չի եկել, բայց արձագանքում է, երբ դիպչում են։

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։

Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:39 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍՏավուշում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում. մահացածն ու վիրավորը ՊՆ ծառայողներ են
11:37 04/06/2020  |  Արտակարգ պատահարներՄեկ զինվոր մահացել է, 6-ը՝ վնասվածք ստացել. ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել
18:32 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր
17:37 03/06/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախում զինծառայող է մահացել
21:11 20/05/2020  |  Քրեական խրոնիկոնՇարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
12:10 16/05/2020  |  Քրեական խրոնիկոնԺամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեկան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային
15:38 13/05/2020  |  Քրեական խրոնիկոնԺամկետային զինծառայողի ինքնասպանության գործով ձերբակալվել է երկու անձ՝ ավագ սպա և կրտեսեր սերժանտ
13:18 11/05/2020  |  Քրեական խրոնիկոնԶինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
12:26 05/05/2020  |  Քրեական խրոնիկոնԶինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
22:36 04/05/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրցախում ականի պայթյունից զինծառայող է մահացել. Արցախի ՊԲ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]