ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանն արձագանքում է Բիլայնի աշխատակիցներին Հայկ Եսայան 07/10/2020 17:10 | ԼՐԱՀՈՍ
Բիլայնի տասնյակ աշխատակիցները բողոքի ցույցի էին դուրս եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց։ Պատճառը «Բիլայնի» օտարումն է «Թիմ» ընկերությանը։ Աշխատակիցները մտավախություն ունեն, որ գործազուրկ կմնան։
«Ոչ մի զանգվածային ազատումներ չեն լինելու, մեզ նրանց ներուժը անհրաժեշտ է։ Նրանք բանիմաց թիմ են, որը 30-40 տարի կերտել է այդ ընկերությունը։ Մենք մարդկային ռեսուրսի կարիք ունենք և վստահ ենք, որ միասին կարող ենք զարգացնել։ Քանի որ ոլորտում 20 տարուց ավելի եմ աշխատում, մեր ոլորտի խնդիրը մարդկային ռեսուրսների ներգրավումն է։ Այսօր հնարավորություն ունենք այդ մարդկային ռեսուրսները ունենալու և ունենալ ավելի լավ ծառայություն»,- հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է «Թիմ» ընկերության ղեկավար Հայկ Եսայանը։
Ըստ նրա՝ «Թիմ» ընկերությունը համավարակի ժամանակ ամենամեծ քայլն է արել ու ստեղծել հավելյալ աշխատատեղեր։
«Մեր ընկերությունն ունի 400 հոգուց ավելի աշխատակազմ, որին միանալու են երկու ընկերությունների աշխատակազմը և ունենալու ենք մեծ աշխատակազմ, քան այսօր Բիլայնում կա։ Երկրում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվելու, քան երեկ կար»։
Ըստ նրա՝ ընկերությունը միշտ հասույթ է կորցրել, գնացել է կրճատման։ «Նայեք 6-7 տարում աշխատողների քանակը ոնց է կրճատվել։ Մենք գնում ենք հակառակ պրոցեսով, մենք աշխատողներ ենք ներգրավելու , որպեսզի կարողանանք հասույթները բարձրացնել և ունենալ ավելի լավ ծառայություն։ Վստահ եմ ինչ որ ուժեր կան, որոնք հորդորում են մարդկանց նման ձև մտածելու»,- նշել է նա։
«Թիմ»-ի տնօրենը նշեց, թե մինիմում 6 ամիս երաշխիք է ներկայացնում և իրավասություն չունի հանդիպելու աշխատակիցներին։
«Ես երաշխիքը ներկայացնում եմ, որ մենք մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու, դա կարող ենք օֆիցիալ ֆիքսել։ Աշխատակիցների հետ հանդիպում կլինի, որոնց հետ շփվելու իրավասություն դեռ չունենք, հենց ունենանք այդ իրավասությունը հաջորդ ժամին էլ կհանդիպենք»,- ասաց նա։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ու ՀԾԿՀ-ն որոշում են կայացրել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությանն է պատկանում «Beeline» ապրանքանիշը։
Այս գործարքին դեմ են «Beeline»-ի աշխատակիցները։ Օրեր առաջ՝ 300 աշխատակիցներ գրավոր դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ դեմ են, որպեսզի «Beeline»-ը վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ընկերությանը։ Աշխատակիցները մտավախություն են հայտնել, որ «Beeline»-ը գնելուց հետո Եսայան եղբայրներն աշխատանքի կտեղավորեն «Յուքոմ»-ից հեռացած աշխատակիցներին, ինչի արդյունքում իրենք գործազուրկ կդառնան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել