Թեմաներ
Երեքշաբթի 08 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/04/2020   23:50 Ամուլսարի բողոքի ակցիան կշարունակվի վաղը. Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացվեց 08/04/2020   23:34 Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյանը՝ ՍԴ դատավորների ընտրության մասին 08/04/2020   23:21 Աղջիկը ծնվել է միանգամից երեք ատամներով եւ զարմացրել ծնողներին ու բժիշկներին 08/04/2020   23:00 Լիբանանում պայթյունների հետևանքով զոհված հայը՝ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանն է 08/04/2020   22:44 Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 08/04/2020   22:37 Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների հետ. ԱԳՆ խոսնակ 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   22:05 Ամուլսարում իրավիճակը խիստ լարված է՝ ակտիվիստներն իրենց ուժերով հրում են վագոն տնակը 08/04/2020   21:57 «Եթե այս հարցը այդպես էլ լուծում չստանա, բանը կհասնի նրան, որ քաղաքացիական անհնազանդություն կլինի, Երևանում փողոցներ կփակվեն». Ամուլսարում իրավիճակը լարված է 08/04/2020   21:51 «Մի խումբ դժգոհ անձինքն ապօրինություն են իրականացնում, որովհետև նրանք տվյալ տարածքի նկատմամաբ որևէ իրավունք չունեն». «Լիդիան Արմենիա»-ի փաստաբան 08/04/2020   21:44 Ամուլսարում ակտիվիստները որոշել են իրենց ուժերով հրել վագոն տնակը 08/04/2020   21:34 Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել 08/04/2020   21:25 Բեյրութում մեծ պայթյուն է եղել 08/04/2020   21:05 Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական.Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   20:48 Վայոց ձորի Ոստիկանության վարչության պետը քննարկում է Ամուլսարի հետ կապված այսօրվա միջադեպը 08/04/2020   20:42 Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 08/04/2020   20:35 «Եկեք այս հարցը լուծենք դիվանագիտորեն, առանց արյուն թափելու». Նախկին ազատամարտիկը՝ Ամուլսարի դեպքերի վերաբերյալ 08/04/2020   20:28 Գռզոյի եղբայրը հարցաքննվել է մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանի շորթման գործով 08/04/2020   20:18 «Մեսչյանը հաճախ ստորագրում էր իր համար անընդունելի որոշումների տակ, որովհետև կար քաղաքապետի որոշումը». Դավիթ Խաժակյան 08/04/2020   20:10 Սպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ 08/04/2020   20:06 Ռաֆայելը Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել, սա անհետևանք չի մնալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/04/2020   19:58 Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել 08/04/2020   19:54 Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը. Վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 08/04/2020   19:48 «Չենք գնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել» Ջերմուկի բնակիչներ 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/04/2020   19:21 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք 08/04/2020   19:12 Ամուլսարից բերման է ենթարկվել 10 քաղաքացի 08/04/2020   19:03 4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել 08/04/2020   19:00 Բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Վարագյանը 08/04/2020   18:48 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը 08/04/2020   18:45 Երկրորդ նախագահի գործով տուժողների դատավարական կարգավիճակը փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվեց. Այն կշարունակվի հաջորդ նիստին 08/04/2020   18:39 Լարված իրավիճակ. Ոստիկանները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը 08/04/2020   18:29 Ամուլսարում կրկին լարված իրավիճակ է 08/04/2020   18:22 Վարչապետն ավելի հասանելի է, քան քաղաքապետը. Վահե Գևորգյանն ահազանգում է 08/04/2020   18:10 Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որպես տուժող դատակոչվել է 102 անձ՝ առանց գործով տուժող ճանաչվելու 08/04/2020   18:01 ՀՔԾ-ն ճիշտ չի գնահատել իրավիճակը. Երեք կուսակցությունները բողոք կներկայացնեն.Բաբայան 08/04/2020   17:58 «Իշխանությունները կամ վարկաբեկում են դատական համակարգը կամ կոնկրետ դատավորներին՝ փառավորում» Գևորգ Պետրոսյան 08/04/2020   17:32 Դատարանն ունի կանխակալ վերաբերմունք. Խաչատուրովի հայտարարությունը 08/04/2020   17:21 Ադրբեջանական հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ. Փորձագետ 08/04/2020   17:10 Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է 2003թ-ից 08/04/2020   17:07 Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլև չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը 08/04/2020   17:03 «Դուրս գանք ֆեյսբուքից և ֆիզիկապես ու իրականում կանգենեք Ամուլսարի կողքին». Շիրակ Բունիաթյան 08/04/2020   16:55 Լոռու Դարպաս գյուղի արտադրական շինությունում անձը մետաղյա ձողով հարվածել է նույն արտադրամասի պահակին՝ սպանելով նրան․ ՔԿ 08/04/2020   16:48 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:32 Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ 08/04/2020   16:28 Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը հանցավոր սխեմայով ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 08/04/2020   16:26 Ապօրինություն իրականացնողների միակ ապավենը բռնությունն ու սադրանքներն են 08/04/2020   16:15 Ռոմանոս Պետրոսյանը վարել է մրցութային հանձնաժողովի նիստը 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   20:49 Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/03/2020   21:27 Տղամարդը 11-րդ հարկից ցած է նետվել 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   20:01 ՀՀԿ-ական քաղաքապետը չի կարող աշխատել իր քաղաքական ուժին ոչ հարիր ոճով. Լոռու մարզպետ

Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն 07/10/2020   15:47  |  Մեկնաբանություն

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը դիմում-բողոք է ներկայացրել ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի պետին։

Դիմումի մեջ Հարություն Հարությունյանը նկատում է, որ Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան։ «5-րդ ալիք»-ի տնօրենը խնդրում է զանցակազմի բացակայության հիմքով կարճել հարուցված վարչական վարույթը։ Նշենք, որ մի քանի օր առաջ ոստիկանությունը վարչական վարույթ էր հարուցել հեռուստաընկերության դեմ հաղոդրման ժամանակ դիմակ չկրելու համար։

Ստորև ներկայացնում ենք Հարություն Հարությունյանի դիմում-բողոքն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն Պապյան,

03.07.2020թ. Ձեր կողմից կազմվել և ինձ՝ Հարություն Հրաչիկի Հարությունյանին է տրվել ծանուցում, որով Դուք 13.07.2020թ. ժամը 15:00-ին հրավիրել եք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչներ Հ. Մարգարյանի և Վ. Բախշյանի մոտ՝ իմ նկատմամբ իրականացվելիք վարչական վարույթին մասնակցելու համար:

Սույնով հայտնում ենք Ձեզ, որ կորոնավիրուսային համավարակի (Covid-19) տարածմամբ պայմանավորված, ավելին դրա ծայրահեղ վտանգավոր ցուցանիշների առկայությամբ, հոգ տանելով մեր և մեր ընտանիքի անդամների կյանքի և առողջության մասին, ստիպված կլինենք բաց թողնել Ձեր կողմից հրավիրված լսումները: Նշվածը պայմանավորված է ի թիվս այլի այն հանգամանքով, որ Ծանուցմամբ որևէ կերպ չի հիմնավորվել ք. Երևան Վրացյան 90, թիվ 224 աշխատասենյակի սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացմամբ (Skype, Zoom և այլ նման գործիքների) մասնակցելու վարչական վարույթին:

Միաժամանակ կցանկանանք մեր դիրքորոշումը հայտնել նաև գրավոր ձևով սույն փաստաթղթի շրջանակներում՝ հույս ունենալով, որ այն պատշաճ քննարկման առարկա կդառնա Ձեր կողմից հրավիրված լսումների շրջանակներում, հաշվի առնելով վարչարարության և վարչական վարույթին ներկայացվող օրենսդրական պահանջները:

Այսպիսով, առաջնահերթաբար անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը ակնհայտորեն անհիմն է, չի բխում անձանց կյանքի և առողջության ապահովման անհրաժեշտությունից և միտված է սահմանափակել լրատվամիջոցի ազատ խոսքի իրավունքը, որպիսի պայմաններում մեր նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ մենք պետք է ազատվենք վարչական պատասխանատվությունից:

Նախ և առաջ նշենք, որ հաշվի առնելով հեռուստաընկերությունների գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգայնորեն առկա հատուկ կարգավորումները, մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր իրավակարգավորումներն են կիրառելի հեռուստաընկերությունների գործունեության և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում Պարետի որոշումների տեսանկյունից:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Պարետի որոշմամբ սահմանվել են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կանոններ, որոշակի սահմանափակումներ: Այսպիսով, առանձին Հավելվածներով Պարետն անդրադառնում է այնպիսի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, ինչպիսիք են արտադրական, գրասենյակային, շինարարական, առևտրային, հանրային սննդի, մարմնամարզական, գեղեցկության սրահներ, կրթական և այլն: Սակայն նշյալ տնտեսվարող սուբյեկտներին վերաբերելի իրավակարգավորումների շրջանակներում առկա չէ որևէ հատուկ իրավակարգավորում, որը կվերաբերի լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին կամ համանման գործունեությամբ զբաղվող անձանց, որպիսի պայմաններում կամ անհրաժեշտ է արձանագրել առկա օրենսդրական բացը, կամ էլ, առնվազն, կողմնորոշվել, թե ո՞ր բլոկի մեջ է առավել նպատակահարմար և ողջամիտ դիտարկել մեր գործունեությունը:

Այսպիսով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»:


Նախևառաջ նշենք, որ վերոգրյալ իրավակարգավորումը բխում է խոսքի ազատության սահմանադրորեն և կոնվենցիոնալ ամրագրված իրավունքից, որպիսի պայմաններում ցանկացած սահմանափակում կամ արգելք, որն ուղղակիորեն նպաստելու է խոսքի ազատության իրավունքի իրացմանը, անթույլատրելի է և ոչ իրավաչափ:

Ուստի գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության կողմից դրսևորվող նման մոտեցումը, հեռուստաընկերություն մուտք գործելը, բնականոն գործունեությունը խաթարելը, ինչպես նաև այլ խոչնդոտող գործունեություն իրականացնելը ուղղակիորեն խախտում է խոսքի ազատության իրավունքը: Պատահական չէ, որ ԶԼՄ-ների գործունեության պաշտպանվածությունը և դրան խոչընդոտելու արգելքը նախատեսված է ընդհուպ մինչև քրեաիրավական կարգավորումներով:

Անդրադառնալով վկայակոչված իրավադրույթին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նորմի մեկնաբանմանը, մատնանշելով հեռուստաընկերությունների կողմից իրականացվող գործունեությանը, դրանց գործունեության տեսակին և ուղղվածությանը: Այսպիսով, օրենքում հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ կարգավորման շրջանակներում օգտագործվում է «արտադրություն» բառը, որն ուղղակիորեն բերում է այն եզրահանգման, որ օրենսդիրը հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկում է որպես արտադրական:

Նման իրավիճակում անհրաժեշտ է նաև հասկանալ, թե կոնկրետ ինչպիսի՞ սահմանում է տրված «արտադրական» գործունեություն հասկացությանը Պարետի որոշման շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարետի որոշմամբ ուղղակիորեն տրված չէ սույն հասկացության սահմանումը, ապա անհրաժեշտ է ելնել իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա ընդհանուր մոտեցումից, ուստի կարող է և պետք է կիրառելի լինել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Հետևաբար, հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկվում է որպես արտադրական և դրա վերաբերյալ կիրառելի է Պարետի որոշման թիվ 3 Հավելվածը:

Անդրադառնալով Պարետի որոշման թիվ 3 Հավելվածին, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ մեր կողմից ամբողջապես պահպանվել են որոշմամբ սահմանված անվտանգության ապահովման պահանջները, որպիսի պայմաններում առկա չէ որևէ հիմք մեր նկատմամբ վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, Պարետի որոշման թիվ 3 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն. «Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ»:

Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից պարզ է դառնում, որ դիմակների և դիմային վահանակների օգտագործումը պարտադիր է բացառապես այն դեպքերում, երբ աշխատավայրում հնարավոր չէ ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը:

Ներկայիս իրավիճակում ստեղծվում է մի պատկեր, երբ ակնհայտ է դառնում մեր նկատմամբ վարչական վարույթի հարուցման ոչ իրավաչափությունն այն պարագայում, երբ Ձեր կողմից հեռուստաալիք այցելելու և վերահսկողություն իրականացնելու շրջանակներում իրականացվել է հենց իմ օրինական պահանջով տարածքի չափագրում, որով ուղղակիորեն պարզ է դարձել, որ տաղավարում գտնվող զրուցավարի և հյուրի միջև, ինչպես նաև նկարահանող խմբի անդամների միջև ապահովված է որոշմամբ սահմանված 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ավելին, հեռավորությունը լրագրող-զրուցավարի և հյուրի միջև կազմում է2.8 մետր, որպիսի պայմաններում իրավախախտման մասին խոսելն առնվազն անհիմն է:

Ինչ վերբերում է դիմակ կրելուն, անհրաժեշտ ենք համարում Ձեր ուշադրությունը սևեռել միջազգային փորձին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին: Այսպես, առկա չէ առնվազն մեկ պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հաղորդավարները հանրությանը հանդես գան դիմակներով կամ դիմավահաններով: Բացառապես բոլոր մինիմալ իրավագիտակցության շեմն ապահովող պետություններում անգամ հեռուստատեսությունների համար օրենսդրորեն սահմանված են հատուկ կարգավորումներ, որպիսով վերջիններս չեն կրում պարտականություն հեռուստադիտողի առջև հանդես գալ դիմակով (հաշվի առնելով գործունեության բնույթը և ինքնին տաղավարային հատվածներում մշտապես սոցիալական հեռավորության առկայությունը): Դա առնվազն էթիկապես սխալ է և որոշակիորեն խանգարող: Միաժամանակ հենց նույն իմ ղեկավարած հեռուստաընկերությունը ապահովում է սոցիալական խթանումը դիմակներ կրելու վերաբերյալ, մշտապես տարածելով՝ «կրիր դիմակ» արտահայտությունը:


Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան:

Այսպես, մի շարք լրատվամիջոցներ խիստ բացասական լույսի ներքո են դիտարկել ՀՀ տարածքում տեղի ունեցողը, մասնավորապես «5-րդ ալիք» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները և տեղի ունեցող հետապնդումները, որպիսի պայմաններում խիստ քննադատության են ենթարկվել նման հետապնդում իրականացնող անձինք և մարմինները[1]: Նման պայմաններում ակնահյտ է մեր իրավունքների խախտումը, որը պետք է վերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում և անվերապահորեն:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հասկանալ Ձեր կողմից իրականացվող վերահսկողության տրամաբանությունը և դրա ուղղվածությունը, հիմք ընդունելով հենց այն հանգամանքը, որ ցանկացած գործողություն, որը նախաձեռնվում է վարչական մարմինների կողմից Պարետի որոշման ապահովման և իրացման տեսանկյունից, հետապնդում է որոշակի նպատակ, որն էլ պետք է ապահովվի՝ հնարավորինս զերծ մնալով լիազորությունների չարաշահում և, առավելևս, նման չարաշահմամբ իրավունքի խախտում իրականացնելուց:

Այսպիսով, Պարետի որոշման ուղղվածությունն է ապահովել ՀՀ Կառավարության կողմից 16.03.2020թ. ընդունված «Արտակարգ դրություն ապահովելու մասին» Որոշումը: Այսինքն, սույն որոշման գերնպատակ է սահմանվում հասարակության կյանքի և առողջության պաշտպանությունը, իսկ ցանկացած գործունեություն, որն իրականացվում է՝ հիմնվելով սույն որոշման վրա, պետք է բխի հենց կյանքի և առողջության ապահովման առաջնային նպատակից: Հետևաբար վարչական մարմինների կողմից ցանկացած գործողություն, որը խախտում է սահմանված նպատակը կրում է բոլորովին այլ միտվածություն:

Այսպիսով, Պարետի որոշմամբ սահմանված է սոցիալական հեռավորության ապահովման պարտականությունը բացառապես բոլորի կողմից և ոչ միայն մեր հեռուստաընկերության, ուստի Ձեր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն փակ տարածքներում գտնվող անձանց և ընկերությունների՝ անվտանգության կանոններին հետևելու պարտականությանը, այլև առհասարակ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Տարակուսանք է առաջացնում այն մեկնաբանությունը, որ սրճարաններում միմյանց դիմաց կամ կողք-կողքի նստած անձանց միջև որևէ կերպ չի ապահովվում և չի կարող ապահովվել սոցիալական հեռավորությունը, սակայն նման իրավիճակը երբևէ չի մտահոգել վարչական մարմիններին, մինչդեռ մեր կողմից իրականացված օրինաչափ գործունեությունը խիստ վերահսկողության առարկա է դարձել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կողմից պահպանվել են, պահպանվում են և շարունակելու են պահպանվել համապատասխան որոշմամբ սահմանված բոլոր պահանջները, ընդհուպ մինչև ոչ թե 1.5 այլ 2.8 մետր հեռավորություն ապահովելով: Մենք հոգ ենք տանում մեր, մեր աշխատակիցների առողջության և կյանքի մասին, ուստի ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ պաշտպանության միջոցները՝ համավարակի տարածումը կանխելու և տարածման պատճառ չհանդիսանալու համար: Ուստի խնդրում ենք Ձեզ չխոչնդոտել մեր կողմից բնականոն գործունեության իրականացմանը և զերծ մնալ մեր խոսքի ազատության իրավունքի հակաօրինական սահմանափակումներ թույլ տալուց:

Միաժամանակ գտնում ենք, որ Ձեր կողմից խախտվել են վարչարարության հիմնարար սկզբունքները, որպիսի պայմաններում Ձեր կողմից կայացված վարչական ակտը, որը բացասական հետևանքներ կնախատեսի մեզ համար, կդիտվի ոչ իրավաչափ և կբեկանվի դատական կարգով:

Այսպիսով, համաձայն «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով»:


Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»:

Վկայակոչված իրավադրույթների համակցված վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ վարչական մարմիններն իրենց պարտականություններն իրականացնելիս պարտավոր են յուրաքանչյուր դեպքում ելնել սահմանված սզբունքներից և չիրականացնել գործունեություն, որը որևէ կերպ կխախտի սահմանված սկզբունքներից առնվազն մեկը: Նշյալը համապարտադիր պահանջ է և ենթակա է կատարման անգամ արտակարգ դրության և դրա ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում:

Այսպիսով, օրենսդրորեն արգելվում է վարչական մարմիններին լիազորությունների չարաշահումն ու որոշակի գործողությունների իրականացումը, որը չի բխում օրենսրդրորեն ամրագրված նպատակներից և կրում է կամայական բնույթ: Վարչական մարմինները պարտավոր են բոլորի նկատմամբ դրսևորել հավասար, համաչափ մոտեցում և համանման փաստական հանգամանքների պայմաններում կիրառել միանման միջոցառումներ, այլապես առկա է վարչարարության սկզբունքի խախտում:

Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ուղղված ԶԼՄ-ի նկատմամբ որոշակիորեն խոսքի ազատությունը «լռեցնելու» քողարկված նպատակ են հետապնդում (ի թիվս այլի «սառեցնող էֆֆեկտի» վերաբերյալ հիշատակվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Մեծ պալատի 23.04.2015թ. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի N 29369/10 գործով կայացված որոշման մեջ):

Միաժամանակ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները գտնում ենք, որ տվյալ դեպքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից չի իրականացվել որևէ գործողություն, որն իր մեջ պարունակում է վարչական իրավախախտում կատարելու պարտադիր տարրերը՝ զանցակազմը առհասարակ բացակայում է:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`

1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝

Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական տույժ նշանակելու մասին.

2) գործի վարույթը կարճելու մասին:

Վերոգրյալից բխում է, որ իմ նկատմամբ չէր կարող սկսվել վարույթ, քանի որ իմ գործողություններում բացակայում է վարչական իրավախախտման դեպքը և կազմը:Իսկ արդեն իսկ ապօրինի կերպով սկսված վարույթը ենթակա է կարճման:
Բացի այդ ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Սույն դեպքում վարչական իրավախախտման վարույթ հարուցելիս վարչական մարմինը չի իրականացրել փաստական հանգամքնների բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում, քանի որ վերջիններիս ներկայացվել է բավարար հիմնավորումներ այն մասին, որ Ընկերությունը իրականացնում է արտադրական գործունեություն, որը Պարետի համապատասխան որոշմամբ ունի այլ կարգավորումներ,որի պարագայում որևէ իրավախախտում իմ կողմից չի կատարվել և վարչական մարմնի կողմից վարչական վարույթ չէր կարող հարուցվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից վարչարարության շրջանակներում հիմնովին խախտվել են կամայականության արգելքի, համաչափության, օրինականության և վարչական վարույթի բազմակողմանիության սկզբունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ իմ գործողություններում բացակայում է իրավախախտման դեպքը՝ ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 282 –րդ հոդվածի 2-րդ կետի դրույթով՝

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ

Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով:
Հարգանքով՝

5-րդ ալիք հեռուստաընկերության

Տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյան

«08».07.2020թ.»,-գրել է Հարություն Հարությունյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:24 06/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտարարություն` ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների հետ կապված
16:37 04/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը
22:58 12/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է․ Հարություն Հարությունյան
12:29 04/06/2020  |  Մեկնաբանություն5-րդ ալիքի տնօրեն. Խոստանում եմ, շուտով հասանելի կլինենք Արցախում
20:48 01/04/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանը միջնորդել է՝ հետաձգել Արմեն Թավադյանի գործով վաղվա դատական նիստը
12:22 16/03/2020  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ քննիչի կողմից գործը կարվել է՝ լրատվամիջոցի աշխատանքը դժվարացնելու համար.Հարությունյան
15:21 17/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից. Հարությունյան
14:45 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀարություն Հարությունյան. Հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և որոշմամբ
21:45 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է
14:53 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Թավադյանի կալանավորման հետեւանքով TV 5-ի որոշ հեռուստանախագծեր կասեցվել են. Հարություն Հարությունյան

Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]