ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշումը բեկանվել է․ Երեւանի դատարանն այն նորից կքննի 07/08/2020 20:12 | Քրեական խրոնիկոն
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը և ուղարկել նոր քննության։ Այդպիսով՝ մասամբ բավարարվել է Դատախազության վերաքննիչ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-֊ն տեղեկացավ պաշտպան Սամվել Դիլբանդյանից։
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքներին, ապա դրանք մերժվել են։ Պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, ավելին՝ ներկա չեն եղել դատական նիստին, քանի որ դատարանը նախապես տեղյակ չի պահել, թե երբ կհրապարակի որոշումը։ Դիլբանդյանի խոսքով՝ դատարանն ինքն իրեն նիստ է հրավիրել և այդ մասին պաշտպանական կողմը չի իմացել։ Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, Դիլբանդյանը դրական արձագանքեց, սակայն նշեց, որ դեռևս ծանոթ չէ որոշմանը և այդ հարցն ավելի մանրամասն կքննարկվի որոշումը ստանալուց հետո։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Դատախազությունը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ պաշտպաններն անդրադարձել են քննչական ենթակայության հարցին՝ նշելով, որ այդ քրեական գործով նախաքննությունը պետք է ընթանա բացառապես ՀՔԾ-ում, ինչպես նաև՝ դատարանից խնդրել են հաստատված համարել նաև հիմնավոր կասկածի բացակայությունը։
Արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանը վարավկել է կորոնավիրուսով եւ չի մասնակցել բողոքների քննությանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին