ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Բաբաջանյանն ամենաքիչ քվե ստացած պատգամավորն է, որը ԼՀԿ-ի մանդատն օգտագործում է այլ կուսակցություն ստեղծելու համար 07/08/2020 17:26 | ԼՐԱՀՈՍ
ԼՀԿ-ն ողջունում է, որ Արման Բաբաջանյանը կարող է կուսակցություն, քաղաքական ուժ ստեղծել, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ԼՀԿ-ի տրված մանդատի։ ԿԸՀ նիստից հետո հայտարարեց «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Պատգամավորը, որն ընտրվել է մի կուսակցության ցուցակով, հիմա ձևավորել է նոր կուսակցություն և մանդատը, որը ստացել է ԼՀԿ-ի միջոցով ծառայեցնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար։ Մենք կարծում ենք անընդունելի է, հակասում է ժողովրդի կամարտահայտությանը՝ կուսակցությանը տրված ձայների հարաբերակցությանը, և դա պետք է վերականգնվեր։ Հատկապես հաշվի առնելով, որ Բաբաջանյանը այս խորհրդարանում ամենաքիչ ձայն ստացած պատգամավորն է։ Իրավիճակն այնպիսինն է, որ եթե նա գոնե մեծամասնական ընտրակարգով բավարար քվեներ ստացած լիներ, կասեր, որ նա արժեք ունի, բայց դա չկա»,- ասաց Խաժակյանը։
Ըստ նրա՝ ԼՀԿ-ի խնդիրը ընդդիմադիր խմբակցություների մեկ երրորդի համամասնությունը վերականգնելն էր, դրա լուծումը կարող էր լինել և հավելյալ մանդատ տրամադրման ճանապարհով, կամ այս կամ այն կերպ Բաբաջանյանին պարտադրել վայր դնել մանդատը և ԼՀԿ 18 մանդատը վերականգնել։
«Որպես համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր նա գուցե ինչ որ աշխատանք ուներ կատարելու, որը ստացել էր մոտ 300 ձայն վաստակելով, բայց նա որոշեց խմբակցությունից դուրս գալ։ Այս իմաստով մանդատի դնել-չդնելու հարցը պետք է սկզբունքային լիներ իր համար և նա գնար նոր կուսակցություն ձևավորեր՝ ոչ այլ ուժին տրված մանդատի հաշվին»,- ասաց Խաժակյանը։
Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը կծանոթանա ԿԸՀ որոշմանը, որից հետո միայն կորոշեն հետագա գործողությունները։
«Առաջին օրը, երբ հայտարարվեց, որ Բաբաջանյանը դուրս է գալիս խմբակցությունից, ԼՀԿ-ն տեսակետ էր հայտարարել, առ այն , որ նա պետք է իր մանդատը վայր դնի, որից հետո նա ասաց պետք է մտածի այդ հարցի շուրջ։ Ժամանակ անցավ նա շարունակեց գործել։ Պարզ դարձավ, որ ընտրողը նրան ձայն է տվել որպես ԼՀԿ մաս, նա ստեղծում է ինչ որ կուսակցություն, որով այլ բանի է ծառայեցնում մանդատը։ Սա բերում է այն խնդրի, երբ ընդդիմության մեկ երրորդը գոյություն չի ուեննա և չի լինի այդ լիազորությունը»։
Խաժակյանը չի բացառում, որ առաջիկայում գործընթացներ լինեն, որոնք էլ ավելի կխորացնեն ճգնաժամը։
«Անգամ ԿԸՀ-ն կարող էր սեփական վարույթը հարուցել, որովհետև իր արձանագրության մեջ մեկ ութերորդը այդ պահին ակնհայտորեն խախտվեց։ Չեմ բացառում, որ առաջիկայում գործընթացներ լինեն, որոնք էլ ավելի կխորացնեն ճգնաժամը։ Պատկերացրեք մարդիկ իշխանությունից դուրս գան և ամբողջությամբ այն երաշխիքները, որոնք սահմանված են սահմանադրական օրենքներով, ոչ իշխանության տեսանկյունից գործի, ոչ ընդդիմության, թեպետ իմքայլական պատգամավորներից մեկը պաշտպանում էր այն թեզը, որ մեր դիմումն ըստ էության հիմնավորված չէր, ինչից ես ենթադրում եմ, որ իշխանությանը հաճո է, որ լինի 88 պլյուս մեկ և սա հիմնավորում է, որ մարդը, որը որպես ընդդիմադիր ընտրվել է, գնա և իշխանությանը հաճո գործողություններ իրականացնի»։
«Ճգնաժամը կառաջանա իշխանության թե ընդդիմության ներսում, էական չէ, սահմանադրական չգնաժամը լավ բանի չի բերում»,- նշեց ասում է Խաժակյանը։
«Հիմա ըստ էության նետվում է առաջին քարը, որ դրվում է հետագա ճգնաժամը զարգացնելու իմաստով։ Հիմա տեսնում ենք այն գործընթացները, որ տեղի են ունենում այդ թվում և Սահմանադրական դատարանի տեսանկյունից, մի օր ի վերջո բերելու են այդպիսի ճգնաժամային իրավիճակների, որի լուծումը խնդիրների նկատմամբ աչք փակելն է»,- ասաց Խաժակյանը։
Վերջում Խաժակյանը նշեց, որ կարծում է քաղաքապետը ուրախությամբ կընդունի այս որոշումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ