Թեմաներ
Երեքշաբթի 08 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/11/2020   00:27 Պլանային աշխատանքների նպատակով Կոտայքի մարզի Զովունի գյուղում կդադարեցվի գազամատակարարումը 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   00:07 Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ 08/10/2020   23:55 Կյանքից հեռացել է Deep Purple, Black Sabbath և Iron Maiden խմբերի պրոդյուսեր Մարտին Բերչը 08/10/2020   23:38 Լեհաստանում Բելառուսի դեմ պատժամիջոցների սահմանում են կանխատեսել 08/10/2020   23:12 ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը. Աննա Կոստանյան 08/10/2020   22:57 Հրշեջ-փրկարարները մարել են «Ջանի» կոչվող տարածքում բռնկված հրդեհը 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   22:13 ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ ու նյութերը չի տրամադրել կողմերին 08/10/2020   21:59 Չինաստանը փրկել է ամերիկյան ընկերություններին ձախողումից 08/10/2020   21:53 ԱԺ մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 10 քաղաքացի 08/10/2020   21:33 Եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը՝ այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ. Փաշինյանն այստեղ ևս սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ. «Այլընտրանքային նախագծեր» 08/10/2020   20:49 Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին 08/10/2020   20:39 «Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. Ընկերությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել տարածքում. «Լիդիանի»- հայտարարությունը 08/10/2020   20:28 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում՝ նրանց համար կեցության պայմաններ ապահովելով. ԱՀ նախագահ 08/10/2020   20:17 Կիպրոսը համաձայնել Է հանուն Ռուսաստանի բարձրացնել հարկերը 08/10/2020   20:07 «Սևրի սինդրոմը Թուրքիայի վախն է, որ այդ պետությունը կարող է մասնատվել». Ռուբեն Սաֆրաստյան 08/10/2020   19:47 Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա քաղաքացու դին 08/10/2020   19:31 Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից 08/10/2020   19:04 «Թուրքիան սարսափում է Սևրից, Սևրի տեսիլքը մշտապես հետապնդում է թուրքին». Աշոտ Մելքոնյան 08/10/2020   18:47 Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա. ՏԱՍՍ 08/10/2020   18:45 Մենք պատգամավորներին չենք ընտրել, որ հլու-հնազանդ կառավարությանը ենթարկվեն. Նինա Կարապետյանց 08/10/2020   18:40 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին 08/10/2020   18:32 ԱԺ-ի բակում ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին 08/10/2020   18:30 ՀՔԾ-ն ստացել է Վահե Էնֆիաջյանին առնչվող քրեական գործը 08/10/2020   18:23 Ոստիկաններն ԱԺ-ի առջև գործնագործ խաղացողներին երկու րոպե ժամանակ տվեցին 08/10/2020   18:18 «ՎԶԵԲ-ը դուրս է գալիս Լիդիանի՝ ֆինասնական կառույցի հովանավորյալի կարգավիճակից» Թեհմինե Ենոքյան 08/10/2020   18:15 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին 08/10/2020   18:11 Միջազգային շուկայում բենզինի ու դիզվառելիքի գներն այդչափ ակնհայտորեն չեն բարձրացել, մինչդեռ մեզ մոտ 8-10 տոկոսով բարձրացել են. Տնտեսագետ 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/10/2020   17:33 Ապօրինի ձկնորսության դեմ պայքար՝ օրենքի ուժով 08/10/2020   17:24 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ 08/10/2020   17:21 «Աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան մեր ժառանգությունը 08/10/2020   17:11 Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց. Նունե Ներսիսյան 08/10/2020   17:03 Արայիկ Հարությունյանը չներկայացվավ «Իմ քայլ»-ի նիստին 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/10/2020   16:16 Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 08/10/2020   16:08 Ալրաղացի Լյովիկին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով. ԱԱԾ-ն մանրամասնում է 08/10/2020   16:01 Թուրքական կազմակերպությունը հաշտեցման ծրագրին մասնակցելու հրավեր է ուղարկում հայ արվեստագետներին 08/10/2020   15:39 Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով 08/10/2020   15:34 Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 08/10/2020   15:31 Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի նկատմամբ. Տիգրան Ավինյան 08/10/2020   15:26 Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվել են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN 08/10/2020   15:20 Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ. Պնդել իր՝ վկայի կարգավիճակում տված ցուցմունքները 08/10/2020   15:15 Կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ.Նորիկյան 08/10/2020   14:51 Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 08/10/2020   14:40 Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, դա 2018-ի հունվարից ամենաբարձր ցուցանիշն է. ՊԵԿ 08/10/2020   14:37 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 08/10/2020   14:24 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել
08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել 08/10/2020   13:45 Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը

«Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին». Արմեն Աբրոյանը՝ Նարինե Խաչաուրյանին 07/08/2020   20:34  |  Մեկնաբանություն

Օրեր առաջ «Փաստինֆո»-ին տված  հարցազրույցում  ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, պատասխանելով Երևան քաղաքի կառուցապատման, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների  վերաբերյալ հարցերին,   մեղադրանքներ էր հնչեցրել գերատեսչության նախկին աշխատակից՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանի հասցեին։  

Օգտվելով  պարզաբանումներ ներկայացնելու լրատվամիջոցի ընձեռած հնարավորությունից, նախարարության նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը հանրային կերպով պատասխանել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին։  

Արմեն Աբրոյանի պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրումների։

Տիկին Խաչատուրյանը պարտավոր էր իմանալ, որ գնումների ոլորտը, որի տապալման մեջ մեղադրել է ինձ, իրականում ես  չեմ համակարգում, իսկ իր նշած «տապալումը» կապված է տվյալ ոլորտի իր անտեղյակ և անպատասխանատու լինելու, միևնույն ժամանակ՝ արհեստական խոչընդոտներ և որոշների շահերի սպասարկումը բավարարելու փորձերի հետ: Կարող եմ որոշ փաստեր ներկայացնել, ըստ որի՝  դեռևս 2020 թ. սկզբին ներկայացրել եմ գնումների համար հուշարձանների ուսումնասիրման, նախագծման, վերականգնման   օբյեկտների ցանկը, դրանց համար բոլոր հաշվարկները, հիմնավորումները, հայտնել եմ նաև իմ պատրաստակամությունը՝ հետագա գործընթացին աջակցելու վերաբերյալ, որոնց համար նա տվել է համաձայնություն և շրջանառության մեջ դրել այն: Սակայն,  ամիսներ շարունակ պրոցեսին  ընթացք չի տրվել, որի արդյունքում  իր իսկ հակասական մոտեցումների հետևանքով, գործընթացից դուրս համաձայնեցումներ է ուղարկել։ Քանի որ Նարինե Խաչատուրյանը  չի կարող  մասնագիտական գնահատականներ տալ,   փոփոխության են ենթարկվել նախարարության մոտեցումները գնումների այդ գործընթացին։ Նախարարի ապօրինի հրամանով փորձել են գործակալության վրա դնել իրենց անկարողությունների կատարումը, որը չեղյալ է ճանաչվել, արդյունքում  այս բոլորը դուրս է  եղել գործակալության և իմ գործառույթներից: Չնայած այս ամենին,  ես օժանդակել, կազմել և տրամադրել եմ նոր փոփոխություններով տվյալներ, որի արդյունքում ՀՀ կառավարության որոշման հիման վրա պատասխանատու ստորաբաժանման կողմից կազմվել և ներկայացվել են գնումների բոլոր փաթեթները, որոնցից որոշների համար մինչև իմ աշխատանքից ազատվելը հայտարարվել են մրցույթներ, սակայն ես տեղեկացել եմ, որ մինչ օրս այդ գործընթացն իր  տրամաբանական ընթացքը չի ունեցել: Այս գործընթացի վերաբերյալ  ես բազմիցս  զեկուցել եմ և՛ նախարարին, և՛ պատվիրատուին՝ այդ թվում նաև  գրավոր կերպով: Սա ցույց է տալիս, որ նախարարի տեղակալը սուտ է խոսում, չի կարողանում իրական գնահատել իր համակարգման տակ գտնվող գործընթացները։ Արդյունքում այն դիտավորությամբ տապալելու փորձ է արվել իր իսկ կողմից,  որն ինձ առնչվող շրջանակներում չի հաջողվել կանխել:

Ինչ վերաբերում է իմ աշխատանքից ազատման դրվագին՝ ես արդեն իսկ որոշ լրատվամիջոցներով այդ թվում նաև Փաստինֆո լրատվականով  հայտնել եմ, որ նոր պաշտոն առաջարկելուց հետո, մինչև ազատման կամ վերանշանակման հրամանը,  նախարարությունը պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով՝ եռօրյա ժամկետում  սպասել իմ պատասխանին։  Նախարարը չի սպասել իմ պատասխանին և մինչև այդ ժամկետի լրանալը հրամանով ինձ ազատել է աշխատանքից: Բացի այդ,  ինձ չի տրամադրվել  նաև իմ  ազատման հրամանը, ասեմ ավելին՝  մինչ օրս ես  չեմ տեսել,  թե ի՞նչ է գրված  այդ հրամանի մեջ: Առնվազն զարմանալի են նախարարի տեղակալի կողմից օրենքների խախտումներով իրենց կատարվածի վերաբերյալ  այդ աստիճան  անպատկառ մեկնաբանություններն, ինչպիսիք են՝ «կարող էր չհեռանալ,  մենք նրան նոր պաշտոն էիք առաջարկել»։

Անդրադառնալով Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի  եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  հասցված  70  մլն. դրամի վնասի դրվագին, որտեղ փոխնախարարը պնդում է, որ  հասցված վնասի չափը պարզաբանվի ինձ հետ, պետք է նշեմ հետևյալը՝ ի՞նչ նկատի ունի փոխնախարարը,  մի՞թե այն, որ ես իսկապես ձախողե՞լ եմ աշխատանքը, որ որոշ մարդկանց այդ գումարներով լավություն չե՞մ արել, չի բացառվում՝ այդ թվում նաև իրեն: Եթե այդպես է, ուրեմն այո՛ պետության հաշվին սրան-նրան լավություն անելու աշխատանքը   ես ձախողել եմ:

Անցնելով առաջ,   անդրադառնամ փոխնախարարի  գիտամեթոդական խորհրդի կազմում լինելու պահանջներին չհամապատասխանելու և այնտեղ միանգամից երկու ձայնով ներկայանալու թեմային։  Համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի 438 որոշմամբ հաստատված կարգի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն  իրավունք չունի լինել ԳՄ խորհրդում ո՛չ 1 և ո՛չ էլ 2 ձայնով, ինչի  վերաբերյալ  ես նախարարին տեղյակ եմ պահել և առ այսօր այդ խնդիրը լուծված չէ, ինչը ևս  ակնհայտ ապօրինություն է: Առնվազն անհասկանալի համառություն է՝ շարունակել կատարել մի գործառույթ, որի վերաբերյալ չունես տարրական գիտելիքներ և ավելին՝ չունես նաև  իրավունք՝ գնահատական և եզրակացություն տալ կամ որոշել թե ո՞ր դեպքում ովքեր պետք է քննարկեն փոխնախարարից շատ հեռու գտնվող մասնագիտական հարցերը: Անհասկանալի է մնում նաև այն, թե ինչո՞ւ   են բնագավառի մասնագետները շարունակում  հանդուրժել նմաօրինակ  տգիտությունը, ի՞նչ իմանամ, գուցե որոշներին ձեռնտու է:

Անդրադառնալով այն դրվագներին, թե ինչպե՞ս կարելի է  առանց գիտամեթոդական խորհրդի տեղակալի մասնակցության  խորհրդի նիստեր կայացնել  և փոխնախարարի կողմից հնչեցված այն մտքին, թե ձմեռվա կեսին Հայաստանի հեռավոր մարզերից մարդկանց հրավիրում են   գիտամեթոդական նիստերին և նրանք  հասնելով  այնտեղ, պարզում են որ քվորում չկա...նախ՝  ԳՄ խորհրդի քվորումի ապահովումը հնարավոր է նախահես կարգավորել, տեղեկանալ  տեղեկացնել, հետևաբար՝  խնդիրը դրանում չէ, այլ այնտեղ, որ այն հարցերը, որոնք  պետք է իրենց ուզած եզրակացությունը ստանան, պետք է իրականացնել    3 կամ 4 հոգու ընտրված ձայներով, ինչը հնարավոր չի լինում տասնյակի կամ օբյեկտիվ քննարկման դեպքում, իսկ անել դա առանց  առանց տեղակալի մասնակցության, ինչը հրամանի խախտում է, ավելի է հեշտանում այդ ողջ պրոցեսը:

Տիկին Խաչատուրյանը հայտատարել էր նաև. «Այդ տեղակալը, որ հիմա աստղ է դարձել և ինքնասրբացման ճանապարհին է,  ինքն է  հրաժարվել մասնակցել նիստերին։ Կարգ կար սահմանված և, ըստ այդ կարգի, դա հնարավոր էր»։ Այստեղ պետք է  ասեմհետևյալը՝ ես  չեմ մասնակցել նիստերին, որովհետև  նախարարին գրությամբ հայտնել եմ, որ դրանց օրինականությունը պահպանված չէ, իսկ սրբացման կամ ինքնասրբացման գնահատականն առնվազն ցույց է տալիս փոխնախարարի ոչ կոմպետենտ լինելը:

Հայտնի հարցազրույցում հարց է հնչում. «Երևանի պատմական կենտրոնի աղճատման վերաբերյալ գերատեսչության  նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ մի քանի անգամ դիմել է ձեզ, որպեսզի ստանա ձեր թույլտվությունը Ոստիկանությանն ուղղված գրությունները համապատասխան մարմիններին  ներկայացնելու համար, սակայն դուք որևէ անգամ ընթացք չեք տվել  այդ գործընթացներին, որի արդյունքում շարունակվել են աղավաղվել քաղաքի պատմական միջավայրը։ Հետաքրքիր է, ինչո՞ւ որևէ անգամ ընթացք չեք տվել նախկին աշխատակցի այդ դիմումներին»։  Ուզում եմ տեղեկացնել, որ փոխնախարարը պարտավոր էր  էր իմ կողմից ներկայացված Ոստիկանությանն ուղղված գրությանն ընթացք տալ, որը կապված է եղել նաև նախկին խախտումներին, որոնց մասին սակայն  նա տեղեկացված է եղել բազմաթիվ անգամ և սա, կարծում եմ,  իր կողմից ակնհայտ պաշտոնական անգործություն կամ դիտավորություն է:

Անդրադառնալով Ֆիրդուսի 6  հասցեում քանդված շինության թեմային՝ տիկին Խաչատուրյանը նշում է, թե կառույցը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չի ունեցել, փորձագիտական նիստին է դրվել և չի արժևորվել։ Լրագրողի այն դիտարկմանը, թե շինությունը պատմական նշանակության կառույց է եղել և գիտամեթոդական  խորհուրդի   համաձայնությունը չի տվել, որպեսզի այն քանդվի, տիկինը պատասխանում է. «Այո չի տվել, բայց թող Աբրոյանը ցույց տա այն փաստաթուղթը, որտեղ ֆիքսված է, որ Ֆիրդուսի 6  հասցեում գտնվող  այդ շենքը պատմական նշանակության կառույց է եղել»։  Ես Ֆիրդուսի 33-րդ թաղամասում վտանգված   2 շինությունների վերաբերյալ բազմիցս հայտնել եմ՝ այն օբյեկտերը, որոնք վերցված են պետական հաշվառման,  համաձայն օրենքի՝ քանդման ենթակա չեն։ Որպես օրինակ  կարող եք տեսնել հաշվառման վերցված լինելու վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողությանն ուղղված փաստաթուղթը,  իսկ որևէ օբյեկտի պատմամշակութային արժևորման փաստաթուղթը,  համաձայն օրենքի՝ փորձագիտական հանձնաժողովի  եզրակացությունն է, որով արժևորումը եղել է 6 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։  Ես այս մասին  հրապարակել եմ, որից հետո փոխնախարարը  համապատասխան ՊՈԱԿ-ին իր իսկ ստորագրությամբ փաստաթղթով պետական հաշվառման գործընթացի վերաբերյալ հանձնարարական է տրվել։  

Երբ  լրագրողը Նարինե Խաչատուրյանին հիշեցնում է, որ ժամանակին ինքը պայքարում էր  Երևանը աուլի չվերածելու գործընթացի դեմ, իսկ հիմա ստորագրում է մի փաստաթղթի տակ, որով թույլտվություն  է տալիս նույն տեղում բազամահարկ կառուցել, փոխնախարարն այսպիսի պատասխան է հնչեցնում.

-Ես նորից նույնն եմ կրկնում՝ Երևանը  աուլի չպետք է վերածվի։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Աֆրիկյանների բացառիկ գեղեցիկ  շենքը քանդվել է գործակալության նախկին պետի օրոք, որը ամեն գնով՝ թեկուզ  աշխատանքից հեռանալու դիմումի գնով  այդ ավերածությունը  պետք  է բացառեր։ Սա մեկ։ Երկրորդ՝   իսկ  դուք գիտե՞ք, թե ես ինչի տակ եմ ստորագրել ։

- Այո, դուք ստորագրել եք Աֆրիկյանների տան տեղում բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու թույլտվության տակ։

-  Իսկ եթե չստորագրեի, այդ շենքի տեղում, որ արդեն 16  հարկ կառուցվել է, Աֆրիկյանների հին տո՞ւնն էր վերադառնալու։

- Այդ պատճառով արդեն ասեցի, որ հարցս բարոյական ենթատեքստ ունի։

- Բարոյական ենթատեքստն այն է, որ հուշարձան է քանդվում, իսկ այդ հուշարձանը մենք չենք քանդել, այնպես որ՝ վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ  պետք է անեի, եթե չստորագրեի...

Այսինքն, ըստ փոխնախարարի տրամաբանության,  իր կամ նախարարի ստորագրությամբ կատարված ապօրինության համար ստորաբաժանումների ղեկավարնե՞րը պետք է հրաժարական տան, դա՞ է իր գիտակցության կամ պաշտոնավարման սկզբունքը,  այն դեպքում, երբ դա կատարվում էր քաղաքական մակարդակում և պետք էր մշտապես պայքարել, իսկ հրաժարականը կլիներ ստորագրողների համար ամենաձեռնտու իրավիճակը՝  նույն ձեռագրով  գործողությունները շարունակելու համար: Արդյունքում, իմ պաշտոնավարման այդ ընթացքում  օրենքում փոփոխություն կատարվեց, որպեսզի այլևս քաղաքաշինական ծրագրերով հուշարձաններ չքանդվեն: Կարծում եմ, որ նույն օրինակով փոխնախարարը  կստորագրեր նաև Արամի 23 հուշարձանի 2 մետր տեղափոխումը,  եթե իհարկե ես  դա իրեն  թույլ տայի: Աֆրիկյանների տան տեղում  բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու գրության տակ դրա դրած սոտարագրությունը եղել է օրենքի կոպիտ խախտումով, այն պարզ պատճառով, որ  դա կատարվել է գործակալության անհամաձայնությամբ, առանց ԳՄ խորհրդի քննարկման։ Բնագավառի որևէ մասնագիտական դրական եզրակացություն չի եղել։ Ո՛չ 16 հարկ կառուցելու,  ո՛չ էլ դրա վրա 10 հարկ բարձրացնելու վերաբերյալ գործակալությունը չի տվել իր  համաձայնությունը։ Ավելին՝  իր թույլտվությամբ նա օրինականացրել է նաև նախկինում կատարված ապօրինի շինարարությունը, ինչը չի բխում Երևան քաղաքի պատմական կենտրոնի պատմական միջավայրի պահպանության շահերից։ Իսկ թե  ու՞մ համար և  թե ի՞նչ շահեր է սպասարկել նա իր այդ ստորագրությամբ, թողնում եմ պատկան մարմինների պարզաբանմանը:

Վերջում ուզում եմ ասել, որ այս ամենը նաև բարոյական չէ: Այո՛, իր հետ առնչվող հարցերում պետք է վերջ տանք բարոյական զեղումներին,  որովհետև իրեն ինչ ասեն, դա էլ ստորագրելու է, այն պարզ պատճառով, որ պետական պաշտոնիայի պատասխանատվություն չունի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 06/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձանի քարուքանդ վիճակը միտումնավոր է ձգձգվում». Արմեն Աբրոյան
18:30 04/07/2020  |  Հարցազրույց«Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին
21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
11:46 28/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
18:15 20/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի պատմական տարածքում պատմամշակութային արժեքավոր շինություն է քանդվել (տեսանյութ)
17:00 18/06/2020  |  Հարցազրույց«Նարինե Խաչատուրյանի համակարգման տակ գտնվող մշակույթի ոլորտում ողբալի վիճակ է». Արմեն Աբրոյան
22:29 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀրաժարականի հարց չի քննարկվել. փոխնախարար
19:08 04/05/2020  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարարը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը
19:36 08/04/2020  |  ԼՐԱՀՈՍՈրևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել․ Անափիոսյան
11:05 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը նշանակել է ԿԳՄՍ նոր փոխնախարար

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]